Գիտություն/տեխնիկա
-ից
-ը
15:50 • 18.08.25Այս գիշեր հյուսիսային կիսագնդի երկնքում հնարավոր կլինի հետևել մոլորակների շքերթինՕգոստոսի 19-ի գիշերը հյուսիսային կիսագնդի երկնքում հնարավոր կլինի հետևել մոլորակների շքերթին՝ Մերկուրին, Վեներան և Յուպիտերը, ինչպես նաև Լուսինը կկազմեն նկատելի գիծ: Այս մասին հայտնել են ՌԴ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտը։
11:25 • 14.08.25Bitcoin-ը սահմանել է նոր ռեկորդՕգոստոսի 13-ի երեկոյան Bitcoin կրիպտոարժույթը սահմանեց նոր պատմական ռեկորդ՝ առաջին անգամ գերազանցելով 124,000 դոլարի սահմանը։ Այս մասին հինգշաբթի՝ օգոստոսի 14-ին, հայտնել է Bloomberg-ը։
16:40 • 13.08.25Արհեստական բանականության կիրառումը բացասաբար է անդրադառնում բժիշկների հմտությունների վրա. հետազոտությունՈւսումնասիրությունը անցկացվել է 2021 թվականի վերջին և 2022 թվականի սկզբին Լեհաստանում՝ չորս էնդոսկոպիկ կենտրոններում, որտեղ արհեստական բանականության տեխնոլոգիաները կիրառվում են պոլիպները հայտնաբերելու համար։ Գիտնականները համեմատել են կոլոնոսկոպիայի տվյալների մշակման որակը երկու ժամանակահատվածում՝ արհեստական բանականության ներդրումից երեք ամիս առաջ և երեք ամիս անց։
13:46 • 13.08.25ԱՄՆ-ում փորձում են «ավելի խելացի» սերունդ ստեղծել՝ օգտագործելով առաջադեմ գենետիկական թեստավորում և սաղմերի ընտրության տեխնիկա. WSJՍիլիկոնյան հովտի առաջատար տեխնոլոգիական ընկերությունները մեծ ներդրումներ են կատարում «ավելի խելացի» սերունդ ստեղծելու համար՝ օգտագործելով առաջադեմ գենետիկական թեստավորում և սաղմերի ընտրության տեխնիկա, հաղորդում է The Wall Street Journal-ը։
10:45 • 13.08.25Apple-ն այս տարի կթողարկի նոր բյուջետային MacBook. DigiTimesApple ընկերությունը կարող է այս տարի թողարկել նոր բյուջետային MacBook՝ 599 դոլար մեկնարկային գնով, հաղորդում է DigiTimes-ը։ Նոր նոութբուքը կունենա 12.9 դյույմանոց էկրան և A18 Pro պրոցեսոր, որը կիրառվել է iPhone 16 Pro-ում: Փաստացի սա կլինի առաջին MacBook-ը, որը կօգտագործի նույն չիպը, ինչ iPhone-ը։
09:46 • 12.08.25Telegram-ը սկսել է արգելափակել անձնական տեղեկություններ հրապարակելու և շանտաժի համար օգտագործվող ալիքները«Նման պատճառով արգելափակումը նշանակում է, որ մենք ունենք անհերքելի ապացույցներ, որ ալիքի ադմինիստրատորները հրապարակել են զրպարտչական գրառումներ, ապա ջնջել դրանք՝ զոհերից գումար ստանալու դիմաց», - գրել է Պավել Դուրովը Telegram ալիքում։
12:46 • 11.08.25Բրոնզե մեդալ` Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայիցՅուրաքանչյուր երկիր կարող էր մասնակցել առավելագույնը 2 թիմով, յուրաքանչյուր թիմում՝ առավելագույնը 4 մասնակից (80 թիմ): Մասնակիցների տարիքային շեմը պետք է չգերազանցեր 20-ը։ Հայաստանը օլիմպիադային մասնակցել է 1 թիմով։
17:39 • 10.08.25Օպերային թատրոնը նոր թատերաշրջանը կմեկնարկի ՍտեփանավանումԱնդրասյանը հույս է հայտնել, որ բազմաթիվ քաղաքացիներ կօգտվեն այդ հնարավորությունից և ներկա կլինեն ներկայացումներին։
13:05 • 10.08.25Երկրի վրա 30 ժամից ավելի տևած մագնիսական փոթորիկն ավարտվել է«Օգոստոսի 10-ի առավոտյան դրությամբ գեոմագնիսական իրավիճակը լիովին կայունացել է։ Այս պահին գեոմագնիսական ցուցանիշները մոտ 10 ժամ գտնվում են կանաչ գոտում», - ասվում է հաղորդագրության մեջ։
18:10 • 08.08.25Սեպտեմբերից հանրակրթության պետական չափորոշիչը ներդրված կլինի բոլոր դասարաններում՝ բացի 12-րդից. ՍվաջյանԳալիք ուսումնական տարվա ընթացքում կշարունակվեն ուսուցչական համաժողովները, նախատեսվում է նաև աշակերտական համաժողով։
13:16 • 07.08.25Հնդկաստանում գիտնականները հայտնաբերել են մանր խեցգետնակերպերի նոր տեսակԱրևմտյան Հնդկաստանում գիտնականները հայտնաբերել են խեցգետնակերպի բոլորովին նոր տեսակ՝ անսովոր անվամբ՝ Վառլի խեցգետնակերպ (Streptocephalus warliae): Այն ապրում է մեկ մետրից պակաս խորությամբ փոքրիկ լճակում, որը գտնվում է Մումբայ քաղաքի և Արևմտյան Գաթ լեռնաշղթայի միջև: Խեցգետնակերպը ընդամենը մոտ երկու սանտիմետր երկարություն ունի, բայց նրա հայտնաբերումն արդեն հետաքրքրություն է առաջացրել գիտական աշխարհում:
12:54 • 07.08.25ՌԴ-ում մելանոմա ախտորոշմամբ օնկոհիվանդները տեղական արտադրության պատվաստանյութ կստանանՄելանոմա ախտորոշմամբ առաջին օնկոհիվանդները կկարողանան ստանալ ռուսական արտադրության անհատականացված mRNA պատվաստանյութն արդեն 2025 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ն. Ֆ. Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
11:53 • 07.08.25Վաղը Երկրի վրա սպասվում է վերջին 2 ամսվա ամենահզոր մագնիսական փոթորիկըՎերջին երկու ամիսների ամենաուժեղ մագնիսական փոթորիկը Երկրի վրա սպասվում է օգոստոսի 8-ին։ Այս մասին հաղորդվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնային երկրային ֆիզիկայի ինստիտուտի Telegram ալիքում։
15:45 • 06.08.25Ամերիկյան Anthropic-ը թողարկել է արհեստական բանականության մոդելի նոր՝ Claude Opus 4.1 տարբերակըԱմերիկյան Anthropic ընկերությունը թողարկել է իր արհեստական բանականության (AI) մոդելի նոր՝ Claude Opus 4.1 տարբերակը, որը բարելավել է ծրագրավորման և տվյալների վերլուծության ոլորտում հնարավորությունները: Այս մասին հայտնել է մշակողի մամուլի ծառայությունը:
14:17 • 06.08.25Մասկը հայտարարել է, որ կբացի Grok 2 չաթբոտի սկզբնական կոդը«Ժամանակն է Grok 2-ն օգտագործել բաց կոդով։ Մենք դա կանենք հաջորդ շաբաթ», - գրել է Մասկը X-ում։
