Իրադարձային
-ից
-ը
10:39 • 24.12.18ԱՄՆ-ում մեքենան մխրճվել է եկեղեցու մեջ. կան տուժածներ (լուսանկար)Մեքենան կոտրել է վիտրաժային ապակին և մխրճվել պատի մեջ: Տուժածների մեծ մասը վիրավորվել է ապակու կտորներից:
10:18 • 24.12.18281 զոհ. Ինդոնեզիայի ավերիչ ցունամիի հետևանքները՝ ֆոտոշարքովՑունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 281-ի, վիրավորվել է 1016 մարդ, 57 մարդ համարվում է անհետ կորած: Բացի այդ, ցունամիի հետևանքով գրեթե ամբողջությամբ ավերվել է ավելի քան 520 տուն:
10:09 • 24.12.18Մեթիսը և Թրամփը ստորագրել են ամերիկյան զորքը Սիրիայից դուրս բերելու մասին որոշումըԴեկտեմբերի 19-ին ԱՄՆ-ն հայտարարել էր Սիրիայից զորքը դուրս բերելու գործընթացի մեկնարկի մասին: Դոնալդ Թրամփի խոսքով՝ իրենց առաջադրանքն իրականացված է, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պարտություն է կրել:
09:55 • 24.12.18Վնասել են Վանաձոր-Գյումրի ճանապարհին տեղադրված Նիկոլ Փաշինյանի արձանըԱնհայտ անձինք վնասել են Վանաձոր Գյումրի ճանապարհին տեղադրված Նիկոլ Փաշինյանի արձանը: Համացանցում տարածված լուսանկարում երևում է, որ բացակայում է արձանի գլուխը: Հիշեցնենք, որ քանդակը կոչվում է «Իմ քայլը» և խորհրդանշում է Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրիից սկսած ...
09:22 • 24.12.18Ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներԴեկտեմբերի 24-ին՝ ժամը 04:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
06:48 • 24.12.18Ինդոնեզիայում ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 281-ի, տուժել է ավելի քան 1000 մարդԻնդոնեզիայի Զոնդյան նեղուցի ափերին Կրակատոա հրաբխի ժայթքումից առաջացած հզոր ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 281-ի, տուժել է ավելի քան 1000 մարդ:
03:52 • 24.12.18Մեխիկոյում տոնակատարության ժամանակ հինգ մարդ է սպանվելՄեխիկոյի Կարմեն-Սերդան շրջանում տոնակատարության ժամանակ հանցավոր խմբավորման հարձակման հետևանքով հինգ մարդ է զոհվել: Ընդհանուր առմամբ՝ դեկտեմբերյան տոների երկու օրվա ընթացքում Մեխիկոյում առնվազն 20 մարդ է սպանվել:
01:27 • 24.12.18Տիբեթում 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՉինաստանի արևմտյան մասում գտնվող Տիբեթի ինքնավար շրջանում 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին (EMSC) հղումով:
22:48 • 23.12.18Ցունամիի հարվածից տուժած Ինդոնեզիայի ափերին երկրաշարժ է տեղի ունեցելԻնչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը, ստորգետնյա ցնցումները գրանցվել են 14:03-ին (18:00 երևանյան) Տիկու քաղաքից 26 կմ հարավ-արևմուտք ընկած հատվածում: Երկրաշարժի օջախը գտնվել է 105.8 կմ խորությամբ:
21:24 • 23.12.18Ռուսաստանում հրդեհված հանքից դուրս են բերել բոլոր զոհված հանքափորների մարմիններըԻնչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, հանքից դուրս են բերվել 9 հանքափորի մարմինները: Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել դեկտեմբերի 22-ին: Հանքում գտնվել էր 17 մարդ, որից 8-ը դուրս են եկել հանքից, մյուս 9-ը մնացել են ներսում՝ 364 մետր խորությամբ:
21:12 • 23.12.18«Իմ քայլը» խմբակցության ղեկավարի պաշտոնում թեկնածուները մի քանիսն են եղել, միայն իմ թեկնածությունը չի եղել. Լ. Մակունց«7 ամիսների ընթացքում համոզվեցի, որ անկախ նրանից, թե ով կլինի մշակույթի նախարար, շատ կարևոր է, որ արվեստագետ չլինի»,-նշեց նա՝ իր այս տեսակետը բացատրելով նրանով, որ օրինակ՝ եթե ինչ-որ մեկը կոնկրետ որևէ արվեստի ներկայացուցիչ է...
18:24 • 23.12.18Դատարանը երկարաձգել է Nissan-ի նախկին ղեկավար Կառլոս Գոնի կալանքի ժամկետըՏոկիոյի շրջանային դատարանը 10 օրով երկարաձգել է Renault-Nissan-Mitsubishi ֆրանս-ճապոնական մեքենաշինական միության նախկին ղեկավար Կառլոս Գոնի կալանքը:
16:24 • 23.12.18Իտալիան թույլ չի տվել Միջերկրական ծովում փրկված ներգաղթյալներով լի նավի մուտքը երկիր«Իմ պատասխանը հստակ է. Իտալիայի նավահանգիստները փակ են: Մարդկանց առևտրով զբաղվողների և նրանց օգնականների համար ամեն ինչ վերջացած է»,- հայտարարել է Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին:
16:09 • 23.12.18Պուտինը շնորհավորել է Ճապոնիայի կայսեր ծննդյան 85-ամյակըՊուտինը նաև շնորհավորել է կայսրին գալիք Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով նրան ու նրա ընտանիքին առողջություն և բարեկեցություն...
14:55 • 23.12.18Ավտովթար-վրաերթ Երևանում, բախվել են Opel-ն ու Volkswagen-ը, իսկ Honda-ն էլ վրաերթի է ենթարկել 2 հոգու. կա 3 վիրավոր. Shamshyan.comԵրեկ՝ դեկտեմբերի 22-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Արթիկ քաղաքի բնակիչ, 21-ամյա Վահագն Ադամյանի վարած Volkswagen...
