Արգենտինայում «Սպուտնիկ V»-ն պատվաստվածների 100%-ի մոտ հակամարմիններ է ձևավորել

16:10 • 05.03.21

Արգենտինայում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի ուսումնասիրությունը կամավորների 100%-ի  շրջանում ցույց է տվել COVID-19-ի նկատմամբ հակամարմինների առաջացում: Այս մասին տեղեկացնում է պատվաստանյութի արտադրողը իր թվիթերյան էջում:

««Սպուտնիկ V» պատվաստանյութը հարուցել է հումորալ իմունային պատասխան S սպիտակուցի դեմ կամավորների 100%-ի մոտ, որոնք ստացել են պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ուսումնասիրությունն իրականացրել են Բուենոս Այրեսի նահանգի առողջապահության նախարարության կողմից համակարգող գիտական և տեխնիկական հետազոտությունների ազգային խորհրդի (CONICET) գիտնականները:

 

Արգենտինայում «Սպուտնիկ V»-ն պատվաստվածների 100%-ի մոտ հակամարմիններ է ձևավորել