Սան Դիեգոյի կենդանաբանական այգու կապիկները դարձել են առաջին կենդանիները, որոնց պատվաստել են կորոնավիրուսի դեմ
ԱՄՆ Սան Դիեգո քաղաքի կենդանաբանական այգում 5 գորիլա և 4 օրանգուտան կենդանիների համար նախատեսված պատվաստանյութով պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Այս մասին տեղեկացնում է Business Insider պարբերականը:
Նշվում է, որ կենդանիներին որոշել են պատվաստել այն բանից հետո, երբ հունվարին 8 գորիլա վարակվել էր կորոնավիրուսով:
Քանի որ վայրի բնության մեջ մնացել է 5000-ից պակաս գորիլա, հետազոտողները մտահոգություն են հայտնել, որ վիրուսը կարող է արագ տարածվել այն կապիկների շրջանում, որոնք ապրում են ընտանեկան խմբերով:
Սան Դիեգոյի կենդանաբանական այգու կապիկները դարձել են կորոնավիրուսի պատվաստանյութ ստացած առաջին կենդանիները: Նշվում է, որ նրանց ներարկած պատվաստանյութը պիտանի չէ մարդու օգտագործման համար:










