Արմավի օգտակար հատկությունները. և՛ միրգ, և՛ քաղցրավենիք, և՛ դեղամիջոց
Արմավը զարմանահրաշ պտուղ է, որը բազմաթիվ երկրներում համարվում է առողջությունն ամրապնդող ու կյանքը երկարացնող միջոց: Ասում են, որ Չինաստանում կան երկարակեցներ, ում սննդակարգի հիմնական մթերքը արմավն է: Սա շատ առողջարար միրգ է, որը շատ դիետոլոգներ խորհուրդ են տալիս օգտագործել քաղցրի փոխարեն: Բացի այդ, այն դեռ հին ժամանակներից հայտնի է եղել իր բուժիչ հատկություններով:
Բժիշկները հաստատել են, որ արյան մեջ շաքարի մակարդակի ցածր լինելու հետևանքով մարդիկ հաճախ քաղցի զգացում են ունենում, որը, սակայն, ընդամենը մի քանի արմավ օգտագործելուց հետո անհետանում է:
Արմավները պարունակում են 23 տեսակի տարբեր ամինաթթուներ, որոնք չեն պարունակվում մրգերի մեծ մասում: Դրանք հարուստ են տրիպտոֆան ամինաթթվով, որը շատ անհրաժեշտ է ուղեղի աշխատանքի բարելավման և հոգեկան առողջությունը պահպանելու համար՝ հատկապես տարեցների համար: Այս նյութը դանդաղեցնում է ծերացումը և ազդում է որպես հանգստացնող և մեղմ քնաբեր միջոց:
Բացի այդ, արմավները հարուստ են նաև գլյուտամինաթթվով, որը կանխում է այրոցի առաջացումը՝ չեզոքացնելով ավելորդ ստամոքսահյութը, և սելենով, որը նվազեցնում է քաղցկեղի և սրտի հիվանդությունների առաջացման հավանականությունն ու ամրապնդում իմունային համակարգը:
Մեծ քանակությամբ շաքարների և վիտամին B5-ի համադրության շնորհիվ՝ արմավները ոչ միայն արագ հագեցնում են, այլև վերականգնում է ֆիզիկական ուժը, էներգիան և գլխուղեղի ու նյարդերի թարմությունը:
Ինչպես և բուսական ծագում ունեցող մթերքների մեծ մասը, արմավները նույնպես չեն պարունակում խոլեստերին: Դրանց 100 գրամում պարունակվում է 142-274 կալորիա, իսկ չորացրած պտուղներում՝ 340 կալորիա, ուստի սա շատ լավ սննդաթերք է նիհարել ցանկացողների համար: Պտուղները պարունակում են 40-77,5% չոր նյութեր:
Դրանք նաև շատ հարուստ են տարատեսակ հանքանյութերով, աղերով ու վիտամիններով: Գիտնականները կարծում են, որ օրական 10 արմավը բավարար է օրգանիզմը մագնեզիումի, պղնձի և ծծումբի օրական չափաբաժնով և երկաթի չաձաբաժնի կեսով և կալցիումի չափաբաժնի մեկ քառորդով ապահովելու համար:
Ժամանակակից բժշկությունը նույնպես ուսումնասիրել է արմավի օգտակար հատկությունները և պարզել հետևյալը.
· արմավներ չեն հանդիսանում մարդու օրգանիզմի համար վնասակար բակտերիաների, մանրէների կամ մակաբույների հարուցիչ,
· դրանք վնասակար ամեոբայի դեմ պայքարի հիանալի միջոց են,
· դրանք պարունակում են մի նյութ, որը ոչնչացնում է մարդու օրգանիզմում գտնվող ախտածին բակտերիաները,
· արմավները անփոխարինելի սնունդ են տիեզերագնացների համար և շատ ավելի օգտակար են, քան ձկնկիթը,
· այս պտղի մեջ պարունակվում է մի նյութ, որը նպաստում է արգանդի մկանների արագ կծկվելուն, ինչը հեշտացնում է ծննդաբերության գործընթացն ու դարձնում այն ավելի արագ ու քիչ ցավոտ,
· դրանք հարուստ են վիտամին A-ով, որը պահպանում ու բարելավում է տեսողությունը գիշերը,
· շնորհիվ մեծ քանակությամբ վիտամին B-ի՝ արմավները շատ օգտակար են մկանային համակարգի աշխատանքի ու զարգացման համար:
· արմավները բարելավում են ախորժակը,
· սոված փորին արմավ ուտելը նպաստում է մակաբույծների ոչնչացմանը,
· արմավները միրգ են, սննդամթերք, ըմպելիք, քաղցրավենիք ու դեղամիջոց:
Արմավները շատ օգտակար են հետևյալ դեպքերում.
· մտավոր ծանրաբեռնվածության դեպքում (ենթադրվում է, որ չորացրած արմավները բարձրացնում են ուղեղի արտադրողականությունը 20%-ով և նույնիսկ ավելին),
· ֆիզիկական գերհոգնածության ու հյուծման դեպքում (վերականգնում են ուժերն ու էնէրգիա են հաղորդում օգտագործելուց ընդամենը կես ժամ անց),
· շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում,
· սրտանոթային համակարգի հիվանդությունների դեպքում (շնորհիվ մեծ քանակությամբ կալիումի՝ դրանք շատ օգտակար են սրտային անբավարարության դեպքում. խթանում են սրտի աշխատանքը, տոնուս են հաղորդում, ամրապնդում են սրտամկանը և վերականգնում են ուժերը երկարատև հիվանդությունից հետո),
· անեմիայի՝ սակավարյունության դեպքում,
· ստամոսի և աղիների խոցի ու քաղցկեղի կանխարգելման համար (պեկտինի և մանրաթելերի շնորհիվ),
· սերմնահեղուկի քանակն ավելացնելու համար,
· վերարտադրողական ֆունկցիայի բարելավման համար (արմավները շատ օգտակար են կանանց օրգանիզմը ծննդաբերությունից հետո վերականգնելու համար: Գիտափորձերը ցույց են տվել, որ դրանք պարունակում են հատուկ նյութեր, որոնք ամրապնդում են արգանդի մկանները հղիության վերջին ամիսներին, ինչը ոչ միայն հեշտացնում է ծննդաբերությունը, այլև նվազեցնում հետծննդաբերական արյունահոսությունը),
· իմպոտենցիայի դեպքում,
· նյարդային համակարգի խանգարումների դեպքում,
· ծովային հիվանդության դեպքում,
· մրսածության դեպքում,
· վիժումները կանխելու համար,
· մազանոթներն ամրապնդելու համար,
· մարսողությունը բարելավելու և աղեստամոքսային խանգարումները բուժելու համար,
· տեսողությունը բարելավելու և աչքերը հանգստացնելու համար,
· արյան շրջանառությունն ու ճնշումը կարգավորելու համար,
· հակաբիոտիկների առաջացրած կողմնակի բարդությունները նվազեցնելու համար,
· ծերացումը դանդաղեցնելու և կյանքը երկարացնոլու համար,
· մայրական կաթը վիտամիններով հարստացնելու համար (հարստացնում է մայրական կաթը բազմաթիվ սննդարար նյութերով, որոնք անհրաժեշտ են երեխայի լիարժեք զարգացման համար),
· լնդերի արյունահոսությունը դադարեցնելու համար,
· իմունային համակարգի ամրապնդման համար,
· քաղցկեղի կանխարգելման համար,
· թրոմբների առաջացումը կանխելու և վարակների հանդեպ դիմադրողականությունը բարձրացնելու համար,
· անհավասարակշռված ոը նյարդային խանգարումներ ունեցող երեխաների համար,
· սրտի հիվանդությունների ու արյան ճնշման հետ կապված հիվանդությունների կանխարգելման համար,
· ներքին ականջի հիվանդություններով պայմանավորված այտուցվածությունն ու գլխապտույտները բուժելու համար,
· կանանց մոտ նախադաշտանային համախտանիշի դեպքում,
· արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու համար,
· օրգանիզմից ծանր մետաղների իոնների դուրսբերման համար,
· հղի կանանց մոտ դեպրեսիաների բուժման համար,
· ցավը մեղմացնելու համար,
· ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազեցնելու համար,
· օրգանիզմի նյութափոխանակությունը բարելավելու և արյան մեջ խոլեստերինի մակարդակը իջեցնելու համար,
· լյարդի մակաբուծային վարակների և դեղնախտի բուժման համար (շնորհիվ վիտամին B-ի),
· մկանային ցավերը մեղմացնելու համար:
Արմավի վտանգավոր հատկությունները
Ալերգիկ հիվանդությունների առկայության դեպքում հարկավոր է շատ ուշադիր լինել արմավ օգտագործելիս: Բացի այդ, արմավները հակացուցված են շաքարային դիաբետով տառապողներին, քանի որ դրանց գլիկեմիկ ինդեքս բարձր է, ինչի հետևանքով այս միրգն ազդում է արյան մեջ շաքարի մակարդակի վրա: Սա նշանակում է, որ արմավները կարող են կտրուկ բարձրացնել արյան մեջ շաքարի մակարդակը:
Աղիների խոցի և որոշ այլ հիվանդությունների դեպքում նույնպես հարկավոր է ուշադիր լինել: Պետք չէ ամբողջությամբ բացառել արմավը սննդակարգից, սակայն անհրաժեշտ է սահմանափակել դրանց գործածությունը և խորհրդակցել բժշկի հետ:
Բացի այդ, արմավները շատ վտանգավոր են ֆրուկտոզայի հանդեպ օրգանիզմի անհանդուրժողականության դեպքում, քանի որ այս պտուղների մեկ բաժակում պարունակվում է 29 գրամ ֆրուկտոզա: Այս դեպքում կարող են առաջանալ գազեր, փորլուծություն և որովայնի փքվածություն:
Պետք է նաև շատ ուշադիր լինել մթերքն ընտրելիս: Հարկավոր է ստուգել, որպեսզի մրգերի վրա բորբոսասունկ չլինի, իսկ օգտագործելուց առաջ անհրաժեշտ է լվանալ արմավները տաք ջրով: Այս դեպքում դրանք կլինեն շատ օգտակար:
Հարկ է հիշել, որ պատրաստի չորացրած մրգերն ավելի երկար թարմ պահելու համար արտադրողները հաճախ մշակում են թունավոր միացություններով, որոնք կարող են առաջացնել տարբեր բորբոքումներ և աղիների խոց:
Բացի այդ, հարկավոր է նաև ճշտել, թե օրական որքան արմավ է կարելի ուտել: Սովորական կյանքով ապրողների օրական չափաբաժինը չպետք է գերազանցի 10 արմավը, իսկ ծանր աշխատանք կատարողներն ու մարզիկները կարող են օգտագործել օրական 20-25 արմավ:
Ինչպես և այլ մթերքների դեպքում, արմավները նույնպես չի կարելի չարաշահել, քանի որ դրանք կարող են առաջացնել ուժեղ գլխացավեր: Բացի այդ, այս չրերի չարաշահումը շատ վնասակար է ատամների համար, քանի որ դրանք շատ քաղցր են և կարող են առաջացնել կարիես: Այդ իսկ պատճառով ատամնաբույժները խորհուրդ են տալիս արմավ ուտելուց հետո լվանալ ատամները կամ գոնե խմել առանց շաքարավազի տաք թեյ կամ տաք ջուր:
Բացի այդ, հարկ է նաև նշել, որ արմավները բավական եկար են մարսվում, ուստի խորհուրդ չի տրվում դրանք ուտել քնելուց 1,5-2 ժամ առաջ:
Նյութի աղբյուրը՝ women-page.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը