«Առիթմիաները կարող են լինել առողջության համար խիստ վտանգավոր». Բժիշկ-առիթմոլոգ Արման Դանոյան
Սրտի ռիթմի խանգարումը, ինչը բժշկության մեջ անվանվում է առիթմիա, բավական տարածված խնդիր է։ Սա ախտաբանական վիճակ է, որը կարող է հանգեցնել սրտի կաթվածի և նույնիսկ մահվան։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ առիթմիան Հայաստանում ամենատարածված հիվանդություններից մեկն է։ Անառողջ ապրելակերպը, մշտական սթրեսն ու լարվածությունը, ինչպես նաև տարբեր հիվանդություններն ու դեղամիջոցները կարող են դառնալ բոլորվին առողջ մարդու մոտ սրտի առիթմիայի առաջացման պատճառ։ Բացի այդ, հաճախ սխալ բուժման ու հիվանդությունն անուշադրության մատնելու հետևանքով՝ հիվանդները բախվում են լուրջ առողջական խնդիրների և ստիպված են լինում դիմել ոչ պակաս լուրջ միջոցների։
Med.tert.am-ը զրուցեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժիշկ-առիթմոլոգ Արման Դանոյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ է առհասարակ առիթմիան, որոնք են դրա պատճառներն ու ախտանշանները և ինչ բուժում է հարկավոր։
-Բժի՛շկ Դանոյան, ի՞նչ է առիթմիան և որո՞նք են դրա ախտանշանները։
-Առիթմիան սրտի ռիթմի խանգարումներն են. ցանակցած սրտխփոցը, սրտի անկանոն աշխատանքը` դանդաղ կամ արագ, համարվում է առիթմիա: Այն կարող է պայմանավորված լինել շատ տարբեր հիվանդություններով։ Նաև պետք է նշել, որ առիթմիայի վտանգի աստիճանը նույնպես տարբեր է լինում։ Սա նշանակում է, որ կարող են լինել առիթմիաներ, որոնք ընդհանրապես իրենցից վտանգ չեն ներկայանում և միայն առաջացնում են գանգատներ և ընդհակառակը` կարող են լինել այնպիսի առիթմիաներ, որոնք, նույնիսկ գանգատ չառաջացնելու պարագայում, լինեն կյանքի և առողջության համար խիստ վտանգավոր:
-Իսկ ո՞ր դեպքերում է անհրաժեշտ ցուցաբերել անհապաղ բժշկական միջամտություն։
-Անհապաղ բժշկական միջամտություն սովորաբար անհրաժեշտ է լինում այն դեպքերում,երբ առիթմիան հանգեցնում հեմոդինամիկ փոփոխությունների` այսինքն ճնշման անկման, ուշագնացությունների և այլ բավական լուրջ խնդիրների:
-Կա՞ն արդյոք դեպքեր, երբ լինում է վիրահատական միջամտության անհրաժեշտություն:
- Այո՛: Վերջին 20-30 տարիների ընթացքում բժշկության և առիթմոլոգիայի մեջ զարգացել է մի նոր ճյուղ, որը նպատակ ունի արմատապես բուժել որոշ տեսակի առիթմիաներ։ Այդ պրոցեդուրաները տեղի են ունենում ռադիոհաճախական ալիքների կամ սառեցման միջոցով, երբ առիթմիայի օջախները հայտնաբերվում են ու այրվում կամ հակառակը՝ սառեցվում։ Սա հնարավորություն է տալիս բավական մեծ արդյունավետությամբ բուժել որոշ առիթմիաներ։
-Իսկ ինչպե՞ս են ազդում եղանակային փոփոխությունները առիթմիայով տառապողների առողջության վրա, չէ՞ որ այժմ տարվա այն ժամանակահատվածն է, երբ եղանակը կարող է կտրուկ փոփոխվել։
-Եղանակային ցանկացած փոփոխություն սթրես է օրգանիզմի համար և մինչ օրգանիզմը հարմարվում է եղանակային նոր պայմաններին, ցանկացած խնդիր կարող է սրվել։
-Բացի եղանակային փոփոխություններից, մարդկի ներկայումս վերադառնում են հանգստյան գոտիներից և արտերկրից, ճանապարհորդում են ինքնաթիռով, ինչը ենթադրում է նաև ժամային գոտու փոփոխություն։ Արդյո՞ք դրանք նույնպես կարող են բացասաբար ազդել առողջական վիճակի վրա։
-Իհարկե, ցանկացած սթրեսային իրավիճակ կարող է ազդել առիթմիաների վրա, որոշների դեպքում այդ ազդեցությունը կարող է բավական լուրջ լինել։
-Իսկ կա՞ն արդյոք կանխարգելիչ միջոցներ, որոնք կօգնեն մի փոքր ավելի հեշտ հարմարվել այդ փոփոխություններին։
-Եթե մարդն ունի առիթմիա և անցնում է համապատասխան բուժում, ապա ցանկալի է՝ մինչ ուղևորության պլանավորումը խորհրդակցի բժշկի հետ և արդեն նրա հետ միասին ծրագրի ուղևորության տևողությունն ու պայմանները՝ հնարավոր բարդությունները կանխելու համար։ Հնարավոր է՝ լինի նաև դեղորայքի փոփոխության կամ որևէ հետազոտության անհրաժեշտություն, ինչը պետք է իրականացնել մինչ ուղևորությունը։
-Դուք նաև նշեցիք առիթմոլոգիան՝ որպես սրտաբանության ճյուղ։ Իսկ ի՞նչ կասեք ՀՀ-ում այս ոլորտի զարգացվածության մասին։ Ի՞նչ մակարդակի վրա է գտնվում այժմ առիթմոլոգիան մեր երկրում և ի՞նչն է դեռ պակասում։
-Ներկայումս, ընդհանուր առմամբ, Հայաստանում սրտաբանությունը բավական բարձր մակարդակի վրա է և դրա հետ մեկտեղ առիթմոլոգիան՝ որպես սրտաբանության դուստր ուղղություն, նույնպես գտվում է բավական բարձր մակարդակի վրա։ Իհարկե, կան որոշ տեխնոլոգիական առանձնահատկություններ, որոնք Հայաստանում ներկայումս դեռ, ցավոք սրտի, չկան, սակայն մոտ ապագայում կարծում եմ այդ խնդիրները նույնպես կհաղթահարվեն։
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Նորություններ 14:34 • 15/11 Տղամարդկանց 40%-ը վախենում է սեռական անկարողությունից. հետազոտություն 34%-ը վախենում է, թե զուգընկերուհին կարող է իրեն համեմատել իր նախկին տղամարդկանց հետ, իսկ գրեթե կեսին անհանգստացնում է այն միտքը, որ կարող է զուգընկերուհուն ցավ պատճառել: Անկողնում սեփական անկարողությունից վախենում է 40%-ը:
-
Նորություններ 14:34 • 15/11 Տղամարդկանց 40%-ը վախենում է սեռական անկարողությունից. հետազոտություն 34%-ը վախենում է, թե զուգընկերուհին կարող է իրեն համեմատել իր նախկին տղամարդկանց հետ, իսկ գրեթե կեսին անհանգստացնում է այն միտքը, որ կարող է զուգընկերուհուն ցավ պատճառել: Անկողնում սեփական անկարողությունից վախենում է 40%-ը:
Նորություններ
-
13:17 • 10.10.24 Այսօր տեսողության համաշխարհային օրն է
Հետազոտություն
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը