Մթերքներ, որոնք նպաստում են երիկամների քարերի առաջացմանը
Շատերն անգամ չեն էլ մտածել այն հարցի շուրջ, որ երիկամաքարերը ինքնին չեն առաջանում: Դրանք մարդու սննդակարգի ու կենսակերպի հետևանք են: Այդ պատճառով budetezdorovy.ru-ն ներկայացրել է, թե ինչպես կարելի է կանխել երիկամների քարերի առաջացման պրոցեսն ու ինչ մթերքներ են նպաստում դրանց առաջացմանը:
Իսկ եթե երիկամներում արդեն ունեք նման խնդիր, ապա նշված սննդի ընտրությունը կարող է օգնել ձեզ մանրացնել դրանք ու ազատվել դրանցից: Բացի այդ, գոյություն ունեն մթերքներ, որոնց օգտագործման հետևանքով մարդու վիճակը կարող է ավելի ծանրանալ:
Ինչ է անհրաժեշտ իմանալ երիկամաքարերի մասին
Նախ փորձենք հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ հիվանդությունը:
Նման քարեր ձևավորվում են միկրոսկոպիկ մասնիկներից, որոնք իրենցից ներկայացնում են բյուրեղիկներ: Մարդկանց մեծ մասի մոտ մեզի մեջ նման բյուրեղիկներ չեն հայտնվում: Սակայն յուրաքանչյուր մարդու օրգանիզմի աշխատանքում կան նրբություններ:
Շատ դեպքերում քարերն առաջանում են օքսալատից ու կալցիումից և մարդկանց մոտ 75% դեպքերում հանդիպում են հենց այդպիսսի քարեր:
Յուրաքանչյուր հիվանդի բուժում յուրովի է, քանի որ այն կախված է այն նյութից, որոնք ձևավորում են երիկամաքարեր: Նաև շատ կարևոր է իմանալ քարերի չափսերն ու այն հաճախականությունը, որով նրանք առաջանում են հիվանդի մոտ:
Ինչ ախտանշաններ ու նշաներ են վկայում երիկամներում քարերի առաջացման մասին.
· մեջքի ներքևի, կողոսկրերի ու կողքերի հատվածի ցավեր
· 20-60 րոպե տևողությամբ ինտենսիվ ցավ
· որովայնի ու աճուկի շրջանում տարածվող ցավ
· մեզի մեջ արյան առկայություն
· տհաճ հոտով մուգ մեզ
· միզարձակման դեպքում ցավի առկայություն
· միզելու անհագուրդ ցանկություն(sակայն այդ ամենի հետ հանդերձ միզարձակման ժամանակ մեզը կարող է մի քանի կաթիլ լինել)
· սրտխառնոց
· փսխում
· սառը քրտինք
· բարձր ջերմություն (ինֆեկցիայի դեպքում)
Երիկամաքարերի դեպքում անհրաժեշտ սննդակարգը
Ճիշտ ընտրված սննդակարգը կարող է բավական լինել նոր ձևավորվող երիկամաքարերի կանխարգելման համար: Նման խնդրի դեպքում բժիշկներն առաջարկում են սահմանափակել աղի օգտագործումը:
Բացի աղից, հարկավոր է նաև խուսափել այն մթերքների օգտագործումից, որոնք պարունակում են հետևյալ նյութերը՝
· կալցիում
· նատրիում
· օքսալատներ
· կալիում
· սպիտակուցներ
Եթե երիկամաքարերը ձևավորվում են կալցիումից, ապա հարկավոր է սննդակարգից հանել աղը: Դա չի վերաբերվում միայն առանձին աղին, այլ վերաբերվում է նաև այն մթերքներին, որոնք պարունակում են աղի բարձր քանակություն: Դրա հետ մեկտեղ հարկավոր է նվազագույնի հասցնել կալցիումի օգտագործումը:
Բացի այդ հարկավոր է ի նկատի ունենալ, որ նման դեպքերում երիկամաքարերը կարող են խթանել այնպիսի հիվանդությունների առաջացմանը, ինչպիսիք են՝ օստեոպորոզն ու ոսկրային զանգվածի կորուստը:
Եթե քարերի առաջացումը պայմանավորված է օքսալատներով, ապա հարկավոր է սահմանափակել այդ նյութը պարունակող մթերքների օգտագործումը: Դրանք են՝
• գետնընկույզը
• սուրճը
• բազուկը
• լոբին
•մոշը
• ելակը
• ազնվամորին
• հաղարջը
• խավարծիլը
• խաղողը
• շոկոլադը
• մաղադանոսը
• կանաչ աղցանները, սպանախը
• նարինջը
• ցորենի ալյուրը
• գարեջուրը
• գարեջրի խմորիչները
•տոֆուն
•պղպեղը
• ընկույզը
• կարտոֆիլը
Նաև ապացուցվել է, որ շաքարի չարաշահումը ևս կարող է դառնալ հիվանդության զարգացման որոշիչ գործոն: Դա բացատրվում է նրանով, որ շաքարը խախտում է մարդու օրգանիզմի կողմից կալցիումի, մագնեզիումի և մնացած հանքանյութերի յուրացման պրոցեսը:
Գազավորված ըմպելիքներին ու խանութներում վաճառվող հյութերին ևս հարկավոր է «զգուշությամբ մոտենալ»: Որպես կանոն, նման հյութերի պիտակների վրա նշվում է, որ այն տարբերվում է որոշակի էներգետիկ արժեքով: Իրականում նրանցում առկա է մեծ քանակությամբ շաքար, այդ պատճառով նրանք չի կարելի դասել այն հեղուկների շարքին, որոնք անհրաժեշտ է օգտագործել օրվա ընթացքում:
Անկախ երիկամներում առկա քարերի տեսակներից, խորհուրդ է տրվում ավելացնել օգտագործվող հեղուկի քանակությունը: Դա կօգնի ձեզ խուսափել նոր քարերի առաջացումից, իսկ առկա քարերն այլևս չեն մեծանա:
Մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ հեղուկի քանակությունը կախված է շատ գործոններից, նրանց թվին կարելի է դասել՝
տարիքը
քաշը
սեռը
հասակը
մարդու ֆիզիկական ակտիվությունը
տարվա եղանակը
այլ հիվանդուիթյունների առկայությունը (գիրությունը, դիաբետը, խոլեստերինի բարձր մակարդակը)
Ոչ շատ կոնցենտրացված մեզը նվազեցնում է երիկամաքարերի առաջացման ռիսկը: Իսկ դրան հասնելու միակ տարբերակը հնարավորինս շատ ջուր օգտագործելն է:
Բացի սովորական հեղուկից, խորհուրդ է տրվում նաև օգտագործել բնական թեյ ու եփուկներ, ինչպես նաև թարմ պատրաստված հյութեր:
Մյուս կողմից, շատ կարևոր է ուշադրություն դարձնել օգտագործվող սպիտակուցների քանակության վրա: Տարբեր հետազոտությունների արդյունքներ վկայում են այն մասին, որ կենդակնական ծագմաբ սպիտակուցները վնաս են պատճառում երիկամաքարերի առաջացման հակված մարդու առողջությանը:
Իհարկե դա չի նշանակում, որ հարկավոր է անպայման դառնալ բուսակեր, սակայն խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել այն հանգանմանքին, թե շաբաթական քանի անգամ եք օգտագործում այնպիսի մթերքներ ինչպիսիք են՝
· շոգեխաշած տավարի միսը
· հավի միսը
· խոզի միսը
· ձուկը
Ձուն ու կաթնամթերքները ևս հանդիսանում են կենդանական սպիտակուցների աղբյուր: Բացի այդ, հարկավոր է նվազագույնի հասցնել պանրով, կաթով ու սերուցքային կարագով պատրաստվող ուտեստների օգտագործման քանակությունը:
Իսկ ինչպես վարվել վիտամինների հետ, եթե դրանց մի մասը կարող են օգտակար լինել, իսկ մի մասը ոչ: Գոյություն ունեն նաև այնպիսի վիտամիններ, որոնք ոչ մի կերպ չեն ազդում երիկամաքարերի ձևավորման վրա:
· Վիտամին В ( նիացին, ռիբոֆլավին ու թիամին): Նշված վիտամինները հակացուցված չէն երիկամաքարերով տառապող մարդկանց: Օգտագործելու դեպքում ի նկատի ունեցեք, որ վիտամին В2-ը մարդու մեզին հաղորդում է դեղնավուն գույն:
· Վիտմին С. ցիտրուսային ու մի շարք այլ մրգեր պարունակում են մեծ քանակությամբ այս վիտամինից: Այն պաշտպանում է մարդու օրգանիզմը գրիպից ու բարձրացնում է իմունիտետը: Սակայն այդ ամենի հետ մեկտեղ այն կարող է խթանել երիկամներում քարերի առաջացում:
Այդ պատճառով, եթե տառապում եք երիկամաքարերով, աշխատեք կրճատել սննդակարգում վիտամին С-ի բարձր պարունակությամբ սննդի օգտագործումը:
Աղ
Աղի օգտագործմանը հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել, քանի որ այն, ինչպես նշեցինք, առաջնային տեղ է զբաղեցնում երիկամաքարերի առաջացման հարցում: Այս տհաճ հիվանդության զարգացման դեպքում, խորհուրդ չի տրվում թերագնահատել այս մթերքի նշանակությունը: Հարկավոր չէ մոռանալ, որ երբ մենք օգտագործում ենք մեծ քանակությամբ աղ, այդ դեպքում մեր երիկամները ստիպված են լինում 2-3 անգամ ավելի շատ աշխատել: Այսինքն այդ օրգանի վրա ծանրաբեռնվածությունը շատ է ուժեղանում:
Իսկ երբ բժիշկը նշում է աղի քանակության կրճատման մասին, մենք սովորաբար դադարում ենք սեղանին աղ դնել ու համեմել ուտեստները աղով: Սակայն ինչպե՞ս վարվել այն սննդի հետ, որը արդեն պարունակում է մեծ քանակությամբ աղ: Իսկ այդպիսի սնունդը այսօր վաճառվում է խանութներում:
Հարկավոր է հաշվի առնել որ այդ մթերքները քայքայում են մարդու առողջությունը:Դրանք են՝
· արագ պատրաստվող ապուրները
· արգանակների համար նախատեսված խորանարդիկները
· մսամթերքներն ու երշիկեղենը
· ֆաս-ֆուդը
· կարկանդակներ
· նատրիումի բիկարբոնատը ևայլն
Ինչպես արդեն նշեցինք, հարկավոր է շատ ուշադիր լինել այն մթերքներին, որոնք ընտրում եք և նաև դրանց բաղադրությանը, քանի որ շատ հնարավոր է, որ երիկամաքարեի ձվավորման պատճառը հանդիսանում է հենց այն սնունդը, որը դուք օգտագործում եք :
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը