Դիաբետի ժամանակ ոտքերը կարող են ախտահարվել. Ինպես պետք է խնամեն ոտքերը դիաբետով հիվանդները
Եթե հիվանդ եք դիաբետով, պետք է գիտակցեք, որ ոտքերի միայն ամենօրյա և մանրազնին խնամքը թույլ կտա խուսափել բարդություններից։
Երկարատև դիաբետի դեպքում որոշ մարդկանց մոտ կարող են վնասվել ոտքերի՝ թաթի և սրունքի նյարդերը։ Այդ երևույթը կոչվում է նեյրոպաթիա։ Դրա նշաններն են՝ ցավը, թմրածությունը, այտուցը, կծկումների զգացումը, զգայունության թուլացումը ստորին վերջույթներում։
Որոշ դեպքերում ոտքերի վնասումն ընթանում է այլ ձևով։ Հիվանդը զգում է սառնություն, թաթի և մատների մաշկը չորանում և բարակում է, ոտքերի մազերը` թափվում։ Սա տեղի է ունենում ոտքերի արյան շրջանառության խանգարման դեպքում։ Արյան վատ շրջանառության հետևանքով առաջացած վերքերը և վնասվածքները ուշ են լավանում և կարող են բերել լուրջ հետևանքների։ Երբեմն կարող են վնասվել և անոթները, և նյարդերը։ Եթե վնասվածքները ժամանակին չեն բուժվում, ապա վարակի առկայության դեպքում կարող է զարգանալ գանգրենա, որի բուժման միակ ձևը վերջույթի անդամահատումն է։
ՈՏՔԵՐԻ ԶՆՆՈՒՄԸ
Անհրաժեշտ է հաճախակի և մանրամասն զննել ոտքի թաթերը, մատների արանքները` հայտնաբերելու, թե, չկան արդյոք կարմրություն, բշտեր, կոշտուկներ, քերծվածքներ, կտրվածքներ և այլն։
Հայելու օգնությամբ զննեք թաթերի ստորին մակերեսը։ Եթե դուք չեք կարող դա անել, ապա խնդրեք որևէ մեկին։
ՈՏՔԵՐԻ ԼՎԱՑՈՒՄ
Ամեն օր ոտքերը լվացեք գոլ ջրով և օճառով (մանկական կամ ձեռքի)։ Նախքան ոտքերը ջրի մեջ ընկղմելը, ջրի ջերմաստիճանը որոշեք ձեռքով (ոչ թե ոտքի մատներով)։ Խնամքով չորացրեք թաթերը, հատկապես մատների արանքները։
ՈՏՔԵՐԻ ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔԸ
Եթե մաշկը չոր է, օգտագործեք մանկական քսուք կամ բուսական յուղ։ Ոտքերի առատ քրտնարտադրության դեպքում օգտագործեք տալկ կամ մանկական ձանափոշի (պրիսիպկա)։
ԵՂՈՒՆԳՆԵՐԸ ԿՏՐԵԼԸ
Եղունգները պետք է կտրել հաճախակի, լավ է օգտվել հատուկ խարտոցից։ Եղունգը պետք է կտրել ուղիղ։ Կարիք չկա այն կորացնել. դա նպաստում է եղունգի ներաճմանը հյուսվածքի մեջ։ Եթե նկատել եք եղունգի ներաճման նշաններ (ցավ, այտուց, կարմրություն), ապա անմիջապես դիմեք բժշկի։
ԿՈՇՏՈՒԿՆԵՐ ԵՎ ՀԱՐՈՒԿՆԵՐ
Խիստ արգելվում է կոշտուկները և հարուկները կտրել մկրատով, կամ որևէ սուր գործիքով։ Մի օգտագործեք սոլիպոդ (կոշտուկները վերացնելու միջոց) կամ այլ դեղորայք։ Թաթերը 20-30 րոպե գոլ ջրի մեջ պահելուց հետո կոշտուկները զգուշորեն հեռացրեք պեմզաքարով։
ՏԱՔԸ ԵՎ ՍԱՌԸ
Զգուշացե՛ք ոտքերի, հատկապես թաթերի այրվածքներից, որոնք հնարավոր են զգայունության թուլացման դեպքում։ Մի՛ տաքացրեք ոտքերը խարույկի, վառարանի, ջեռուցիչ սարքերի մոտ, մի՛ օգտագործեք ջրային կամ էլեկտրական ջեռակներ։ Աշխատեք ոտքերը չսառեցնել։ Եթե գիշերը թաթերը սառչում են, ապա հագեք բամբակե կամ բրդե փափուկ գուլպաներ։
ԳՈՒԼՊԱՆԵՐԸ
Անհրաժեշտ է գուլպաները փոխել ամեն օր։ Ցանկալի է հագնել բրդե կամ բամբակե` առանց կարի գուլպաներ և կիսագուլպաներ, որոնք չպետք է սեղմեն սրունքը, քանի որ դա կարող է վատացնել թաթի արյան շրջանառությունը։
ԿՈՇԻԿՆԵՐԸ
Կոշիկները պետք է լինեն հարմարավետ, փափուկ կաշվից, ճիշտ ձեր թաթի չափով։ Կոշիկը հագնելուց հետո պետք է կարողանաք ազատ շարժել ոտքի մատները։ Գերադասելի են ցածր կրունկներով կոշիկները։ Նախքան կոշիկը հագնելը, ձեռքով ստուգեք` չկա այնտեղ պատահաբար հայտնված որևէ սուր առարկա։ Նոր կոշիկները առաջին օրերին հագեք 1-1,5 ժամից ոչ ավելի` աստիճանաբար ավելացնելով ժամանակը։ Ծովում կամ լճում լողանալիս անպայման հագեք ռետինե կոշիկներ։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՏՔԵՐԸ ՎՆԱՍԵԼԻՍ
Անհրաժեշտ է փոքր վնասվածքները, կտրվածքները և ճեղքերը լվանալ օճառով, չորացնել և ախտահանված չոր վիրակապով ծածկել։ Բուշտ առաջանալու դեպքում մի սեղմեք և մի ծակեք այն։ Պատրաստեք ֆուրացիլինի լուծույթ (1 հաբը լուծեք 1 բաժակ ջրի մեջ) և լվացեք թաթի այդ մասը, ապա ծածկեք ախտահանված չոր վիրակապով։ Կարող եք օգտագործել բակտերիոցիդ սպեղանի։ Եթե բուշտը ծակվել է, ապա կատարեք նույնը։
Ոչ մի դեպքում չօգտագործեք յոդ, կալիումի պերմանգանատի լուծույթ (մարգանցովկա) կամ քիմիական այլ նյութեր, որոնք կարող են այրվածք առաջացնել։ Վերքեր, կարմրություն, բշտեր, տեղային այտուցվածություն նկատելիս անմիջապես դիմեք ձեր բժշկին։
ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ոտքերի համար լավագույն վարժությունը զբոսանքն է, որը լավացնում է արյան շրջանառությունը։ Ոտքերի համար գոյություն ունեն նաև հատուկ վարժություններ։ Սպորտով զբաղվելիս համոզվեք, որ կոշիկները հարմարավետ են։
Եթե ոտքերի վրա վերքեր ունեք, ապա խուսափեք ֆիզիկական վարժություններից՝ մինչև դրանք լրիվ լավանան։
ԾԽԵԼԸ
Մի ծխեք. ծխախոտի բացասական ազդեցությունները շատ են։ Ծխելու հետևանքով անոթները սեղմվում են։ Ամեն անգամ ծուխը ներս քաշելիս անոթները նեղանում են` պակասեցնելով շրջանառությունը թե սրտում, թե ոտքերում։ Մի մոռացեք նաև, որ ծխելը առաջացնում է թոքի քաղցկեղ և թոքերի հիվանդություն, որը կոչվում է էմֆիզեմա։
Խնայեք ձեր առողջությունը, դադարեցրեք ծխելը հենց այն պահին, երբ հայտնաբերեցիք, որ դիաբետ ունեք։
Հեղինակ. Մարիամ ԱՎԱԳՅԱՆ-ՄԱՆՈՒԿՅԱՆ. ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Մաունթեյն Վիու քաղաք, բժիշկ-դիաբետաբան, բ.գ.թ
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Նորություններ 14:34 • 15/11 Տղամարդկանց 40%-ը վախենում է սեռական անկարողությունից. հետազոտություն 34%-ը վախենում է, թե զուգընկերուհին կարող է իրեն համեմատել իր նախկին տղամարդկանց հետ, իսկ գրեթե կեսին անհանգստացնում է այն միտքը, որ կարող է զուգընկերուհուն ցավ պատճառել: Անկողնում սեփական անկարողությունից վախենում է 40%-ը:
-
Նորություններ 14:34 • 15/11 Տղամարդկանց 40%-ը վախենում է սեռական անկարողությունից. հետազոտություն 34%-ը վախենում է, թե զուգընկերուհին կարող է իրեն համեմատել իր նախկին տղամարդկանց հետ, իսկ գրեթե կեսին անհանգստացնում է այն միտքը, որ կարող է զուգընկերուհուն ցավ պատճառել: Անկողնում սեփական անկարողությունից վախենում է 40%-ը:
-
Նորություններ 14:34 • 15/11 Տղամարդկանց 40%-ը վախենում է սեռական անկարողությունից. հետազոտություն 34%-ը վախենում է, թե զուգընկերուհին կարող է իրեն համեմատել իր նախկին տղամարդկանց հետ, իսկ գրեթե կեսին անհանգստացնում է այն միտքը, որ կարող է զուգընկերուհուն ցավ պատճառել: Անկողնում սեփական անկարողությունից վախենում է 40%-ը:
Նորություններ
-
13:17 • 10.10.24 Այսօր տեսողության համաշխարհային օրն է
Հետազոտություն
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը