Այս գիշեր հյուսիսային կիսագնդի երկնքում հնարավոր կլինի հետևել մոլորակների շքերթին

15:50 • 18.08.25

Օգոստոսի 19-ի գիշերը հյուսիսային կիսագնդի երկնքում հնարավոր կլինի հետևել մոլորակների շքերթին՝ Մերկուրին, Վեներան և Յուպիտերը, ինչպես նաև Լուսինը կկազմեն նկատելի գիծ: Այս մասին հայտնել են ՌԴ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտը։

«Երկնքում տեսանելի կլինի մոլորակների շքերթ։ Այսօր գիշեր հյուսիսային կիսագնդի երկնքում մեկ գծի վրա կշարվեն չորս պայծառ երկնային մարմիններ՝ Մերկուրին, Վեներան, Յուպիտերը և Լուսինը», - նշել են լաբորատորիայում։

Շքերթից բացի, երկնքում տեսանելի կլինեն Պերսեիդների ասուպային հոսքի երկնաքարերը։

Այս գիշեր հյուսիսային կիսագնդի երկնքում հնարավոր կլինի հետևել մոլորակների շքերթին