ՌԴ-ում մելանոմա ախտորոշմամբ օնկոհիվանդները տեղական արտադրության պատվաստանյութ կստանան

12:54 • 07.08.25

Մելանոմա ախտորոշմամբ առաջին օնկոհիվանդները կկարողանան ստանալ ռուսական արտադրության անհատականացված mRNA պատվաստանյութն արդեն 2025 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ն. Ֆ. Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Ըստ ներկայիս աշխատանքային պլանի՝ մոտ երկու ամսից մելանոմա ախտորոշմամբ առաջին օնկոհիվանդների առաջին խումբը պետք է սկսի փորձարարական ռեժիմով ստանալ այս դեղամիջոցը։ Խոսքը սեպտեմբերի վերջի-հոկտեմբերի կես ժամանակահատվածի մասին է», - ասել էԳինցբուրգը։

Հաջողության դեպքում, նախատեսվում է, որ այն կընդլայնվի նաև քաղցկեղի այլ տեսակների վրա։

Նա նշել է, որ դեղամիջոցը ստեղծվում է անհատապես՝ յուրաքանչյուր օնկոհիվանդի համար՝ գենետիկական տեղեկատվության հիման վրա։

Պատվաստանյութը մշակվել է մի քանի գիտական թիմերի՝ «Գամալեա» կենտրոնի, Մոսկվայի «Հերցեն» քաղցկեղի հետազոտությունների ինստիտուտի և Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտությունների կենտրոնի համատեղ ջանքերով։

Ավելի վաղ Գինզբուրգը ՏԱՍՍ-ին ասել էր, որ քաղցկեղի դեմ պատվաստանյութի նախակլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ դեղամիջոցը ճնշում է ուռուցքի զարգացումը, ինչպես նաև, հավանաբար, մետաստազների առաջացման հնարավորությունը։

ՌԴ-ում մելանոմա ախտորոշմամբ օնկոհիվանդները տեղական արտադրության պատվաստանյութ կստանան