Astro Bot-ը ճանաչվել է 2024-ի լավագույն խաղ

12:42 • 13.12.24

Դեկտեմբերի 13-ի գիշերը Լոս Անջելեսում տեղի է ունեցել ինտերակտիվ ժամանցի Game Awards մրցանակաբաշխությունը, որի շրջանակում Astro Bot-ը ճանաչվել է 2024 թվականի լավագույն խաղ։ Բացի այդ, տեսախաղը շահել է նաև «Լավագույն էքշն արկածային», «Լավագույն խաղի ռեժիսոր» և «Լավագույն ընտանեկան խաղ» անվանակարգերում։ Այս մասին գրում է ixbt.games կայքը:

Balatro խաղը ստացել է երեք մրցանակ՝ հաղթելով «Լավագույն անկախ խաղ», «Լավագույն դեբյուտ ինդի մշակողի կողմից» և «Լավագույն բջջային խաղ» անվանակարգերում։

Երեք արձանիկ ստացել է նաև Metaphor: ReFantazio խաղը, որը հաղթել է «Լավագույն խաղի պատմում», «Լավագույն վիզուալ ձևավորում» և «Լավագույն դերային խաղ» անվանակարգերում:

Երկուական մրցանակ են ստացել Black Myth: Wukong-ը («Լավագույն էքշն ​​խաղ», «Խաղացողների ընտրություն»), Helldivers 2-ը («Լավագույն բազմանդամ խաղ» և «Լավագույն աջակցվող խաղ») և Senua`s Saga: Hellblade II-ը («Լավագույն ձայնային ձևավորում», «Լավագույն դերակատարում»):

Ամենասպասված նախագիծը GTA VI-ն էր:



 

 

Astro Bot-ը ճանաչվել է 2024-ի լավագույն խաղ