Խոշոր ասուպը լուսարձակել է Մեծ Բրիտանիայի գիշերային երկնակամարում (տեսանյութ)

16:52 • 01.03.21

Մեծ Բրիտանիայի երկնքում նախօրեին մեծ ասուպ է հայտնվել, գրում է The Guardian-ը՝ նշելով, որ բրիտանացիներն այն նկատել են երեկոյան 22։00-ի սահմանում։

Ասուպը լուսարձակել է մոտ յոթ վայրկյան և տեսանելի է եղել Մանչեսթերից, Քարդիֆից, Հոնիտոնից, Բաթից, Միդսոմեր Նորթոնից և Միլթոն Քեյնսից։

Ասուպների ուսումնասիրությամբ զբաղվող բրիտանական խմբի հաղորդմամբ՝ ավելի քան 120 մարդ հայտնել է այն տեսնելու մասին։

«Սկզբում մտածեցի՝ պայծառ աստղ է կամ ինքնաթիռ, բայց հետո ավելի ու ավելի արագացավ դրա ընթացքը, և երկինքը լուսավորվեց պայծառ լույսով»,- գրել է Twitter-ի օգտատերերից մեկը։

Խոշոր ասուպը լուսարձակել է Մեծ Բրիտանիայի գիշերային երկնակամարում (տեսանյութ)