Դուբայում կկառուցվի աշխարհում առաջին հինգ աստղանի լողացող հյուրանոցը
2023-ին Դուբայում կկառուցվի հինգ աստղանի լողացող հյուրանոց, որն իր տեսակի մեջ լինելու է աշխարհում առաջինը:
Ինչպես գրում է Luxury Launches-ը, Kempinski Floating Palace-ը շրջապատված կլինի լյուքս դասի 12 լողացող առանձնատներով: Համալրիր կառուցմամբ կզբաղվեն շվեյցարացի մասնագետները:
Դրանում կլինեն ռեստորաններ, բարեր, սպա սրահներ, լողավազաններ, բուտիկներ, հանդիսությունների սրահներ և այլ հարմարություններ:
Հատկանշական է, որ արևային պանելներով համալրված առանձնատները կկարողանան շարժվել տարբեր ուղղություններով՝ ըստ հանգստացողի ցանկության:










