Shorts. Youtube-ը ստեղծել է Tiktok-ի համարժեքը, որը, սակայն, դեռ ոչ բոլորին է հասանելի

15:24 • 02.03.21

YouTube տեսահոսթինգային ծառայությունը գործարկել է իր նոր ծառայությունը՝ Shorts-ը, որը Tiktok չինական սոցիալական ցանցի համարժեքն է: Այն հարթակ է կարճ տեսահոլովակների համար, գրում է GSMArena-ն:

Shorts ծառայությունը բնույթով շատ նման է TikTok հավելվածին, որի ընթացքում երաժշտության ներքո կարճ տեսանյութ է նկարահանվում ինքնանկարի ձևաչափով: Ի տարբերություն Youtube-յան տեսանյութերի՝ Shorts-ում տեսանյութ վերբեռնելու համար հարկավոր է, որ այն լինի մեկ րոպեից էլ պակաս տևողությամբ:

Գործառույթը բետա-թեստավորման փուլում է, բայց արդեն իսկ սկսել է տարածվել ամերիկացի օգտատերերի շրջանում: 

 

Shorts. Youtube-ը ստեղծել է Tiktok-ի համարժեքը, որը, սակայն, դեռ ոչ բոլորին է հասանելի