Կենդանիների բրդի օգտակարությունն ու օգտագործման եղանակները՝ առողջական մի շարք խնդիրներից ազատվելու համար
Մարդիկ դարեր ի վեր օգտագործել են կենդանիների բուրդը տարբեր նպատակներով: Այն օգտագործվել է ոչ միայն կենցաղում, այլ նաև բուժիչ նպատակներով: Օրինակ վաղածին երեխաներին սովորաբար դնում էին ոչխարի բրդից պատրաստված օրորոցի մեջ: Հիպոկրատը խորհուրդ էր տալիս նաև ծանր հիվանդների համար պատրաստել նման անկողին:
Ամերիկացի գիտնականները մեկ տարի հետևել են մի հիվանդանոցի հիվանդների ապաքինմանը և նկատել, որ ոչխարի բրդից պատրաստված անկողինները կանխում էին պառկելախոցերի առաջացումը: Այս փաստը պայմանավորված էր նրանով, որ բուրդը հավասարաչափ ճնշում էր գործադրում ամբողջ մարմնի վրա և նվազեցնում էր շփման ու խորավեցման մակարդակը: Կենդանիների բրդի և մորթու օգնությամբ հիվանդությունների բուժման մեթոդներն օգտագործում էին դեռ մեր նախապապերը: Ընդ որում՝ այդ մեթոդներից շատերը դեռ պահպանվել են և մինչ օրս էլ օգտագործվում են:
Ոչխարի բրդի բուժիչ հատկություններն ու օգտագործման եղանակը
Բուրդը դեռ հնուց համարվում է ամենատարածված ֆիզիոթերապևտիկ միջոցը ոչ ավանդական բժշկության մեջ: Այն օժտված է հակաբորբոքային, ցավազրկող ու կազդուրող ազդեցությամբ: Ընդ որում՝ առավել լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է օգտագործել չներկված բուրդը: Որքան այն հաստ ու կոպիտ լինի, այնքան լավ կազդի:
Սա է պատճառը, որ հիվանդ մարդկանց հաճախ խորհուրդ են տալիս հագնել բրդյա հագուստ և օգտագործել բրդյա ծածկոցներ: Բրդի մանրաթելերի շփումից առաջացող էլեկտրոստատիկ դաշտը դրական է ազդում մարդու օրգանիզմի վրա: Բուրդը նպաստում է.
· ինքնազգացողության բարելավմանը,
· հոգնածության ու հոդացավերի մեղմացմանը,
· արթրիտի ու ռադիկուլիտի դեպքում ցավոտ զգացողությունների մեղմացմանը,
· տրամադրության բարձրացմանն ու կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի կարգավորմանը,
· արյան ճնշման վերականգնմանն ու կարգավորմանը:
Ոչխարի բուրդը պարունակում է մեծ քանակությամբ կենդանական մոմ՝ լանոլին, որը ստացվում է այն ջրից, որում լվացվել է կենդանու բուրդը: Լանոլինն օժտված է հակաալերգիկ, հակաայտուցային և հակաբորբոքային հատկություններով և նպաստում է վերքերի արագ ապաքինմանը, հոդերի շարժունության ու հյուսվածքների վերականգնմանը, բորբոքային գործընթացների վերացմանը: Լանոլինն օգտագործվում է նաև քսուքների և մաշկի խնամքի այլ պարագաների պատրաստման մեջ:
Տարբեր ախտաբանությունների բուժումը
Ոչխարի բուրդը տաքացնում է նույնքան լավ, որքան և արջի բուրդը: Բրդյա բաճկոնակներն օգնում են կանխել մրսածությունը, թոքերի բորբոքումն ու բրոնխիտը: Սակայն այն հարկավոր է հագնել անմիջապես մերկ մարմնին:
Միջին ականջի և քթի բորբոքային ախտաբանությունների բուժման համար շատ օգտակար են չոր բրդի կոմպրեսները, որոնք խորհուրդ է տրվում դնել ախտահարված հատվածներին:
Հոդերի հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում հոդը փաթաթել ոչխարի բրդով: Սա նպաստում է վիճակի զգալի բարելավմանն ու ցավի մեղմացմանը:
Վահանաձև գեղձի հիվանդություններով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում օգտագործել հետևյալ միջոցը: Հարկավոր է բրդի մի կտորը թաթախել աղի մեջ, դնել գեղձի հատվածին և ամրացնել բինտի օգնությամբ: Այս պրոցեդուրան ցանկալի է անել երեկոյան և թողնել ամբողջ գիշեր: Շարունակել այս պրոցեդուրաները մինչև ամբողջությամբ ապաքինվելը: Հարկ է հիշել, որ ամեն անգամ պետք է թարմ կոմպրես դնել:
Բացի այդ, ոչխարի բուրդը կօգնի նաև ազատել երեխային փորափքանքից: Պարզապես հարկավոր է բրդի մի կտորը դնել երեխայի որովայնին:
Հետծննդաբերական էնցեֆալոպաթիայի դեպքում, որը դրսևորվում է բարձր ներգանգային ճնշմամբ ու ուժեղ գլխացավերով, խորհուրդ է տրում երեխայի գլուխը փաթաթել ոչխարի բրդից պատրաստված ժապավենով: Բացի այդ, հարկավոր է նորածնի համար պատրաստել փոքրիկ բրդյա ներքնակ որը կտաքացնի երեխային և կնպաստի ճնշման իջեցմանն ու հյուսվածքներում միկրոշրջանառության կարգավորմանը:
Ճագարի մորթու գործածությունը
· Ողնաշարի ախտաբանությունների, մասնավորապես՝ օստեոխոնդրոզի դեպքում խորհուրդ է տրվում կրել ճագարի մորթի կամ պարզապես դնել այն հիվանդ հատվածին:
· Բացի այդ, ճագարի մորթուց պատրաստված իրերն օգտակար են այն մարդկանց համար, որոնց մոտ հաճախ են լինում քթի այունահոսություններ:
· Հին ժամանակներում մաստիտի բուժման համար ճագարի մորթին խորհուրդ էր տրվում ներքին կողմով դնել կրծքին:
· Ճագարի մորթուց պատրաստված բարձը հիանալի միջոց է անքնության դեմ:
Արջի մորթու գործածությունը
· Հաճախ մրսող ու հիվանդացող մարդկանց խորհուրդ է տրվում կրել արջի մորթուց պատրաստված մուշտակ:
· Արջի մորթին օգտագործվում է նաև հոդատապի բուժման համար: Հիվանդության սրման ժամանակ խորհուրդ է տրվում պառկել արջի մորթու վրա և տհաճ զգացողություններն անմիջապես կանցնեն:
· Բացի այդ, արջի մորթին նաև հիանալի միջոց է ոսկորների ցավերից ու ռևմատիզմից ազատվելու համար:
Աղվեսի մորթու գործածությունը
· Աղվեսի մորթուց պատրաստված մուշտակը շատ օգտակար է ավելորդ քաշով տառապողների համար, քանի որ օգնում է ազատվել այդ խնդրից:
· Բացի այդ, աղվեսի մորթին շատ արդյունավետ միջոց է ջղաձգումների դեպքում:
· Այն նաև շատ օգտակար է արյան շրջանառության հետ կապված խնդիրներ ունեցողների համար:
Շան բրդի գործածությունը ոչ ավանդական բժշկության մեջ
Շան բուրդն ամենաարդյունավետ ու փորձված միջոցներից է, որն օգտագործվում է տարատեսակ հիվանդությունների դեպքում (մրսածություն, երակների վարիկոզային լայնացում, երիկամների հիվանդություններ, օստեոխոնդրոզ, արթրոզ, արթրիտ, ռադիկուլիտ): Այն օժտված է հակաբորբոքային, կազդուրող և ցավազրկող հատկություններով և նպաստում է.
· մարմնի մակերևույթին առաջացող բացասական լիցքերի չեզոքացմանը,
· արյան շրջանառության բարելավմանը,
· մկանային աշխատանքի ակտիվացմանն ու հյուսվածքների սնուցմանը,
· այտուցվածությունների բուժմանը,
· մրսածությունների կանխմանն ու բուժմանը,
· արյան ճնշման կարգավորմանը:
Հարկ է հիշել, որ ոչ ավանդական բժշկության մեջ կիրառվող մեթոդները չի կարելի օգտագործել ինքնուրույն և որպես այս կամ այն հիվանդության բուժման միակ միջոց: Բացի այդ, որոշ ախտանշաններ կարող են պայմանավորված լինել լուրջ հիվանդություններով, ուստի հարկավոր է ախտորոշում անցնել համապատասխան մասնագետի մոտ, ընդունել նշանակած դեղամիջոցները, իսկ բուրդն օգտագործել, որպես օգնող միջոց:
Նյութի աղբյուրը՝ narodnymisredstvami.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը