Գերմացիները շքեղ էլեկտրական զբոսանավ են ստեղծել, որը կարող է տրասնատլանտյան շրջագայություն իրականացնել (լուսանկարներ)  

22:08 • 06.12.21

Գերմանական Alva Yachts նավաշինական ընկերությունը, որը համագործակցում է Volkswagen-ի հետ «մարտկոցային» տեխնոլոգիաների ոլորտում, ներկայացրել է իր նոր ստեղծագործոթւյունը՝ Ocean Eco 90 շքեղ զբոսանավը:

Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, նավը համալրված է էլեկտրական ուժային համակարգով, որը թույլ է տալիս տրասնատլանտյան շրջագայություններ իրականացնել՝ առանց ավանդական վառելիքի կիրառման, ինչի մասին հուշում է նաև անվանումը: Իսկ անվանման մեջ տեղ գտած 90 թիվը մատնանշում է նավի երկարությունը, որը 90 ֆուտ է կամ 27.5 մետր:

Պատվիրատուներին ուժային համակարգի երկու տարբերակ է առաջարկվում՝ ամբողջովին էլեկտրական կամ հիբրիդային՝ դիզելային-էլեկտրական: Երկու դեպքում էլ առավելագույն արագությունը կազմելու է 10 հանգույց (18.2 կմ/ժամ), իսկ կարճատև ընթացքում նավը կարող է նաև մինչև 30 կմ/ժամ արագություն զարգացնել:

Նորույթի գլխավոր առանձնահատկությունը մյուս զբոսանավերի համեմատ ջրի հետ շփում ունեցող հատվածի շատ ավելի փոքր մակերեսն է: Դրա շնորհիվ նվազում է տատանումը, ինչն էլ Ocean Eco 90-ին թույլ է տալիս ավելի մեծ տարածություն անցնել:

Նավի առաջնամասում ընդարձակ հյուրասրահ է տեղակայված՝ L-աձև բազմոցով, 10 մարդու համար նախատեսված ճաշասեղանով, հեռուստացույցով, բարով և պահատուփերով: Էլեկտրանավը գնահատվում է 5 մլն եվրո:

Գերմացիները շքեղ էլեկտրական զբոսանավ են ստեղծել, որը կարող է տրասնատլանտյան շրջագայություն իրականացնել (լուսանկարներ)