100 մլն դոլար, 1770 կմ/ժ արագություն, պատուհանների փոխարեն` ահռելի էկրաններ. հրապարակվել են ամերիկյան նոր գերձայնային ինքնաթիռի լուսանկարները (լուսանկարներ, տեսանյութեր)

15:42 • 05.03.21

Համացանցում են հայտնվել 1770 կմ/ժ արագությամբ ամերիկյան նոր գերձայնային ինքնաթիռի լուսանկարները, հայտնում է Daily Mail–ը։

100 միլիոն դոլար արժողությամբ Spike S-512 Supersonic Business Jet-ը, որի արտադրությամբ զբաղվում է ամերիկյան Spike Aerospace ընկերությունը, փորձնական թռիչքներ կսկսի 2022 թվականին, իսկ 2028 թվականից թռիչքներ կիրականացնի ուղևորների համար, նշել է գործադիր տնօրեն Վիկ Կաչորիան։

Նշվում է, որ 12-18 ուղևորի համար նախատեսված ինքնաթիռն իր հարմարությւոններով շքեղ հյուրանոց է կհիշեցնի: 

Ինքնաթիռում լինելու է «բազմալեզու թվային տեխնոլոգիա», պատուհաններին փոխարինող հսկա էկրաններ, որոնք կարող են ցույց տալ ցանկացած պատկեր՝ աշխարհի բնապատկերներից մինչև ֆիլմեր, նշել է Կաչորիան։ Այս ամենը կարող է կառավարվել սմարթֆոնների, ինչպես նաև յուրաքանչյուր նստատեղի վրա առկա սենսորային էջերի միջոցով։

Ընկերությունը հավելել է, որ ավանդական պատուհանների բացակայության շնորհիվ այստեղ աղմուկն անհամեմատ քիչ կլինի՝ ապահովելով հանգիստ և անաղմուկ թռիչք։

Այս ինքնաթիռով հնարավոր կլինի Լոնդոնից Դուբայ հասնել 3 ժամում, Լոնդոնից` Հոնկոնգ` հինգուկես ժամում, Նյու Յորքից` Լոս Անջելես` ընդամենը 2 ժամում:

Ընկերությունը նաև մասնավոր ինքնաթիռ է մշակում, որն ավելի արագ կլինի և կկարողանա Լոնդոնից Նյու Յորք թռչել ընդհամենը 90 րոպեում։ Ինքնաթիռը պատրաստ կլինի 2035 թվականին։

Մինչ այժմ գերձայնային ինքնաթիռների շարքում հայտնի էր Կոնկորդը, որը շահագործման է հանձնվել 1976 թվականին և արտադրվել է ֆրանսիական Ae’rospatiale և Բրիտանական ինքնաթիռների միության կողմից՝ 7–ական ինքնաթիռ տրամադրելով Air Franec և British Airways ավիաընկերություններին։ Կոնկորդը դադարեցրել է ինքնաթիռների շահագործումը 2003 թվականին և այդ 27 տարիների ընթացքում արձանագրել ընդամենը 1 վթար՝ 2001 թվականին։

New interior renderings show how Spike S-512 passengers could find themselves inside a flying luxury 'mini-hotel'
Flying from A to B on the Spike S-512 will be a journey to remember - by day or night. This rendering was released recently by Spike Aerospace
This new Spike S-512 rendering proposes a cabin with a throne-like seat for every single passenger
Each Spike S-512 interior will be fully customisable. This new rendering shows how an owner could install a posh galley
The $100million Spike S-512 Supersonic Business Jet, by Boston-based Spike Aerospace, is slated to begin test flights in 2022
A new concept rendering for the Spike S-512 showing the cabin transformed into a medical bay
The Spike S-512 will incorporate exclusive ‘windowless Multiplex Digital technology’ – full-length high-definition screens instead of windows. This rendering was released by Spike Aerospace a few years ago
The S-512's screens can display anything from natural-world panoramas to movies and laptop presentations. This rendering was released a few years ago by Spike Aerospace
Spike Aerospace says: ‘The S-512 will be the fastest civilian aircraft available, saving passengers hours of flight time on every trip'
The S-512 ‘was designed from the ground up to travel at supersonic speed quietly and efficiently, opening up destinations worldwide to travelers who demand the best and fastest private air transport’
A 'range map' for the Mach 1.6 Spike S-512 indicating flight times from London to various major cities around the world

This range map shows journey times for the Spike S-512 from Los Angeles to some of the world's major cities

100 մլն դոլար, 1770 կմ/ժ արագություն, պատուհանների փոխարեն` ահռելի էկրաններ. հրապարակվել են ամերիկյան նոր գերձայնային ինքնաթիռի լուսանկարները (լուսանկարներ, տեսանյութեր)