Կորոնավիրուսի համավարակի «սուր փուլը» կավարտվի 2022 թվականին. Բիլ Գեյթս

10:53 • 09.12.21

Կորոնավիրուսի համավարակի «սուր փուլը» կավարտվի 2022 թվականին, կարծում է միլիարդատեր, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը։ Այս մասին նա գրել է իր GatesNotes բլոգում՝ ամփոփելով տարվա արդյունքները։

Գեյթսը նշել է, որ «Օմիկրոն» հիմնամանրէի առաջացումը մտահոգիչ է, սակայն նա հույս ունի, որ առկա զարգացումները, հակավիրուսային դեղամիջոցները և կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը կկանխեն տարբերակի տարածումը։

«Աշխարհն այժմ ավելի լավ պատրաստված է վիրուսի պոտենցիալ վտանգավոր տարբերակների հետ գործ ունենալու համար, քան համավարակի ցանկացած այլ փուլում: Մենք շատ ավելի մեծ հնարավորություն ունենք ստեղծելու թարմացված պատվաստանյութեր, եթե դրանք անհրաժեշտ լինեն», - գրել է ձեռնարկատերը:


Կորոնավիրուսի համավարակի «սուր փուլը» կավարտվի 2022 թվականին. Բիլ Գեյթս