Կանացի ամենատարածված ինտիմ խնդիրների առաջացման պատճառները, ախտանշաններն ու կանխարգելումը
Բոլոր կանանց համար էլ շատ կարևոր է սեփական մարմնի հետ ներդաշնակության մեջ լինելը։ Հաճախ ինտիմ խնդիրների դեպքում կանայք չեն դիմում որակավորված մասնագետների և զբաղվում են ինքնաբուժությամբ, ինչը կարող է հանգեցնել տհաճ հետևանքների՝ սեռական հարաբերություններից հաճույք չստանալուց մինչև անպտղության։
Կանանց ինտիմ խնդիրները
Ձեզ են ներկայացնում 20-50 տարեկան կանանց մոտ հանդիպող մի քանի ինտիմ խնդիր, որոնց ախտանշանները բազմաթիվ տհաճություններ են առաջացնում։ Բացի այդ, դրանց առկայությունը խանգարում է ներդաշնակ սեռական կյանք վարելուն ու հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելուն։ Այս հոդվածը կօգնի տարբերել ու լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են.
• միզուղիների վարակները,
• անկանոն դաշտանային ցիկլը,
• սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները։
Միզուղիների վարակներն ու դրանց կանխարգելումը
Մեծ մասամբ 20-ամյա աղջիկները սեռականորեն ավելի ակտիվ են, քան նրանց տարիքով ավելի մեծ ընկերուհիները։ Իսկ սեքսը հաճույք է պատճառում ոչ միայն զուգընկերներին, այլև սեռական օրգանների շուրջ մաշկի վրա բնակվող միկրոօրգանիզմներին, որոնք այդ ընթացքում հնարավորություն են ստանում նոր «տարածքներ» բնակեցնելու՝ դեպի միզուկ բարձրանալով և այնտեղ բազմանալով։ Այս ամենի արդյունքում առաջանում է.
• միզուկի բորբոքում (միզուկաբորբ, ուրետրիտ),
• միզապարկի բորբոքում (ցիստիտ),
• երիկամների բորբոքում (պիելոնեֆրիտ)։
Այս հիվանդությունների զարգացումը կախված է նրանից, թե որքան խորն են այդ միկրոբները ներթափանցել մարդու օրգանիզմ։ Ամենից հաճակ երիտասարդ կանայք բախվում են ցիստիտին, որը դրսևորվում է հաճախակի և ցավոտ միզարձակությամբ։
Այս հիվանդությունը գրեթե չի հանդիպում տղամարդկանց մոտ, քանի որ կանանց միզուկ, ավելի կարճ է ու լայն, ինչը հեշտացնում է տարատեսակ գրգռիչների ներթափանցումը, ինչպիսիք են՝ բակտերիաները, վիրուսները, սնկերը և այլն։
Միզուղիների վարակների կանխարգելումը
Նման խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է, առաջին հերթին, հետևել անձնական հիգիենային։ Բացի այդ, կարելի է նաև հետևել ստորև բերված խորհուրդներին։
1. Սեքսից հետո ցանկալի է դատարկել միզապարկը, քանի որ այդ կերպ միզուղիներում գտնվող բակտերիաների մեծ մասը դուրս է գալիս։
2. Օրվա ընթացքում անհրաժեշտ է խմել հնարավորինս շատ ջուր, որպեսզի միզապարկը «լվացվի»։
3. Ոչ մի դեպքում չի կարելի զսպել միզելու ցանկությունը։ Անհրաժեշտ է առաջին իսկ նշանների դեպքում դատարկել միզապարկը։
4. Նախապատվությունն անհրաժեշտ է տալ բամբակյան սպիտակեղենին, քանի որ այն «շնչող» է, մինչդեռ սինթետիկ կտորները ստեղծում են «ջերմոցային էֆեկտ», իսկ ջերմությունն ու խոնավությունը բակտերիաների բազցմացման համար ամենահարմար միջավայրն են։
5. Ցիստիտի կանխարգելման համար կարելի է ամեն օր խմել մեկ բաժակ լոռամրգի հյութ կամ ընդունել լոռամիրգը դեղապատիճների տեսքով։ Այս հրաշալի մրգերը պարունակում են մի յուրահատուկ հակաօքսիդանտ՝ պրոանտոցիանիդին, որը թույլ չի տալիս բակտերիաներին «կպչել» միզապարկի պատերին։
Եթե հիվանդությունից խուսափել չի ստացվել, ապա ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ բազմաթիվ դեղամիջոցների միջից դժվար է ընտրել համապատասխանը։ Սա է պատճառը, որ դեղորայքը պետք է գնել միայն մասնագետի նշանակմամբ։
Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններն ու դրանց կանխրգելումը
Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները կարող են հանդիպել ցանկացած տարիքի անձանց մոտ, սակայն ամենից հաճախ նման խնդրի բախվում են երիտասարդները (մոտ 20 տարեկան)։ Հաճախ կանայք նույնիսկ գլխի չեն ընկնում սիրեցյալից մնացած «նվերի» մասին, քանի որ որոշ հիվանդություններ, ինչպիսին խլամիդիոզն է, զարգանում են առանց ախտանշանների, բայց չեն մնում անհետևանք։
Մարդկությունը դեռևս չի գտել սեռավարակներից պաշտպանվելու ավելի լավ միջոց քան պահպանակներն են, որոնք պաշտպանում են ոչ միայն հիվանդություններից, այլև չպլանավորված հղիությունից։
Կանանց մոտ սեռավարակների կանխարգելումը
Եթե «վտանգավոր» սեքսից որոշ ժամանակ անց նկատվում է ստորև բերված ախտանշաններից որևէ մեկը, ապա անհրաժեշտ է անմիջապես դիմել մասնագետի օգնությանը։ Սեռավարակների ախտանշանների շարքին են դասվում.
• քորը,
• այրոցը,
• արտասովոր արտադրությունը,
• արյունահոսությունը (դաշտանների միջև ընկած ժամանակահատվածում)
• ցանը ինտիմ հատվածներում։
Ոչ մի դեպքում չի կարելի անտեսել հիվանդությունը. ժամանակակից բժշկությունը կօգնի բուժել հիվանդությունն ու կանխել հետագա բարդությունների առաջացումը։ Չբուժված վարակը կարող է ներթափանցել փոքր կոնք և առաջացնել կպումներ, որոնք էլ հանգեցնում են սեռական ակտի ժամանակ ցավերի և նույնիսկ անպտղության։ Սակայն վարակները կարող են ներթափանցել օրգանիզմ ոչ միայն չպաշտպանված սեքսի ժամանակ, ուստի, եթե ի հայտ են եկել վերոնշյալ ախտանշանները, անհրաժեշտ է անմիջապես դիմել մասնագետի։
Չկարգավորված դաշտանային ցիկլ
20-30 տարեկանում չկարգավորված դաշտանային ցիկլը, քաշի կտրուկ ավելացումը, դեմքի մազակալումն ու գլխի մազաթափությունը հաճախ պայմանավորված են լինում տղամարդկանց անդրոգեն հորմոններով։ Վերոնշալ ախտանշանները, ինչպես նաև դաշտանից առաջ ցանն ու որովայնի ստորին հատվածի ցավերը, նկատվում են նաև ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի դեպքում։ Որպես կանոն, հիվանդությունը գաղտնի է անցնում և հիվանդները բժշկի են դիմում, երբ բախվում են անպտղության խնդրին։
Հորմոնալ խանգարումները և անդրոգեն հորմոնների մակարդակի բարձրացումը պոլիկիստոզի միակ պատճառները չեն։ Գինեկոլոգները նշում են նաև մի շարք այլ հիվանդություններ, որոնք հանգեցնում են անպտղության։ Դրանցից են միզասեռական համակարգի քրոնիկ բորբոքումը, ցիստիտը կամ ադնեքսիտը(արգանդի հավելումների բորբոքում), որը ժամանակի ընթացքում առաջացնում է ձվարանների բորբոքումներ և կիստաներ։ Կանանց առողջության վնասող ու հղիությանը խանգարող գործոններ են.
• արգանդափողերի վարակիչ հիվանդությունները,
• ֆալոպյան փողի բորբոքումը,
• հաճախակի վարակիչ հիվանդությունները։
Ավելի բարձր տարիքի կանանց մոտ, բացի նախադաշտանադադարից, անկանոն կամ երկարատև արյունահոսությունները կարող են պայմանավորված լինել պոլիպներով, որոնք բարորակ գոյացություններ են արգանդի վզիկի վրա կամ արգանդում և, ինչպես և պոլիկիստոզը, հաճախ պայմանավորված են լինում հորմոնալ խանգարումներով։
Ի՞նչ անել ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի դեպքում
Նախկինում պոլիկիստոզի բուժումը միայն վիրահատական էր, սակայն ժամանակակից բժշկությունն առաջարկում է ավելի «մարդասիրական» տարբերակ՝ հորմոնալ թերապիա։ Հակաբեղմնավորիչ դեղամիջոցներն իջեցնում են տղամարդկանց հորմոնների ակտիվությունն ու լրացնում կանանց հորմոնների (էստրոգեններ) պակասը։ Սակայն պոլիպներն անհրաժեշտ է հեռացնել վիրահատական միջամտությամբ, քանի որ դրանք կարող են վերածվել չարորակ ուռուցքների։
Պոլիկիստոզի ու պոլիպների զարգացումը կարելի է կանխել՝ ժամանակին բորբոքումները բուժելով ու հորմոնալ խանգարումները կարգավորելով։ Դրա համար անհրաժեշտ է հետևել օրգանիզմի արձագանքներին և դիմել բժշկի անգամ ամենաչնչին «ազդանշանների» դեպքում, ինչպիսիք են.
• անկանոն դաշտանային ցիկլը,
• որովայնի ստորին հատվածի ցավերը,
• մազաթափությունը,
• դաշտանից առաջ առաջացող ցանը,
• դեմքի մազակալումը։
Սրանք իհարկե բոլոր ինտիմ խնդիրները չեն, որոնք կարող են հայտնվել կանանց մոտ, սակայն դրանց բոլորի ժամանակ էլ, առաջին իսկ ախտանշանի դեպքում, անհրաժեշտ է դիմել մասնագետի ։ Ամենակարևորը ժամանակին բուժելն ու խնդիրը չանտեսելն է, քանի որ առողջությունն ամեն ինչից թանկ է։
Նյութի աղբյուրը՝ estet-portal.com
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Նորություններ 14:34 • 15/11 Տղամարդկանց 40%-ը վախենում է սեռական անկարողությունից. հետազոտություն 34%-ը վախենում է, թե զուգընկերուհին կարող է իրեն համեմատել իր նախկին տղամարդկանց հետ, իսկ գրեթե կեսին անհանգստացնում է այն միտքը, որ կարող է զուգընկերուհուն ցավ պատճառել: Անկողնում սեփական անկարողությունից վախենում է 40%-ը:
-
Նորություններ 14:34 • 15/11 Տղամարդկանց 40%-ը վախենում է սեռական անկարողությունից. հետազոտություն 34%-ը վախենում է, թե զուգընկերուհին կարող է իրեն համեմատել իր նախկին տղամարդկանց հետ, իսկ գրեթե կեսին անհանգստացնում է այն միտքը, որ կարող է զուգընկերուհուն ցավ պատճառել: Անկողնում սեփական անկարողությունից վախենում է 40%-ը:
Նորություններ
-
13:17 • 10.10.24 Այսօր տեսողության համաշխարհային օրն է
Հետազոտություն
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը