Գիտություն/տեխնիկա
-ից
-ը
10:26 • 30.01.25Դուրովը, DeepSeek-ի հաջողության ֆոնին, բացատրել է արհեստական բանականության ոլորտում Չինաստանի նվաճումներըՆրա խոսքով՝ այսպես չէ, որ ալգորիթմական արդյունավետության ոլորտում Չինաստանի առաջընթացը ոչնչից չ է առաջացել. չինացի ուսանողները միջազգային օլիմպիադաներում վաղուց են մյուսներին գերազանցում մաթեմատիկայի և ծրագրավորման ոլորտներում:
13:01 • 29.01.25Alibaba Cloud-ը ներկայացրել է արհեստական բանականության նոր հավելվածAlibaba Cloud-ի թիմը, օգտագործելով 11 թեստ, Qwen2.5-Max-ը համեմատել է DeepSeek-V3-ի և Llama-3.1-405B-ի (Meta AI) հետ՝ պարզելով, որ իրենց մոդելը գերազանցել է մրցակիցներին բոլոր թեստերում:
11:07 • 29.01.25ԱՄՆ ռազմածովային ուժերին արգելվել է օգտվել չինական DeepSeek ԱԲ հավելվածից«Մենք ցանկանում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել կարևոր թարմացում՝ կապված նոր ԱԲ մոդելի հետ, որը կոչվում է DeepSeek: Հրամայական է, որ թիմի անդամները չօգտագործեն DeepSeek-ի ԱԲ-ն աշխատանքի հետ կապված որևէ առաջադրանքի կամ անձնական օգտագործման համար», - ասվում է աշխատողներին ուղարկված նամակում:
15:53 • 28.01.25Թրամփն ու ChatGPT-ի ստեղծողն արձագանքել են չինական DeepSeek չաթբոտի հաջողությանըՉինական DeepSeek ընկերության նոր DeepSeek-R1 արհեստական բանականության չաթբոտի առաջացրած համընդհանուր հաջողության ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սա պետք է «արթնացման կոչ» լինի ամերիկյան ընկերությունների համար, և որ վերջիններս պետք է հաղթեն այս մրցակցության մեջ:
10:39 • 28.01.25ChatGPT-ի չինական մրցակիցը խուճապ է առաջացրել Սիլիկոնյան հովտում. ինչ է հայտնի Deepseek անվճար չաթբոտի մասինDeepSeek-ը խուճապ է առաջացրել ֆոնդային շուկայում։ Երկուշաբթի առավոտյան Եվրոպայում Nasdaq 100 էլեկտրոնային ֆոնդային բորսայում ֆյուչերսների գինը նվազել է 2,6%-ով, S&P 500-ում՝ 1,4%-ով: Ամերիկյան Nvidia տեխնոլոգիական ընկերության արժեթղթերի գինը նվազել է գրեթե 10%-ով։ Արհեստական բանականության ոլորտում ներդրումների ուղղությամբ կողմնորոշված SoftBank Group-ի արժեթղթերի գինը նվազել է ավելի քան 8%-ով։
12:36 • 25.01.25«Գիտության կազմակերպում և կառավարում». Արմեն Ճուղուրյանի ու Ատոմ Մխիթարյանի նոր գիրքը մեկնաբանում է գիտության կազմակերպման արդի ուղղությունները (լուսանկարներ)Ուսումնական ձեռնարկում շեշտադրումներ են կատարվում գիտահետազոտական աշխատանքների էկոհամակարգերի ներդաշնակ գործունեության կազմակերպչական հարցերին:
19:02 • 24.01.25Տղամարդկանց նվերների էվոլյուցիան. նվիրելու արվեստը1990-ականներին տղամարդկանց համար նախատեսված նվերներն ավելի գործնական էին։
16:59 • 23.01.25ChatGPT-ի աշխատանքում զանգվածային խափանում է առաջացելՏարբեր երկրների օգտատերերը հայտնել են ամերիկյան OpenAI ընկերության մշակած ChatGPT չաթբոտի հետ կապված խնդիրների մասին։ Այս մասին են վկայում Downdetector պորտալի տվյալները։
11:23 • 23.01.25Գիտնականներն Արեգակի վրա սև պլազմայի հազվագյուտ արտանետում են գրանցելԳիտնականների կարծիքով՝ բռնկումն ուղեկցվել է մեծ քանակությամբ չեզոք ջրածնի արտանետմամբ։ Երեք ժամ շարունակ արեգակնային պսակում նկատվել է պլազմայի սև ամպ:
16:08 • 22.01.25Չինացի գիտնականները ստեղծել են և՛ լողացող, և՛ թռչող առաջին անօդաչունՍայրերը, որոնք սարքն օգտագործում է թռիչքի համար, ջրում հայտնվելուց հետո հինգ վայրկյանում ծալվում, իսկ դրանց փոխարեն շարժումն ապահովում են հատուկ պտուտակները։
16:49 • 20.01.25Չինաստանի ուղեծրային կայանի անձնակազմն առաջին անգամ արհեստական ֆոտոսինթեզի միջոցով թթվածին է ստացելՀրատարակության համաձայն՝ անձնակազմի անդամները հաջողությամբ իրականացրել են ուղեծրի վրա արհեստական ֆոտոսինթեզի տեխնոլոգիայի կիրառումը՝ արտադրելով թթվածին:
13:31 • 20.01.25Instagram-ը ներկայացրել է CapCut-ին համարժեք հավելվածEdits հավելվածն այժմ հասանելի է AppStore-ում նախնական պատվերի համար և կգործարկվի 2025 թվականի մարտի 13-ին: Ընկերության ներկայացուցիչները հավելվածն անվանել են ավելին, քան պարզապես խմբագրման ծրագիր: Նրանց խոսքով՝ այն «ստեղծագործական գործիքների ամբողջական փաթեթ է»:
11:12 • 19.01.25TikTok-ն ԱՄՆ-ում անհասանելի է. ընկերությունը սպասում է Թրամփի որոշմանը«TikTok-ն այս պահին անհասանելի է: ԱՄՆ-ն ընդունել է TikTok-ն արգելող օրենք։ Ցավոք, սա նշանակում է, որ առայժմ չեք կարող օգտագործել հավելվածը: Բարեբախտաբար, նախագահ Թրամփը նշել է, որ պաշտոնը ստանձնելուց հետո, կաշխատի մեզ հետ՝ TikTok-ը նորից գործարկելու նպատակով լուծում գտնելու համար»։
12:08 • 17.01.25Պատմության ամենահզոր և ծանր հրթիռի՝ Starship-ի 7-րդ փորձնական թռիչքն ավարտվել է անհաջողությամբ«Նախնական տվյալներով՝ շարժիչի պատի վերևի խոռոչում թթվածնի կամ վառելիքի արտահոսք է եղել»,- մեկնաբանել է SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը:
12:58 • 15.01.25Հնդկաստանում ռոբոտ-շները մասնակցել են Բանակի օրվան նվիրված զորահանդեսին (տեսանյութ)Դրանց ներգրավվումը նպատակ ունի ցույց տալու Հնդկաստանի բանակի՝ դեպի առաջադեմ տեխնոլոգիաներ ձգտելու ջանքերը: Ռոբոտ-շները կարող են հեռակառավարվել կամ գործել ինքնուրույն, կրել զենքեր, գիշերային տեսողության և ջերմային տեսախցիկներ, անօդաչու թռչող սարքեր և ռոբոտային ձեռք՝ առարկաները կառավարելու համար:
