Ցունամիի հարվածից տուժած Ինդոնեզիայի ափերին երկրաշարժ է տեղի ունեցել

22:48 • 23.12.18

Ինդոնեզիայի Արևմտյան Սումատրա կղզու ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել 5.0 մագնիտուդ ուժգնությամբ:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը, ստորգետնյա ցնցումները գրանցվել են 14:03-ին (18:00 երևանյան) Տիկու քաղաքից 26 կմ հարավ-արևմուտք ընկած հատվածում: Երկրաշարժի օջախը գտնվել է 105.8 կմ խորությամբ:

Հիշեցնենք, որ շաբաթ երեկոյան ցունամի է հարվածել Ինդոնեզիայի արևմտյան շրջանում գտնվող Զոնդյան նեղուցի ափերին, ինչի հետևանքով հարյուրավոր տներ են ավերվել: Վերջին տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 222-ի, կան հարյուրավոր տուժածներ և տասնյակ անհետ կորածներ:

Երկրի իշխանությունները հայտարարել են, որ ցունամին կարող էր պայմանավորված լինել ստորջրյա սողանքով, որի պատճառն է դարձել Անակ-Կրակատաու հրաբխի ակտիվությունը: