Փաշինյանի՝ Ռուսաստան սպասվող այցի հստակ ամսաթվերն առայժմ չկան. Պեսկով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան սպասվող այցի հստակ ամսաթվերն առայժմ չկան, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է ՌԻԱ Նովոստի-ին:
«Առայժմ հստակ ամսաթվեր չկան»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ նախօրեին՝ Ռուսաստանի նախագահի ծննդյան օրը, Պուտինը և Փաշինյանը հեռախոսազրույց էին ունեցել։ Հայաստանի վարչապետը բարեմաղթանքներ էր հղել։ Քննարկվել էին նաև երկու երկրների հարաբերությունների օրակարգի հարցեր։














