Գիտություն/տեխնիկա
-ից
-ը
14:47 • 11.12.21Սինգապուրը հավանություն է տվել 5-11 տարեկան երեխաներին Pfizer-ով պատվաստմանըՄասնագետները նշել են, որ երեխաների պատվաստման առավելությունները գերազանցում են հնարավոր ռիսկերը՝ հատկապես հաշվի առնելով կորոնավիրուսի նոր շտամների ի հայտ գալու հանգամանքը:
12:21 • 11.12.21Ինդոնեզիան սկսելու է 6 տարեկանից բարձր երեխաների պատվաստումը կորոնավիրուսի դեմԻնչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է հանրապետության առողջապահության փոխնախարար Դանթե Սակսոնո Հարբուվոնոն: Ներկայում, Ինդոնեզիայում կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստված է բնակչության 37 տոկոսը:
19:17 • 10.12.21Meta-ն գործարկել է վիրտուալ աշխարհի առաջին տարբերակը (տեսանյութ)Նշվում է, որ Horizon Worlds-ը հասանելի կլինի ԱՄՆ-ի 18 տարեկանից բարձր բոլոր բնակիչներին։ Oculus VR-ի օգտատերերը կկարողանան ստեղծել առանց ոտքերի ավատար՝ ուսումնասիրելու Meta-ի ստեղծած աշխարհը, ինչպես նաև տարբեր համայնքների տարածքները:
17:50 • 10.12.21Թուրքիայում շարունակվում են լազերային զենքով աշխարհում առաջին անօդաչուի փորձարկման աշխատանքներըԱյս անօդաչուն նախատեսված է լազերային զենքի օգնությամբ պայթուցիկ սարքեր ոչնչացնելու համար՝ առանց սակրավորներ ներգրավելու:
13:47 • 10.12.21Չինաստանը արբանյակների հերթական խումբն է արձակել տիեզերք՝ նորագույն տեխնոլոգիաների փորձարկման համարՉինաստանն ուրբաթ Long March-4B հրթիռակրի օգնությամբ հաջողությամբ ուղեծիր է ուղարկել Shijian-6 05 խմբի արբանյակները:
22:25 • 09.12.21Audi-ն ներկայացրել է TT RS «գերհզոր» սպորտային մոդելի հատուկ տարբերակը՝ գունավորման յուրահատուկ տարբերակներով (լուսանկարներ)ԱՄՆ-ի համար գերամանական ընկերությունը կթողարկի 50 էքսկլյուզիվ սպորտային մեքենա: Նորույթի գինը, որը վաճառքում կհայտնվի 2022-ի սկզբին, կկազմի 81 495 դոլար:
16:55 • 09.12.21Դուբայում կկառուցվի աշխարհում առաջին հինգ աստղանի լողացող հյուրանոցըԻնչպես գրում է Luxury Launches-ը, Kempinski Floating Palace-ը շրջապատված կլինի լյուքս դասի 12 լողացող առանձնատներով: Համալրիր կառուցմամբ կզբաղվեն շվեյցարացի մասնագետները:
10:53 • 09.12.21Կորոնավիրուսի համավարակի «սուր փուլը» կավարտվի 2022 թվականին. Բիլ ԳեյթսԳեյթսը նշել է, որ «Օմիկրոն» հիմնամանրէի առաջացումը մտահոգիչ է, սակայն նա հույս ունի, որ առկա զարգացումները, հակավիրուսային դեղամիջոցները և կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը կկանխեն տարբերակի տարածումը։
22:41 • 08.12.21Google-ը բացահայտել է՝ անցնող տարում օգտատերերն ամենաշատն ինչ թեմայով են հարցումներ են արելՄասնավորապես, օգտատերերը ակտիվորեն հետաքրքրվել են պատվաստման թեմաներով՝ որոնման դաշտում մուտքագրելով «կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ», «COVID-19-ի թեստավորում», «COVID-ի դեմ պատվաստանյութերն իմ շրջակայքում»:
21:45 • 08.12.21Ճապոնացի միլիարդատերն օգնականի հետ թռչել է դեպի Միջազգային տիեզերակայան, որտեղ կանցկացնի 12 օր (տեսանյութ)Ինչպես գրում է Daily Mail-ը, նա Ճապոնիայի ամենահարուստ մարդկանցից է: Մաեզուվան ՄՏԿ է ուղևորվել «Սոյուզ» տիեզերական մոդուլով Ղազախստանում գտնվող «Բայկոնուր» արձակման կայանից՝ իր օգնական Յոզո Հիրանոյի ուղեկցությամբ: Զույգը ՄՏԿ-ում կանցկացնի 12 օր:
11:30 • 08.12.21Sony-ն ռոբոտ է ստեղծել, որն ունակ է հիվանդների խնամքով զբաղվելՃապոնական Sony Group էլեկտրատեխնիկական ընկերությունների խումբն անդրոիդ-ռոբոտ է ստեղծել, որն ունակ է իր տեղափոխել և չվնասել այնպիսի նուրբ և շուտ վնասվող իրեր, ինչպիսիք են ջրով լի բաժակն ու խմորեղենը:
22:06 • 07.12.21Microsoft-ը ցույց է տվել՝ ինչպիսին կարող է լինել «ապագայի աշխատավայրը» (լուսանկարներ)Մոդուլը նախատեսված է հատկապես այն աշխատանքի համար, որի պարագայում պետք է կենտրոնանալ: Ըստ դիզայներների մտահաղացման՝ Flowspace Pod պարկուճը ստեղծում է հարմար և մտերմիկ մթնոլորտ:
16:56 • 07.12.21Գիտնականները երկրաշարժերի նոր տեսակ են բացահայտելԿանադացի և գերմանացի հետազոտողների խումբը երկրաշարժերի նոր տեսակ է նկարագրել, որոնց առաջացումը պայմանավորված է նավթի և գազի արդյունահանմամբ՝ երկրաշերտի հիդրավլիկ կտրվածքի միջոցով:
13:13 • 07.12.21WhatsApp-ում հաղորդագրությունների վերահսկման նոր գործառույթ է հայտնվելWhatsApp մեսինջերի օգտատերերն այսուհետ կկարողանան միացնել անհետացող հաղորդագրություններ գործառույթը բոլոր տեսակի «չատերի» համար:
22:08 • 06.12.21Գերմացիները շքեղ էլեկտրական զբոսանավ են ստեղծել, որը կարող է տրասնատլանտյան շրջագայություն իրականացնել (լուսանկարներ)Գերմանական Alva Yachts նավաշինական ընկերությունը, որը համագործակցում է Volkswagen-ի հետ «մարտկոցային» տեխնոլոգիաների ոլորտում, ներկայացրել է իր նոր ստեղծագործոթւյունը՝ Ocean Eco 90 շքեղ զբոսանավը:
