Գիտություն/տեխնիկա
-ից
-ը
15:42 • 05.03.21100 մլն դոլար, 1770 կմ/ժ արագություն, պատուհանների փոխարեն` ահռելի էկրաններ. հրապարակվել են ամերիկյան նոր գերձայնային ինքնաթիռի լուսանկարները (լուսանկարներ, տեսանյութեր)100 միլիոն դոլար արժողությամբ Spike S-512 Supersonic Business Jet-ը, որի արտադրությամբ զբաղվում է ամերիկյան Spike Aerospace ընկերությունը, փորձնական թռիչքներ կսկսի 2022 թվականին, իսկ 2028 թվականից թռիչքներ կիրականացնի ուղևորների համար, նշել է գործադիր տնօրեն Վիկ Կաչորիան։
12:11 • 05.03.21Microsoft-ը 41%-ով արագացրել է Edge բրաուզերի աշխատանքըԱմերիկյան Microsoft կորպորացիան թարմացրել է Edge բրաուզերը: Նորամուծությունները ներառում են ուղղահայաց ներդիրներ, ինչպես նաև գործարկման նոր տարբերակ, որն արագացնում է բրաուզերի աշխատանքը 41 տոկոսով։
11:19 • 05.03.21YouTube-ի ղեկավարը խոստացել է ապարգելափակել Թրամփի ալիքըYouTube-ի գործադիր տնօրեն Սյուզան Վոյչիցկին հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին կվերադարձվի իր ալիքը, երբ բռնության սպառնալիքը հանդարտվի:
06:34 • 05.03.21Բայդենը ՆԱՍԱ-ին շնորհակալություն է հայտնել ամերիկացիների ոգին վերականգնելու համար«Perseverance» մարսագնացը վայրէջք է կատարել Կարմիր մոլորակի մակերևույթին փետրվարի 18-ին
23:51 • 04.03.21Բրիտանիայում 7 մետր երկարությամբ առեղծվածային կենդանու մնացորդներ են հայտնաբերել (լուսանկարներ)Առեղծվածային արարածը գլուխ չունի, ինչը նշանակում, որ դրա իրական չափսերը կարող էին շատ ավելի մեծ լինել: Մնացորդների քաշը կազմում է մոտ 4 տոննա:
23:46 • 04.03.21Համակարգիչների համար նախատեսված WhatsApp-ի տարբերակում աուդիոզանգեր անելու գործառույթ կհայտնվիՆշվում է, որ բոլոր զանգերը պաշտպանված են լինելու գաղտնագրմամբ, այդ իսկ պատճառով WhatsApp-ի ղեկավարությունը չի կարող լսել կամ տեսնել դրանք:
23:03 • 04.03.21Աստղակերպից ստացված ապարում ոչ երկրային օրգանիզմի և ջրի հետքեր են հայտնաբերվել«Իտոկավա» (25143) աստղակերպի ապարի փորձանմուշում, որը ստացվել է ճապոնական «Հայաբուսա» զոնդի օգնությամբ, ջրի և ոչ երկրային օրգանական նյութերի հետքեր են հայտնաբերվել:
21:09 • 04.03.21Կազմվել է ամենադիմացկուն ավտոմեքենաների վարկանշային ցանկը (լուսանկարներ)Ամերիկյան iSeeCars կայքը կազմել է ամենադիմացկուն մեքենաների ցանկը, որում ընդգրկվել են տարբեր մեքենաշինական ընկերությունների 16 մոդելներ, որոնց սեփականատերերը բողոքներ չեն ունեցել լուրջ անսարքությունների հետ կապված:
17:41 • 04.03.21Գիտնականներին հաջողվել է ուշագրավ մանրամասներ պարզել «սպանության իսկական մեքենա» համարվող անթեոզավրի մասին, որն ապրել է շուրջ 260 մլն տարի առաջ (լուսանկարներ)Ավելի քան 260 միլիոն տարի առաջ ապրած տեռապսիդ դասակարգի հսկա ներկայացուցիչ անթեոզավրի գանգի վերականգնման շնորհիվ հնէաբանները պարզել են, որ այս կենդանին իրականում ճարպիկ ու խորամանկ գիշատիչ է եղել, որն իր հսկայական զանգվածի միջոցով «սպանության իսկական մեքենա» է եղել։
13:59 • 04.03.21ՆԱՍԱ-ն նշել է վերջին 5 տարվա ընթացքում տիեզերքում տեղի ունեցած ամենալուրջ միջադեպըՌուսաստանի «Ֆրեգատ-ՍԲ» ուժեղացուցիչ բլոկի վառելիքի բաքի՝ 2020 թվականի մայիսին տեղի ունեցած պայթյունը վերջին 5 տարվա ընթացքում տիեզերքում տեղի ունեցած ամենալուրջ միջադեպն է եղել, որի հետևանքով 100-ից 6000 կիլոմետր բարձրության վրա 325 բեկորներ են ցիրուցան եղել։
12:20 • 04.03.21Խառնարաններ, լեռնաշղթաներ և բլրակներ. չինական զոնդը Երկիր է ուղարկել Մարսի նոր լուսանկարները (ֆոտոշարք)Tianwen-1 չինական զոնդն Երկիր է ուղարկել Մարս մոլորակի նոր սև-սպիտակ և գունավոր լուսանկարները, որոնք հրապարակվել են Չինաստանի ազգային տիեզերական վարչության (CNSA) թվիթերյան պաշտոնական էջում։
09:52 • 04.03.21Ամերիկացի գիտնականները պարզել են` արյան որ խմբի ներկայացուցիչներն են ավելի շատ հակված կորոնավիրուսով վարակվելունԱմերիկացի գիտնականները պարզել են, որ արյան երկրորդ խումբ ունեցող մարդկանց մոտ կորոնավիրուսով վարակվելու ավելի մեծ ռիսկ կա:
09:38 • 04.03.21Facebook-ը կվերացնի քաղաքական գովազդի արգելքըFacebook ընկերությունը հայտարարել է, որ կվերացնի քաղաքական գովազդի արգելքը, որը սահմանվել էր 2020 թվականի նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
06:30 • 04.03.21Starship-ի նախատիպն առաջին անգամ պայթել է վայրէջքից րոպեներ հետոՎերջին փորձարկումներն իրականացվել են երկրորդ անգամ, քանի որ առաջին անգամ նավի արձակումը շարժիչների գործարկումից անմիջապես հետո անհապաղ չեղյալ էր հայտարարվել:
21:40 • 03.03.21Perseverance մարսագնացը «փոկ» է լուսանկարել Կարմիր մոլորակում (լուսանկարներ)Ինքնանկարներից բացի մարսագնացը լեռնային ապարների և մարսիական մակերեսի լուսանկարներ է արել: Լուսանկերներից մեկում արձանագրվել են քարքարոտ ելուստները, որը հայտնի է «փոկ» անունով:
