Կանդիդոզի(կաթնասնկախտ) ախտանշանները, բուժումն ու հիգիենան
Կանդիդոզը «կաթնասնկախտ» անվանումով հայտնի է դեռ Հիպոկրատի ժամանակներից: Յուրաքանչյուր տարի աճում է վագինալ կանդիդոզով հիվանդների թիվը: Կանդիդոզի հարուցիչը Candida սնկերն են, որոնք մոտ 150 տեսակի են: Հիվանդության առաջացման մեջ հիմնական դերը տանում է Candida albicans սունկը, որն էլ կանդիդոզի հարուցիչն է 95% դեպքերում: Այդ սնկերը հանդիպում են միայն մարդկանց, կենդանիների մոտ և նրանց միջավայրում:
Հետազոտությունների համաձայն սնկի այդ տեսակը հայտնաբերվել է փոշու նմուշի 7% և օդի նմուշի 49 % մեջ: Դրանք բնակվում են ինչպես շրջակա միջավայրում, այնպես ել առողջ մարդու մաշկի կամ լորձաթաղանթների վրա: Որոշ գործոնների ազդեցության տակ այդ սնկերը կարող են հիվանդություն առաջացնել:
Ի տարբերություն վեներական հիվանդությունների, կաթնասնկախտը առաջացնում են ոչ թե վարակված միկրոբները կամ միկրօօրգանիզմները և պարազիտները, այլ սնկերը, որոնք բնակվում են մեր օրգանիզմում ծնված առաջին օրվանից: Անցնելով նորածնի մաշկի վրա այն պահին, երբ երեխան անցնում է մայրական ծննդուղիներով, սնկերը շուտով տարածվում են ամբողջ օրգանիզմով`դրանք բնակվում են մաշկի և եղունգների վրա, բերանի խոռոչի, աղիների, շնչառական և ծննդուղիների լորձաթաղանթի և նույնիսկ ներքին օրգանների վրա:
Ինչպես և թքաըմպանի պաթոգեն բակտերիաները, որոնք ժամանակ առ ժամանակ դուրս են գալիս իմունային համակարգի հսկողության տակից և հարբուխ առաջացնում, կանդիդա սնկերը սովորական ժամանակ շատ հանգիստ են և հարմարվող: Սակայն մրսելու, հիվանդությունների (շաքարախտ, ստամոքս-ազիքային հիվանդություններ, հիպովիտամինոզ), սթրեսի, գերհոգնածության, հակաբիոտիկների և հորմոնալ դեղամիջոցների չարաշահման պատճառով սնկերը շատ արագ սկսում են բազմանալ, ինչը վտանգավոր է դառնում:
Նորածինների և ծանր հիվանդների մոտ, սովորաբար, զարգանում է բերանի խոռոչի կանդիդոզ: Այն կանանց մոտ, որոնց ձեռքերը հաճախ ջրի մեջ են լինում, սովորաբար առաջանում է եղունգների կանդիդոզ: Երեխաների և գեր մարդկանց մոտ կանդիդա սնկերը բորբոսի պես բնակվում են մաշկի ծալքերի մեջ, կրծքի տակ և մատների արանքում:
Շատ հաճախ կանդիդոզը ուղեկցվում է այնպիսի հիվանդություններով, ինչպիսին են խլամիդիոզը, տրիխոմոնիազը, գարդներելեզը, միկոպլազմոզը: Հեշտոցային կաթնասնկախտով վարակվելը միակ տարբերակը չէ: Կանդիդա սնկերը կարող են անցնել հեշտոց նաև սեռական ճանապարհով, ընդ որում ոչ թե մենակ այլ մի շարք այլ «դաշնակիցների» հետ`տրիխոմոնադների և բակտերիաների, որոնք լուրջ վեներական հիվանդություններ են առաջացանում: Կանդիդոզը հաճախ վկայում է օրգանիզմում տեղի ունեցող լուրջ խնդիրների մասին`սկսած ցածր իմունիտետից մինչև ձվարանների դիսֆունկցիա, իսկ դա ավելի հեշտ է բուժել հիվանդության սկզբնական շրջանում:
Հեշտոցային տիպի կանդիդոզը հայտնի է կանանց մեծամասնությանը: Հիվանդության առաջին նշանն է, սովորաբար, կտրուկ, արագ ուժեղացող և գրեթե միշտ ուղեկցվող քորը շեքի և հեշտոցի շրջանում: Կանդիդոզի ժամանակ հեշտոցի լորձաթաղանթի վրա սպիտակ փառ և մոխրագույն շոռային արտադրություն է առաջանում:
Այսօր տարբերում են գենիտալ կանդիդոզի երեք կլինիկական տեսակներ`
կանդիդա սնկեր կրողներ
սուր ուրոգենիտալ կանդիդոզ
քրոնիկ ուրոգենիտալ կանդիդոզ
Կանդիդա սնկեր կրողների մոտ, սովորաբար, բացակայում են հիվանդության հետ կապված բողոքները և հիվանդության վառ արտահայտումը: Սակայն միկրոկենսաբանական հետազոտության արդյունքում հեշտոցի մեջ հայտնաբերվում է սնկերի որոշ քանակ: Պետք է նշել, որ որոշակի պայմանների առկայության դեպքում դա կարող է վերածվել հիվանդության: Բացի այդ չի կարելի բացառել նաև այն, որ սնկերը կարող են փոխանցվել մորից երեխային, կամ կնոջից զուգընկերոջը: Սուր վագինալ կանդիդոզի տեսակը ուղեկցվում է սուր բորբոքային պրոցեսներով`կարմրություն, այտուց, քոր, ցան մաշկի և հեշտոցի լորձաթաղանթի վրա: Հիվանդության սուր կանդիդոզ տեսակի տևողությունը չի գերազանցում 2 ամիսը, քրոնիկ տեսակի տևողությունը 2-3 ամիս է:
Ուրոգենիտալ կանդիդոզին բնորոշ են հետևյալ ախտանշանները`
շոռային արտադրություն
քոր, այրոց, գրգռում արտաքին սեռական օրգանների շրջանում, քորի գրգռում քնի ժամանակ կամ լոգանքից և սեռական ակտից հետո, տհաճ հոտ, որը ուժեղանում է սեռական ակտից հետո
հաճախ գենիտալ կանդիդոզը զուգակցվում է միզհամակարգի կանդիդոզի հետ
Պետք է նշել, որ միզօրգանների կանդիդոզը հղի կանանց մոտ 2-3 անգամ ավելի հաճախ է լինում, քան ոչ հղի կանանց մոտ: Հղիության ժամանակ կանդիդոզի զարգացմանը նպաստում է հեշտոցի առավել թթվայնությունը և հորմոնալ փոփոխությունները:
Կաթնասնկախտի ախտորոշման ամենահեշտ միջոցը վագինալ քսուքի միկրոսկոպիան է: Այն թույլ է տալիս որոշել միկրոբների քանակը և հեշտոցի լորձաթաղանթի բորբոքային ռեակցիաների արտահայտման աստիճանը:
Հիվանդությունը կարելի է ախտորոշել նաև կուլտուրալ հետազոտությամբ: Սակայն կարևորը, իհարկե, բուժումն է, որը պետք է լինի կոպլեքսային, քայլ առ քայլ, իր մեջ ներառի ոչ միայն սնկերից ազատումը, այլ նաև նպաստող գործոնների լիկվիդացումը և ուղեկցվող հիվանդությունների բուժումը:
Սովորաբար կանայք լուրջ չեն վերաբերվում կանթնասնկախտին: Ինչո՞վ է պայմանավորված նման վերաբերմունքը: Հիվանդների և երբեմն նույնիսկ բժիշկների նման վերաբերմունքն է, որ հանգեցնում է քրոնիկ կանդիդոզով տառապող կանանց թվի աճին: Ընդհանրապես, եթե սնկային վարակը հաճախ է լինում կնոջ մոտ, ապա դա լուրջ պատճառ է հետազոտվելու համար, հավանաբար դա վկայում է էնդոկրին կամ այլ քրոնիկ հիվանդությունների մասին: Պետք է հաշվի առնել, որ քրոնիկ գենիտալ կանդիդոզի դեպքում սովորաբար խոցվում են մոտակա օրգանները և համակարգերը`միզապարկը և աղիները: Ցավոք, հիվանդության քրոնիկ տեսակով տառապող հիվանդների հետ հաճախ դժվարություններ է լինում:
Բուժման անարդյունավետությունը կարող է կախված լինել ինչպես բուժման տևողությունից և չափաքանակից, այնպես էլ անհատական անզգայությունից հակասնկային դեղամիջոցների այս կամ այն խմբի նկատմամբ: Պետք է հաշվի առնել, որ սնկերը կարողանում են ընտելանալ և կայունություն ցուցաբերել այս կամ այն դեղամիջոցների նկատմամբ: Սովորաբար բուժումը տևում է 10 օրից ոչ պակաս սկզբնային վարակի ժամանակ, քանի որ բուժումը պետք է շարունակվի նաև ախտանշանների անհետանալուց հետո:
Մեկ անգամ ևս ուզում ենք հիշեցնել, որ սնկային վարակի խնդիրը հեշտ չէ: Կանդիդոզի բուժումը պետք է լինի կոպլեքսային և քայլ առ քայլ: Սկզբում կատարվում է նպատակային հակասնկային բուժում բակտերիոլոգիկ ցանքը հաշվի առնելով: Երկրորդ քայլը`բարելավել ընդհանուր և տեղային իմունիտետը: Երբեմն բժիշկը նշանակում է այսպես կոչված պրոբիոտիկներ`բակտերիալ դեղամիջոցներ, որոնք պարունակում են օգտակար բակտերիաների կենդանի կուլտուրաներ, որոնք խոչընդոտում են պաթոգեն միկրոֆլորայի և սնկերի առաջացմանը: Հետագայում բժիշկը նշանակում է դեղամիջոցներ, որոնք կարգավորում են վագինայի նորմալ թթվայնությունը կանանց մոտ: Անցկացվում է աղիքների միկրոֆլորայի շտկում: Պարտադիր է նաև զուգընկերոջ բուժումը: Չափաբաժինը և բուժման տևողությունը խիստ անհատական է, ինչը կախված է կնոջ առողջության որոշակի գործոններից: Բուժման ընթացքում, իսկ ցանկալի է նաև հետագայում, հետևել դիետայի, առաջին հերթին սահմանափակելով շաքարի օգտագործումը, ածխաջրերի, կաթի, խմորիչով հացի, գարեջրի և ապահովել սպիտակուցների, վիտամինների քանակը: Բացի առողջության մասին մտածելու անհանգստությունից, սովորաբար, կինը տառապում է նաև ֆիզիկական տանջանքներից: Առաջին հերթին դա անտանելի քորն է շեքի և հեշտոցի շրջանում: Նույնիսկ եթե դուք արդեն սկսել եք բուժումը և շուտով կազատվեք այդ վարակից, քորը կարող է դեռ երկու-երեք օր տանջի ձեզ:
Ինչպե՞ս թեթևացնել կյանքը հիմնական բուժումը սկսելուց առաջ: Բժիշկները համառորեն պահանջում են դադարեցնել սեռական կյանքը մոտ 10 օրով: Որքան հնարավոր է հաճախ լվացումներ արեք, ջրի մեջ ավելացնելով ֆուրացիլին կամ մեկ գդալ սոդա: Իսկ ահա օճառ օգտագործել պետք չէ, քանի որ հաճախակի օգտագործման դեպքում լորձաթաղանթը կարող է չորանալ: Լվացումից հետո կարող եք տալկ օգտագործել, ինչը կազատի ձեզ հետագա քորից: Ճաշացանկից բացառեք կծու, թթու և համեմված մթերքը: Ավելի լավ է թարմ միրգ, բանջարեղեն, կաթնամթերք և շիլաներ ուտեք:
Ժամանակավորապես հրաժարվեք երկարատև ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և արևի տակ երկարատև ժամանակ անցկացնելուց`այն ամենը ինչ առաջացնում է քրտնարտադրություն, մաշկի գրգռվածություն: Դաշտանի ժամանակ միջադիրները փոխեք յուրաքանչյուր 4-6 ժամը մեկ՝ անկախ արտադրության քանակից: Դաշտանային արտադրությունը համապատասխան միջավայր է հիվանդաբեր բակտերիաների բազմացման համար, իսկ իմունային համակարգը այդ օրերին թույլ է: Տամպոններ նման դեպքում ավելի լավ է չօգտագործել:
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Նորություններ 14:34 • 15/11 Տղամարդկանց 40%-ը վախենում է սեռական անկարողությունից. հետազոտություն 34%-ը վախենում է, թե զուգընկերուհին կարող է իրեն համեմատել իր նախկին տղամարդկանց հետ, իսկ գրեթե կեսին անհանգստացնում է այն միտքը, որ կարող է զուգընկերուհուն ցավ պատճառել: Անկողնում սեփական անկարողությունից վախենում է 40%-ը:
-
Նորություններ 14:34 • 15/11 Տղամարդկանց 40%-ը վախենում է սեռական անկարողությունից. հետազոտություն 34%-ը վախենում է, թե զուգընկերուհին կարող է իրեն համեմատել իր նախկին տղամարդկանց հետ, իսկ գրեթե կեսին անհանգստացնում է այն միտքը, որ կարող է զուգընկերուհուն ցավ պատճառել: Անկողնում սեփական անկարողությունից վախենում է 40%-ը:
Նորություններ
-
13:17 • 10.10.24 Այսօր տեսողության համաշխարհային օրն է
Հետազոտություն
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը