Ամերիկյան ավելի քան 30 հազար կազմակերպություն՝ ներառյալ պետական հաստատությունները ենթարկվել են չինական «անսովոր ագրեսիվ» հաքերային հարձակման

10:12 • 06.03.21

Վերջին օրերին ամերիկյան առնվազն 30 հազար կազմակերպություն, ներառյալ տեղական ինքնակառավարման մարմինները, հաքերային «անսովոր ագրեսիվ» հարձակման է ենթարկվել չինական կիբերհետախուզական արշավի հետևանքով, հայտնում է Al Jazeera-ն՝ հղում տալով համակարգչային անվտանգության մասնագետի հայտարարությանը:

Հաքերային հարձակումը հիմնված է վերջերս Microsoft Exchange ծրագրային ապահովման մեջ հայտնաբերված թերությունների վրա, որոնք հնարավորություն են տալիս գողանալ էլեկտրոնային փոստի գաղտնաբառն ու վնասել համակարգչային սերվերները ու հեռակա կարգով վերահսկողություն իրականացնել:

«Սա ակտիվ ապառնալիք է։ Մենք մտահոգված ենք, որ շատերն են տուժել», – նշել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսաքին։

Երեքշաբթի Microsoft ընկերության կողմից թերությունները նշելուց հետո հարձակումներն ավելի են ակտիվացել։

«Միացյալ Նահանգներում առնվազն 30 հազար կազմակերպություն՝ ներառյալ զգալի թվով փոքր բիզնեսներ, քաղաքներ և տեղական ինքնակառավարման մարմիններ, վերջին մի քանի օրվա ընթացքում ենթարկվել են հարձակման՝ «անսովոր և ագրեսիվ» չինական հաքերային խմբի կողմից», – նշել է համակարգչային անվտանգության մասնագետ Բրայան Կրեբսը։

Ամերիկյան ավելի քան 30 հազար կազմակերպություն՝ ներառյալ պետական հաստատությունները ենթարկվել են չինական «անսովոր ագրեսիվ» հաքերային հարձակման