Տիբեթում 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

01:27 • 24.12.18

Չինաստանի արևմտյան մասում գտնվող Տիբեթի ինքնավար շրջանում 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին (EMSC) հղումով:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով ժամը 19:32-ին (երևանյան ժամանակով ժամը 23:32-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Շիգաձե քաղաքից 170 կմ հյուսիս-արևմուտք և Լհասա քաղաքից 335 կմ արևմուտք ընկած հատվածում: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորությամբ:

Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: