Հավանական է, որ արհեստական բանականությունը մինչև 2025-ի վերջը կգերազանցի ցանկացած մարդու մտավոր կարողությունները. Մասկ

15:24 • 23.12.24

Ձեռներեց, միլիարդատեր Իլոն Մասկը կարծում է, որ ավելի ու ավելի հավանական է, որ արհեստական բանականությունը (ԱԲ) կգերազանցի մարդու մտավոր հնարավորությունները մինչև 2025 թվականի վերջ:

«Գնալով ավելի հավանական է դառնում, որ արհեստական բանականությունը 2025 թվականի վերջի դրությամբ կգերազանցի ցանկացած մարդու բանականությունը և հնարավոր է՝ բոլոր մարդկանց բանականությունը 2027-2028թթ. դրությամբ: Հավանականությունն առ այն, որ արհեստական բանականությունը 2030 թվականի դրությամբ կգերազանցի միասին վերցրած բոլոր մարդկանց բանականությունը, 100% է»,- X-ում գրել է տեխնոլոգիական ոլորտի միլիարդատերը: 

Հավանական է, որ արհեստական բանականությունը մինչև 2025-ի վերջը կգերազանցի ցանկացած մարդու մտավոր կարողությունները. Մասկ