ԱՄՆ-ում ռեկորդային գնով վաճառվել է Porsche 911 Turbo S կուպեն, որի միայն եզակի գունավորման համար գնորդը լրացուցիչ վճարել է մոտ 99 000 դոլար (տեսանյութ)
ԱՄՆ Իլինոյս նահանգում գտնվող Porsche Exchange դիլերական կենտրոնը հրապարակել է եզակի գույն (Urban Bamboo Chromaflair) ունեցող 911 Turbo S կուպեի լուսանկարները և հայտնել, որ այն ամենաթանկարժեքն է, որը երբևէ վաճառվել է իրենց կենտրոնում:
Ինչպես փոխանցում է Motor.ru-ն, գնորդը եզակի երանգով մոդելի համար վճարել է 364 180 դոլար, որով հնարավոր է նոր Rolls-Royce Ghost մակնիշի մեքենա գնել:
Յուրահատուկ Porsche 911 Turbo S-ի բազային տարբերակի արժեքը կազմում է 203 500 դոլար, 60 հազար դոլար արժեցել է թափքի անհատական գունավորումը Urban Bamboo Chromaflair երանգի ներկով: Ընկերությունը մեքենայի անհատականացման երեք մակարդակ է առաջարկում, որից գլխավորը գույնն է: Մյուս երկու բաղադրիչները ներառում են համալրվածության տարբերակներն ու իրագործման բարդությունը, որոնց գների մասին առանձին են պայմանավորվում:
Ընդհանուր առմամբ, 911 Turbo S մոդելի գնորդը մեքենայի գունավորման համար վճարել է 98 870 դոլար:

Посмотреть эту публикацию в Instagram










