Երկիր մոլորակին ինքնաթիռի մեծությամբ աստերոիդ է մոտենում
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության JPL գիտահետազոտական կենտրոնը զգուշացրել է, որ մարտի 5-ին Երկիր մոլորակին կմոտենա ուղևորատար ինքնաթիռի մեծությամբ աստերոիդ:
Կայքում ներկայացված հաշվարկների համաձայն՝ 2021 CF8 աստերոիդը մոլորակին կմոտենա մոտավորապես 4,4 մլն կիլոմետր հեռավորությամբ:
Նշվում է, որ երկնային մարմնի տրամագիծը 52 մետր է։
Միևնույն օրը Երկրի կողքով կանցնի նաև 2021 CN3 աստերոիդը: Թեև դրա տրամագիծը փոքր է, այն Երկրից կգտնվի ավելի մոտ հեռավորության վրա։
Հաջորդ երեք օրերին Երկրի կողքով ևս երեք աստերոիդներ կանցնեն։ Դրանցից ամենամեծը՝ 2021 EB-ը, 43 մետր է և մոլորակին կմոտենա 2,7 միլիոն կիլոմետր հեռավորությամբ։










