Գիտություն/տեխնիկա
-ից
-ը
13:35 • 02.03.21Թուրքիան մշակում է արհեստական բանականությամբ «զինված» մարտական անօդաչուԹուրքական Baykar Defense ընկերությունը սկսում է մարտական անօդաչու թռչող սարքերի կոնցեպտուալ նախագծերի մշակման աշխատանքները, հայտնում է Ahval-ը՝ վկայակոչելով վերլուծաբան և լրագրող Բուրաք Բեքդիլին:
13:19 • 02.03.21800 ձիաուժ, 100 կմ/ժամ՝ 4,2 վայրկյանում. ՌԴ-ում վաճառքի է հանվել ամենահզոր G-Class-ը (լուսանկարներ)Ռուսական Auto.ru կայքում հայտարարություն է հրապարակվել հզորագույն «Գելենդվագենի»՝ Mercedes-AMG G 65 մոդելի հիման վրա կառուցված Brabus B 800 մոդելի վաճառքի մասին, որը զինված է 800 ձիաուժ հզորություն զարգացնող շարժիչով:
12:40 • 02.03.21ԱՄՆ-ն հակահրթիռային պաշտպանության ոլորտին առնչվող փորձարկումներ կանցկացնի Միջազգային տիեզերակայանումԱՄՆ տիեզերական գործակալությունը նախատեսում է Միջազգային տիեզերակայանում փորձարկել գերձայնային հրթիռների արձակումներին հետևելու համար նախատեսված սարքավորումը:
11:51 • 02.03.21Չինացի գիտնականները ցուցադրել են Հս. բևեռում արեգակնային փոթորիկի 3D պատկերը (լուսանկարներ)Չինաստանում Շանդունի համալսարանի գիտնականների խումբ, վերլուծելով 2014-ի արբանյակների տվյալները, օրերս ցուցադրել են Հյուսիսային բևեռում 600 մղոն լայնությամբ տիեզերական փոթորիկի 3D պատկերը։ Արեգակնային փոթորիկը, որը տեղի է ունեցել Երկրի մթնոլորտի վերին շերտերում, պտտվել է ժամացույցի․․․
11:47 • 02.03.21Boeing-ն Ավստրալիայում մշակված անօդաչու կործանիչի հիման վրա ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի համար ինքնաթիռ կստեղծիԱվելի քան 50 տարվա ընթացքում Ավստրալիայում նախագծված և արտադրված առաջին Loyan Wingman ռազմական ինքնաթիռը շաբաթ օրն առաջին թռիչքն է կատարել Հարավային Ավստրալիայի ցամաքային կառավարման կայարանից Boeing-ի փորձարկման պատասխանատու օդաչուի վերահսկողության ներքո:
09:50 • 02.03.21SpaceX-ն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով կրկին հետաձգել է Falcon 9 հրթիռակրի արձակումըSpaceX տիեզերական տեխնիկա արտադրող ամերիկյան ընկերությունը կրկին հետաձգել է Falcon 9 հրիռակրի արձակումը, որը պետք է տիեզերք տեղափոխեր Starlink համացանցային արբանյակների ևս մեկ խմբաքանակ: Այս մասին ասվում է ընկերության թվիթերյան պաշտոնական էջում:
16:52 • 01.03.21Խոշոր ասուպը լուսարձակել է Մեծ Բրիտանիայի գիշերային երկնակամարում (տեսանյութ)«Սկզբում մտածեցի՝ պայծառ աստղ է կամ ինքնաթիռ, բայց հետո ավելի ու ավելի արագացավ դրա ընթացքը, և երկինքը լուսավորվեց պայծառ լույսով»,- գրել է Twitter-ի օգտատերերից մեկը։
16:34 • 01.03.21Android-ի համար նախատեսված VPN հավելվածների 21 մլն օգտատիրոջ տվյալներն արտահոսել են համացանցՍտվերային հարթակներում վաճառքի են հանվել Android օպերացիոն համակարգի համար անվճար VPN հավելվածների 21 մլն օգտատիրոջ տվյալների բազան, հայտնում է «Կոմերսանտ»-ը:
13:39 • 01.03.21Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվելԴա պայմանավորված է այն հանգամանքով, որ նախօրեին Արեգակի վրա С կարգի թույլ բռնկում է տեղի ունեցել: Միևնույն ժամանակ նշվում է, որ գիտնականների կանխատեսումների համաձայն՝ մագնիսական փոթորկի հավանականությունը երկուշաբթի կազմում էր ընդամենը 10 տոկոս:
13:03 • 01.03.21SpaceX ընկերությունը մեկնարկից մոտ 1,5 րոպե առաջ չեղարկել է հրթիռի արձակումըԱմերիկյան SpaceX ընկերությունը նախատեսված մեկնարկից 1 րոպե 24 վայրկյան առաջ չեղարկել է Falcon 9 հրթիռակրի արձակումը Starlink միկրոարբանյակներով:
12:30 • 01.03.21Առավել հզոր սեդան Lexus-ից, էլեկտրական քրոսովեր Hyundai-ից և նորագույն C-Class-ը Mercedes-Benz-ից. շաբաթվա ընթացքում ներկայացված նորագույն մեքենաները (լուսանկարներ)Անցյալ շաբաթ համաշխարհային մեքենաշինական հսկաները հինգ նորագույն մոդելներ են գաղտնազերծել, որոնք ներակայացնում է Motor.ru-ն:
11:03 • 01.03.21Թուրքիան հիբրիդային հրթիռ և անօդաչու թռչող սարք է մշակել 2023-ին Լուսին թռչելու նպատակով (տեսանյութ)Թուրքիան ծրագրում է 2023 թվականին մեկնարկել իր լուսնային առաքելությունն՝ ինչի համար թուրքական Delta V Space Technologies Inc. ընկերությունը հիբրիդային հրթիռ և անօդաչու թռչող սարք է մշակել։
10:30 • 01.03.21Պոմպեյում վերականգնել են ավելի քան 2000-ամյա հազվագյուտ որմնանկարը (լուսանկարներ)Հնագետները լազերային տեխնոլոգիայի օգնությամբ վերականգնել են 79 թվականին Վեզուվի ժայթքման հետևանքով մոխրի տակ անցած հռոմեական Պոմպեյ քաղաքի ավերակներում հայտնաբերված ամենագեղեցիկ որմնանկարներից մեկը:
23:55 • 28.02.21ՆԱՍԱ-ն ցուցադրել է գիսաստղ-տրանսֆորմերը (տեսանյութ)Գիտնականներն աստղադիտակների օգնությամբ ուսումնասիրել են P/2019 LD2 (ATLAS) գիսաստղը, որը սկզբում Յուպիտերի տրոյական աստղակերպի հատկություններ են դրսևորում, այնուհետև գիսաստղի պոչ է ձեռք բերել:
18:35 • 28.02.21Ռուսական «Արկտիկա-Մ» առաջին արբանյակն ուղեծիր է ուղարկվել (տեսանյութ)«Սոյուզ-2.1բ» հրթիռակիրն արբանյակի հետ միասին արձակվել է «Բայկոնուր» տիեզերակայանից տեղի ժամանակով 09:55-ին (երևանյան՝ 10:55-ին): Արձակումից 9 րոպե անց սարքավորումն առանձնացել է հրթիռի երրորդ աստիճանից:
