Շաքարային դիաբետի բուժումը տիբեթյան բժշկության մեթոդներով
Արևմտյան բժշկության մեջ 2-րդ տիպի շաքարային դիաբետը համարվում է անբուժելի հիվանդություն: Այդ հիվանդության առկայությունը նշանակում է ցմահ դեղահաբերի օգտագործում ու արյան մեջ շաքարի մակարդակի վերահսկում: Բացի այդ այն նաև հանգեցնում է մի շարք այլ հիվանդությունների առաջացման, ուստի արևելյան բժշկության համաձայն 2-րդ տիպի շաքարային դիաբետի բուժումը գրեթե անհնար է:
Մարդու մասին ժամանակակից զարգացած գիտությունը չի կարողանում գտնել հիվանդությունների վերջնական բուժման միջոցները, սակայն այն նույնիսկ չի էլ փորձում դիտարկել օրգանիզմը որպես ընդհանուր համակարգ: Շաքարային դիաբետի բուժման միակ տարբերակն այսօր բուժման հին, ոչ ավանդական, այընտրանքային միջոցներին դիմելն է:
Տիբեթյան կամ բուդդայական բժշկության ներկայացուցիչները հաստատ գիտեն՝ ինչպես բուժել շաքարային դիաբետը, և նրանց մեթոդների արդյունավետությունը կասկածի տակ առնելը կնշանակի ամբողջ կյանքում արհեստական դեղամիջոցների օգնությամբ ապրել ու չտալ օրգանիզմին ապաքինվելու ոչ մի հնարավորություն:
Տիբեթյան բժշկությունը արդեն առաջին հարյուրամյակը չէ, որ գրավում է մարդկանց ուշադրությունը: Այն հիմնված է մարմնի էներգիայի ու տարրերի հավասարակշռեցման, ինչպես նաև մարդու ու շրջակա միջավայրի փոխադարձ կապի վրա: Նույնիսկ մարդու մտքերը ազդում են նրա առողջության վրա: Տիբեթաբուժությանն անդրադառնալիս՝ պետք է հաշվի առնել, որ հին տրակտատներում մարդու օրգանիզմը դիտարկվում է որպես 3 բաղադրիչի՝ քամու, լորձի ու լեղու համադրություն: Դրանք նաև անվանվում են սկզբեր կամ «դոշաներ»:
Այս երեք բաղադրիչները ձևավորում են մարդու մարմնի կառուցվածքի տեսակը, նրա առանձնահատկություններն ու բնավորությունը: Մարդու գենետիկորեն ձևավորված մարմինն անվանվում է «Պրակրիտի» կամ «առաջինը ստեղծված»: Մարդու մարմին ներկայիս վիճակն անվանվում է «Վիկրիտի», իսկ «Պրակրիտի»-ի և «Վիկրիտի»-ի միջև բոլոր վիճակները համարվում են դիսբալանս կամ հիվանդություն:
Անհրաժեշտ է նաև նշել, որ հին Տիբեթում առողջության վիճակը շատ կարևոր էր և պետք էր շատ ուշադիր լինել: Հիվանդությունների բուժման համար տիբեթյան բժշկությունում օգտագործվում են միայն բնական բաղադրիչներ և հին բաղադրատոմսեր, որոնք չեն փոփոխվել դարեր շարունակ: Տիբեթյան բժշկության մեջ որպես բուժման միջոց կարող են օգտագործվել տեղի աղբյուրների ջուրը, ուտեստների ու ըմպելիքների բաղադրատոմսերը կամ սննդի մեջ որոշ սահմանափակումները: Մերսումը, այրումն ու ասեղնաբուժությունը նույնպես համարվում են բազմաթիվ հիվանդությունների բուժման միջոց:
Շաքարային դիաբետը տիբեթյան բժշկական տրակտատներում անվանվում է «չին-նի-զա-կխու» կամ միզազատության հիվանդություն՝ մեզի մեջ սննդի հյութի պարունակության պատճառով: Բուժման ուղղությունը կախված է մարդու հիմնական «դոշայից»:
Դրանք լինում են 3 տեսակի՝ քամի, լորձ ու լեղի:
Շաքարային դիաբետը առավել հաճախ հանդիպում է «Լեղու» տիպի մարդկանց մոտ, ովքեր աչքի են ընկնում ավելորդ քաշով, դեմքի կարմրությամբ, դյուրագրգիռ կամ անկառավարելի բնավորությամբ: Ավելի քիչ այս հիվանդությամբ տառապում են «Լորձի» տիպի մարդիկ՝ բարեսիրտ, գիրության հակումով, սպիտակավուն մաշկով, հանգիստ բնավորությամբ դանդաղաշարժ անձիք:
Ամենահազվադեպն այս հիվանդությունը հանդիպում է «Քամու» տիպի մարդկանց մոտ, ովքեր շարժուն են, կենսուրախ, նիհար և դիմացկուն: Նրանք սովորաբար ունենում են ոչ այնքան վառ արտաքին, բայց աչքի ընկնող դիմախաղ ու ժեստիկուլյացիա:
Հարկ է նշել, որ շաքարային դիաբետն ունենում է որոշ նախազգուշացնող ախտանշաններ.
աչքերի թարախակալում կամ ակնագարուկ (տիկնակլունձ, Ячмень)
քրտնարտադրություն,
քնի խանգարում,
թուլություն
կարմրություն կամ թեթև բորբոքում ծալքերի հատվածներում
ֆուրունկուլներ,
շուրթերի չորություն և ճաքեր,
ծարավի զգացում ու հաճախակի միզելու ցանկություն (մեզը հիմնականում լինում է բաց գույնի):
Այս ամենը լիում է ավշի շրջանառության խանգարման, վնասակար նյութերի կուտակման, մարսողության խանգարման ու կենսաքիմիական գործընթացների դանդաղեցման արդյունքում: Նման խանգարումները կարող են պայմանավորված լինել վատ էկոլոգիայով, սխալ սննդակարգով ու նստակյաց ապրելակերպով:
Տիբեթյան բժշկության տեսանկյունից, դիաբետն առաջանում է օրգանիզմում «Լորձի» ու «Լեղու» մակարդակների բարձրացումից: «Լեղին» բնական մարմնացումն է Ջրի ու Կրակի: Առաջին 2 դոշաները պատասխանատու են ճիշտ սնվելու համար, իսկ «Քամին» առաջացել է որպես հավելյալ գործառույթ:
Շաքարային դիաբետը կարող է առաջանալ չափազանց քաղցր կամ աղի սննդի չարաշահումի հետևանքով: Հավելյալ գործոններ կարող են հանդիսանալ նստակյաց կյանքը, խոնավ վայրերում երկար բնակվելը կամ բնածին հակումը:
Տիբեթյան մեթոդներով այս հիվանդության բուժման արդյունավետությունը կախված է դրա փուլից (որքան երկար ժամանակ է հիվանդ մարդը, այնքան դժվար է բուժելը): Հիվանդությունը սուր փուլում ախտորոշելն ու բուժելը բավական հեշտ է: Մեծ նշանակություն ունի նաև հիվանդի տարիքը և նրա գործադրած ջանքերը (անհրաժեշտ է փոխել ապրելակերպը և հետևել որոշ սննդային սահմանափակումների):
Հաճախ տիբեթյան բժշկությամբ զբաղվողները շաքարային դիաբետի դեպքում խորհուրդ են տալիս.
ավելացնել օրվա ընթացքում օգտագործվող ջրի քանակը (հատկապես սառը ջրի),
բացառել շատ համեմված, կծու և ճարպոտ սնունդը,
բացառել հացն ու հացաբուլկեղենը, քացախը և ձիթապտուղները,
ուտել հնարավորինս շատ հում բանջարեղեն ու մրգեր,
ամբողջությամբ բացառել սպիտակ շաքարավազով պատրաստված քաղցրավենիքը:
Այս ուղղորդումներին հետևելով՝ հնարավոր կլինի ճնշել «Լեղու» գործողությունները և հիվանդի քաշը աստիճանաբար կսկսի նվազել: Եթե նույն կերպ անհրաժեշտ է ազդել «Լորձի» վրա, ապա տիբեթյան բժշկությունը խորհուրդ է տալիս օրվա ընթացքում խմել կոճապղպեղով թեյ և ուտել կոշտ սնունդ՝ հում կամ շոգեխաշված վիճակում: Անհրաժեշտ է նաև բացառել տապակած, ճարպոտ ու չափազանց քաղցր սնունդը, սակայն կարելի է ուտել մի փոքր ոչխարի, հավի կամ ձկան միս:
«Քամիների» համար ամենակարևորը հանգիստ վիճակը պահպանելը, սթրեսերից խուսափելն ու սթրեսային իրավիճակների ստեղծման պատճառ չդառնալն է: Իրենց բնությունից ելնելով՝ այս տիպի մարդիկ նյարդային մի փոքր պոռթկումով կարող են խափանել օրգանիզմում «Լեղու» և «Լորձի» հավասարակշռությունը: «Քամու» տիպի մարդիկ պետք է էությամբ լինեն հանգիստ ու ներդաշնակ:
Տիբեթյան բժշկության մոտեցումը շաքարային դիաբետի բուժմանը ժամանակակիցների համար շատ օրիգինալ է, սակայն մեկ-երկու դար առաջ այս հիվանդությունը շատ ավելի հազվադեպ էր հանդիպում, քանի որ մարդիկ մարմնի հիմնական տարրերի առողջ ու ներդաշնակ համադրությանն ավելի մեծ ուշադրություն էին դարձնում և հետևում էին բժիշկների խորհուրդներին: Սինթետիկ հավելումների ու քիմիական դեղերի փոխարեն օգտագործվում էին բնական տարբերակները: Բացի այդ, շաքարային դիաբետի բուժման համար օգտագործվում էին նաև դեղաբույսերի եփուկներ ու թուրմեր, մարմնի տաքացում, 18 և 19 ողերի այրում և շատ ուրիշ մեթոդներ:
Հարկ է հիշել, որ հիվանդության բուժման համար ամենակարևորը բոլոր նշանակումներին ու խորհուրդներին հետևելն է, նույնիսկ եթե դրանք թվում են անհեթեթ ու անկարևոր (օրինակ՝ կովերի հոտի հետ ոտաբոբիկ 3000 կմ քայլելու խորհուրդը): Ժամանակակից բժշկության մեջ դեռ չեն եղել շաքարային դիաբետի ամբողջական բուժման դեպքեր դեղորայքի միջոցով, սակայն կարելի է գտնել բուժման հազարավոր դեպքեր այլընտրանքային կամ ոչ ավանդական բժշկության միջոցով:
Նյութի աղբյուրը՝ econet.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Նորություններ 14:34 • 15/11 Տղամարդկանց 40%-ը վախենում է սեռական անկարողությունից. հետազոտություն 34%-ը վախենում է, թե զուգընկերուհին կարող է իրեն համեմատել իր նախկին տղամարդկանց հետ, իսկ գրեթե կեսին անհանգստացնում է այն միտքը, որ կարող է զուգընկերուհուն ցավ պատճառել: Անկողնում սեփական անկարողությունից վախենում է 40%-ը:
-
Նորություններ 14:34 • 15/11 Տղամարդկանց 40%-ը վախենում է սեռական անկարողությունից. հետազոտություն 34%-ը վախենում է, թե զուգընկերուհին կարող է իրեն համեմատել իր նախկին տղամարդկանց հետ, իսկ գրեթե կեսին անհանգստացնում է այն միտքը, որ կարող է զուգընկերուհուն ցավ պատճառել: Անկողնում սեփական անկարողությունից վախենում է 40%-ը:
-
Նորություններ 14:34 • 15/11 Տղամարդկանց 40%-ը վախենում է սեռական անկարողությունից. հետազոտություն 34%-ը վախենում է, թե զուգընկերուհին կարող է իրեն համեմատել իր նախկին տղամարդկանց հետ, իսկ գրեթե կեսին անհանգստացնում է այն միտքը, որ կարող է զուգընկերուհուն ցավ պատճառել: Անկողնում սեփական անկարողությունից վախենում է 40%-ը:
Նորություններ
-
13:17 • 10.10.24 Այսօր տեսողության համաշխարհային օրն է
Հետազոտություն
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը