Ֆիզիկայի 2026 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել ամերիկացի աստղաֆիզիկոս Ֆրենսիս Հալսենը
Ֆիզիկայի 2026 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել ամերիկացի աստղաֆիզիկոս Ֆրենսիս Հալսենը: Այս մասին հայտնել են Նոբելյան կոմիտեից:
«Ֆիզիկայի 2026 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել ամերիկացի աստղաֆիզիկոս Ֆրենսիս Հալսենը` IceCube նեյտրոնային աստղադիտարանի զարգացման գործում վճռորոշ ներդրման և աստղաֆիզիկական ծագման բարձր էներգիայի նեյտրոնների հայտնաբերման համար»,- գրված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք որ երեկ՝ հոկտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում 2026 թվականի Նոբելյան մրցանակին են արժանացել գիտնականներ Կարլ Դեյսերոտը, Պետեր Հեգեմանը և Գեորգ Նագելը՝ լույսով կառավարվող իոնային անցուղիներին և օպտոգենետիկային վերաբերող հայտնագործությունների համար։
Հոկտեմբերի 7-ին հայտնի կդառնան քիմիայի, հոկտեմբերի 8-ին՝ գրականության բնագավառում նոբելյան դափնեկիրների անունները: Հոկտեմբերի 9-ին Օսլոյում կհայտարարվեն Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի, իսկ հոկտեմբերի 12-ին՝ Շվեդիայի բանկի կողմից 1968 թվականին հիմնադրված Ալֆրեդ Նոբելի հիշատակի տնտեսագիտության մրցանակի դափնեկրի անունները:











