Հնդկաստանում գիտնականները հայտնաբերել են մանր խեցգետնակերպերի նոր տեսակ

13:16 • 07.08.25

Արևմտյան Հնդկաստանում գիտնականները հայտնաբերել են խեցգետնակերպի բոլորովին նոր տեսակ՝ անսովոր անվամբ՝ Վառլի  խեցգետնակերպ (Streptocephalus warliae): Այն ապրում է մեկ մետրից պակաս խորությամբ փոքրիկ լճակում, որը գտնվում է Մումբայ քաղաքի և Արևմտյան Գաթ լեռնաշղթայի միջև: Խեցգետնակերպը ընդամենը մոտ երկու սանտիմետր երկարություն ունի, բայց նրա հայտնաբերումն արդեն հետաքրքրություն է առաջացրել գիտական աշխարհում:

Կենդանու անունը նվիրված է Մահարաշտրայի վառլի ժողովրդին: «Zoosystematics and Evolution» ամսագրում հրապարակված գիտական հոդվածում հետազոտողները նշում են, որ սկզբում նրանք փնտրում էին այլ մանրադիտակային արարածներ, բայց «դրա փոխարենը տեսադաշտում հայտնվեցին արու և նույնիսկ էգ՝ ձվերով»:

Այս խեցգետնակերպերը ջրի մեջ բավականին տարօրինակ կերպով են շարժվում. նրանք լողում են մեջքի վրա՝ ոտքերը որովայնի հետ միասին վերև շարժելով։ Արուին էգից հեշտ է տարբերակել. նրանք արտաքին տեսքով նկատելիորեն տարբերվում են։ 

Այն տարածքը, որտեղ հայտնաբերվել են խեցգետնակերպերը, արագորեն կառուցապատվում է, և դա կարող է տեսակը կանգնեցնել ոչնչացման եզրին։ Գիտնականներն արդեն առաջարկել են այն ներառել Կարմիր գրքում։

Հնդկաստանում գիտնականները հայտնաբերել են մանր խեցգետնակերպերի նոր տեսակ