Դուրովը, DeepSeek-ի հաջողության ֆոնին, բացատրել է արհեստական բանականության ոլորտում Չինաստանի նվաճումները

10:26 • 30.01.25

Telegram հավելվածի հիմնադիր Պավել Դուրովը, անդրադառնալով չինական նոր DeepSeek արհեստական բանականության հավելվածի հաջողությանը, բացատրել է արհեստական բանականության ոլորտում Չինաստանի առաջընթացն ու կարճ ժամանակում իր ձեռքբերումներով ԱՄՆ-ին հասնելը:

Նրա խոսքով՝ այսպես չէ, որ ալգորիթմական արդյունավետության ոլորտում Չինաստանի առաջընթացը ոչնչից է առաջացել. չինացի ուսանողները մաթեմատիկայի և ծրագրավորման միջազգային օլիմպիադաներում վաղուց են մյուսներին գերազանցում:

«Երբ խոսքը վերաբերում է մաթեմատիկայի և գիտության բնագավառներում տպավորիչ կադրեր ստեղծելուն, Չինաստանի միջնակարգ կրթական համակարգը գերազանցում է Արևմուտքին: Չինական համակարգը խթանում է ուժեղ մրցակցություն ուսանողների միջև, սկզբունք, որը փոխառված է բարձր արդյունավետություն ունեցող խորհրդային մոդելից: 

Ի հակադրություն սրան, արևմտյան դպրոցներից շատերը չեն խրախուսում մրցակցությունը՝ արգելելով հրապարակավ հայտնել ուսանողների գնահատականները և վարկանիշը: Հիմնավորումը հասկանալի է՝ պաշտպանել ուսանողներին ճնշումներից կամ ծաղրից: Սակայն նման քայլերը կանխատեսելիորեն դեմոտիվացնում են նաև լավագույն ուսանողներին։ Հաղթանակն ու պարտությունը նույն մեդալի երկու կողմերն են. վերացրեք պարտվողներին, և կվերացրեք հաղթողներին», - նշել է ձեռներեցը:

Դուրովը սխալ է համարում բոլոր ուսանողներին, անկախ առաջադիմությունից, ասելը, որ նրանք չեմպիոններ են, քանի որ իրականությունն արագ կփշրի այս պատրանքը դպրոցը կամ բուհն ավարտելուց հետո: 

Նրա խոսքով՝ քանի դեռ ԱՄՆ միջնակարգ կրթության համակարգը արմատական ​​բարեփոխման չի ենթարկվել, տեխնոլոգիաների ոլորտում Չինաստանի աճող գերակայությունը անխուսափելի է թվում:

Դուրովը, DeepSeek-ի հաջողության ֆոնին, բացատրել է արհեստական բանականության ոլորտում Չինաստանի նվաճումները