Ինդոնեզիայում ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 281-ի, տուժել է ավելի քան 1000 մարդ

06:48 • 24.12.18

Ինդոնեզիայի Զոնդյան նեղուցի ափերին Կրակատոա հրաբխի ժայթքումից առաջացած հզոր ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 229-ի, ավելի քան 400 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հաղորդում է Associated Press (AP) գործակալությունը՝ Ինդոնեզիայի բնական աղետների կառավարման ազգային վարչության ներկայացուցիչ Սուտոպո Նուգրոհոյին հղումով:

Նուգրոհոյի խոսքով՝ այս պահի դրությամբ անհետ կորած է համարվում 57 մարդ, սակայն ենթադրվում է, որ այս թիվը դեռ կարող է աճել:

Ավելի վաղ պաշտոնյան հայտնել է, որ տեղի ավելի քան 4.4 հազար բնակիչ ստիպված է եղել լքել տները: Բացի այդ, ցունամիի հետևանքով գրեթե ամբողջությամբ ավերվել է ավելի քան 520 տուն:

Հիշեցնենք, որ ցունամին Ինդոնեզիայի արևմտյան ափամերձ շրջաններին հարվածել էր դեկտեմբերի 22-ին՝ տեղական ժամանակով 21:27 րոպեին: