Գիտություն/տեխնիկա
-ից
-ը
17:53 • 23.12.242025 թվականին անհրաժեշտ է թվայնացման օրակարգով ավելի ինտենսիվ զբաղվել, քանի որ բազմաթիվ հարցերի լուծման բանալին թվայնացման ճանապարհն է. ՓաշինյանՎերոնշյալ հաշվետվության շուրջ ծավալվել է քննարկում, հանդիպման մասնակիցները ներկայացրել են դիտարկումներ և առաջարկություններ հանրային ծառայությունների թվայնացման ու որակի բարելավման, ծառայությունների մատուցման քաղաքականության, կիբեռանվտանգության հարցերի շուրջ:
15:24 • 23.12.24Հավանական է, որ արհեստական բանականությունը մինչև 2025-ի վերջը կգերազանցի ցանկացած մարդու մտավոր կարողությունները. Մասկ«Գնալով ավելի հավանական է դառնում, որ արհեստական բանականությունը 2025 թվականի դրությամբ կգերազանցի ցանկացած մարդու բանականությունը և հնարավոր է՝ բոլոր մարդկանց բանականությունը 2027-2028թթ. դրությամբ: Հավանականությունն առ այն, որ արհեստական բանականությունը 2030 թվականի դրությամբ կգերազանցի միասին վերցրած բոլոր մարդկանց բանականությունը, 100% է»,- X-ում գրել է տեխնոլոգիական ոլորտի միլիարդատերը:
14:52 • 23.12.24ՆԱՍԱ-ի զոնդը պատմության մեջ ամենամոտիկ թռիչքը կկատարի դեպի ԱրևԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի Parker զոնդը պատմության մեջ ամենամոտիկ թռիչքը կկատարի դեպի Արև. սարքի և երկնային մարմնի միջև հեռավորությունը կկազմի 6,1 մլն կմ:
12:37 • 23.12.24Յակուտիայում հայտնաբերվել է մամոնտի ձագի մարմին՝ 50,000 տարվա վաղեմությամբ«Այս պահին կարելի է ասել, որ սա աշխարհում երբևէ հայտնաբերված մամոնտի մարմնի լավագույն պահպանված նմուշներից մեկն է... Ընդհանուր առմամբ, աշխարհում հայտնաբերվել է 6 մամոնտի մնացորդ, որից հինգը՝ Ռուսաստանում»,- նշել է Չեպրասովը։
14:08 • 20.12.24Պերուում ծնվել է աշխարհում առաջին երեխան, որի բեղմնավորման համար կիրառվել է ձվաբջջի արտամարմնային հասունացման մեթոդըԱյս դեպքում ձվաբջջի հասունացումը տեղի է ունենում կնոջ մարմնից դուրս՝ այսպես կոչված ձվարանների օժանդակ բջիջների օգնությամբ, որոնք լաբորատորիայում ստացվում են ցողունային բջիջներից։
22:50 • 17.12.24Ծիր Կաթինի կենտրոնում գտնվող սև անցքի մոտ առաջին անգամ կրկնակի աստղ են գտել«Հետազոտողների միջազգային խումբը հայտնաբերել է կրկնակի աստղ, որը պտտվում է մեր գալակտիկայի կենտրոնում գտնվող գերզանգվածային սև անցքի Աղեղնավոր A* - ի մոտ: Սա առաջին դեպքն է, երբ աստղային զույգը հայտնաբերվել է գերհզոր սը անցքի մոտ», - ասվում է աստղադիտարանի մամուլի հաղորդագրության մեջ:
12:47 • 17.12.24OpenAI-ը բոլոր բաժանորդների համար հասանելի է դարձրել ChatGPT-ի միջոցով որոնում անելըՈրոնման համակարգին հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել օգտահաշիվ ChatGPT-ի web տարբերակում կամ բջջային հավելվածում, ապահարցում գրել ու սեղմել «Որոնում» կոճակը:
12:42 • 13.12.24Astro Bot-ը ճանաչվել է 2024-ի լավագույն խաղԴեկտեմբերի 13-ի գիշերը Լոս Անջելեսում տեղի է ունեցել ինտերակտիվ ժամանցի Game Awards մրցանակաբաշխությունը, որի շրջանակում Astro Bot-ը ճանաչվել է 2024 թվականի լավագույն խաղ։ Բացի այդ, տեսախաղը շահել է նաև «Լավագույն էքշն արկածային», «Լավագույն խաղի ռեժիսոր» և «Լավագույն ընտանեկան խաղ» անվանակարգերում։
12:56 • 12.12.24Ճապոնիայի դպրոցներից մեկում տեղադրվել է հատուկ խցիկ, որպեսզի աշակերտներն ուղղահայաց դիրքով քնեն (տեսանյութ)Հետազոտությունները ցույց են տվել, որ ուղղահայաց դիրքով լիարժեք քունը կարող է ավելի առողջարար և արդյունավետ լինել՝ շնորհիվ դրանից արթնանալուց հետո բնականոն ակտիվությանն արագ վերադառնալու հնարավորության:
10:40 • 12.12.24Աշխարհում առաջին անգամ կատարվել է բաբախող սրտի փոխպատվաստումՄասնագետների խոսքով՝ սա հեղափոխություն է սրտի վիրահատության ասպարեզում, որը թույլ կտա ապահովել սրտի ֆունկցիայի ավելի արագ վերականգնում, ինչպես նաև հետվիրահատական փուլում սրտի աշխատանքի բարելավում»: Հաղորդվում է, որ 65-ամյա տղամարդն առողջ է և պատրաստվում է դուրս գրվելուն:
18:56 • 07.12.24Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման համար ծախսվել է 850 հազար եվրո«Այս պահին էլ քաղաքի հետ կապված այլ աշխատանքների մասով կան կնքված պայմանագրեր, որոնց գումարները դեռ չեն փոխանցվել»,- ասաց Սիմոնյանը։
11:27 • 04.12.24Jaguar-ը ներկայացրել է Type 00 կոնցեպտուալ կուպեն (լուսանկարներ)Ընկերությունից պարզաբանել են, որ արտադրական մոդելը կստանա էլեկտրական ուժային համակարգ և մեկ լիցքավորմամբ կկարողանա անցնել մինչեւ 770 կմ։ Իհարկե, մեքենան կստանա արագ լիցքավորման գործառույթ։
15:30 • 03.12.24Չինաստանի դպրոցներում աշակերտներին կսովորեցնեն օգտագործել արհեստական բանականությունըՉինական դպրոցներում աշակերտներին կսովորեցնեն օգտագործել արհեստական բանականությունը, հայտնել են իշխանությունները։ Տարրական դասարաններում աշակերտները կծանոթանան տեխնոլոգիային, իսկ բարձր դասարաններում կստեղծեն նախագծեր և հավելվածներ՝ օգտագործելով արհեստական բանականությունը: Չինաստանի ինտերնետային տեղեկատվական կենտրոնի զեկույցի համաձայն՝ արհեստական բանականության արտադրանքներից օգտվողների թիվը երկրում հասել է 230 միլիոնի։
13:28 • 03.12.24ԱՄՆ Կոնգրեսը հայտարարել է, որ Covid-19-ը, ըստ ամենայնի, առաջացել է չինական լաբորատորիայումԸստ զեկույցի հեղինակների՝ Covid-19-ի կենսաբանական բնութագրերը համընկնում են 2019-ի աշնանը Ուհանի վարակաբանության ինստիտուտի հետազոտողների շրջանում նկատված հիվանդության ախտանշանների հետ:
20:55 • 02.12.24Intel-ի գործադիր տնօրենը հրաժարական է տվելՄասնավորապես՝ Հոլթաուսը նշանակվել է նաև Intel Products-ի գործադիր տնօրենի պաշտոնում, իսկ Ֆրենկ Յարին՝ ժամանակավոր գործադիր նախագահ:
