Արյան ցուցանիշներ, որոնք կարող են պատմել ամեն ինչ մարդու առողջական վիճակի մասին
Ցանկացած հիվանդության դեպքում առաջինը, որ նշանակում է փորձառու բժիշկը, արյան ընդհանուր անալիզն է: Այս անալիզի համար վերցված արյունը լինում է երակային կամ մազանոթային, ինչը նշանակում է, որ այն վերցնում են երակից կամ մատից:
Արյան կենսաքիմիական անալիզի դեպքում արյունը հանձնում են երակից և անպայման դատարկ ստամոքսին, քանի որ ընդամենը մի բաժակ սուրճը, որը շաքարավազ է պարունակում, կարող է փոխել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը և անալիզի արդյունքը սխալ կլինի:
Բացի այդ, խորհուրդ է տրվում արյունը հանձնել կարճատև հանգստից հետո, քանի անհանգստությունն ու ֆիզիկական լարվածությունը նույնպես կարող են ազդել որոշ ցուցանիշների վրա: Նաև բժիշկը պետք է հաշվի առնի հիվանդի սեռն ու ֆիզիկական վիճակը:
Արյան ընդհանուր անալիզը տալիս է տեղեկատվություն բորբոքումների և արյան վիճակի մասին, իսկ կենսաքիմիական անալիզը ցույց է տալիս ներքին օրգանների (լյարդ, երիկամներ, ենթաստամոքսային գեղձ) ֆունկցիոնալ ու օրգանական վիճակը:
Արյան ընդհանուր անալիզի ցուցանիշները.
1. Հեմոգլոբին. հեմոգլոբինն արյան գունանյութն է, որը պարունակվում է էրիթրոցիտների մեջ: Հեմոգլոբինի հիմնական ֆունկցիան հյուսվածքները թթվածնով հագեցնելն ու ածխաթթու գազն օրգանիզմից դուրս բերելն է: Տղամարդկանց համար հեմոգլոբինի նորման 130-160 գ/լ է, իսկ կանանց համար 120-140 գ/լ:
Հեմոգլոբինի մակարդակը ցածր է լինում անեմիայի (սակավարյունություն), արյան կորստի, ներքին արյունահոսության, ինչպես նաև ներքին օրգանների ախտահարման դեպքում:
Հեմոգլոբինի մակարդակը կարող է նորմայից բարձր լինել օրգանիզմի ջրազրկման, արյան հիվանդությունների, ինչպես նաև սրտային անբավարարության որոշ տեսակների դեպքում:
2. Էրիթրոցիտներ. էրիթրոցիտներն արյան կարմիր գնդիկներն են, որոնք հեմոգլոբին են պարունակում: Նորման տղամարդկանց դեպքում կազմում է 4.0-5.1 x1012, իսկ կանանց դեպքում՝ 3.7-4.7 x1012:
Էրիթրոցիտների մակարդակն արյան մեջ կարող է բարձր լինել բարձրադիր վայրերում ապրող մարդկանց մոտ, ինչպես նաև սրտի բնածին կամ ձեռքբերովի արատների, բրոնխների, թոքերի, երիկամներ և լյարդի հիվանդությունների դեպքում: Բացի այդ, արյան մեջ էրիթրոցիտների բարձր մակարդակը կարող է կապված լինել նաև օրգանիզմում ստերոիդային հորմոնների մակարդակի բարձրացման հետ (Քուշինգի համախտանիշ, հորմոնալ դեղամիջոցների ընդունում):
Արյան մեջ էրիթրոցիտների մակարդակը կարող է նվազել անեմիայի, արյան կորստի, օրգանիզմում տեղի ունեցող քրոնիկ բորբոքային գործընթացների, ինչպես նաև հղիության վերջին ամիսների ժամանակ:
3. Լեյկոցիտներ. արյան սպիտակ բջիջներն են, որոնք ձևավորվում են ոսկրածուծում և ավշային հանգույցներում: Լեյկոցիտների հիմնական ֆունկցիան օրգանիզմն անբարենպաստ ազդեցությունից պաշտպանելն է: Նորման 4.0-9.0x109 է, իսկ նորմայից բարձր լինելը խոսում է վարակների կամ բորբոքումների առկայության մասին:
Գոյություն ունի լեյկոցիտների 5 տեսակ (նեյտրոֆիլներ, էոզինոֆիլներ, բազոֆիլներ, լիմֆոցիտներ, մոնոցիտներ), որոնցից յուրաքանչյուրը որոշակի ֆունկցիա է կատարում, ուստի անհրաժեշտության դեպքում երբեմն անցկացվում է ավելի մանրակրկիտ ուսումնասիրություն:
Արյան մեջ լեյկոցիտների մակարդակի բարձրացումը (լեյկոցիտոզ) կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով, քանի որ դրանք կախված են օրգանիզնում տեղի ունեցող փոփոխություններից (սթրես, հղիություն, ֆիզիկական ծանրաբեռնվածություն և այլն): Բացի այդ, լեյկոցիտոզը կարող է պայմանավորված լինել նաև վարակներով (բակտերիալ), բորբոքումներով, ալերգիկ ռեակցիաներով, չարորակ նորագոյացություններով ու լեյկոզով, ինչպես նաև հորմոնալ դեղամիջոցների և սրտի հիվանդությունների դեմ նշանակված որոշ դեղամիջոցների (օրինակ՝ դիգօքսին) ընդունմամբ:
Արյան մեջ լեյկոցիտների ցածր մակարդակը սովորաբար պայմանավորված է լինում վիրուսային վարակներով կամ որոշ դեղամիջոցների ընդունմամբ (ցավազրկողներ, հակաջղաձգումային դեղամիջոցներ):
4. Թրոմբոցիտներ. թրոմբոցիտներն արյան բջիջներ են, որոնք ապահովում են արյան մակարդելիությունն ու մասնակցում թրոմբների ձևավորմանը: Թրոմբոցիտների նորման կազմում է 180-320x109 լ:
Թրոմբոցիտների մակարդակը բարձր է լինում քրոնիկ բորբոքային հիվանդությունների (տուբերկուլյոզ, խոցային կոլիտ, լյարդի ցիռոզ) դեպքում, ինչպես նաև վիրահատություններից կամ հորմոնալ դեղամիջոցներով բուժում անցնելուց հետո:
Թրոմբոցիտների մակարդակը նորմայից ցածր է լինում ալկոհոլի ազդեցության հետևանքով, ծանր մետաղներով թունավորվելու, արյան հիվանդությունների, երիկամային անբավարարության, լյարդի ու փայծաղի հիվանդությունների, հորմոնալ խանգարումների, ինչպես նաև որոշ դեղամիջոցների (հակաբիոտիկներ, միզամուղ դեղամիջոցներ, դիգօքսին, նիտրոգլիցերին հորմոններ) ընդունման դեպքում:
5. Էրիթրոցիտների նստեցման արագություն. սա հիվանդության ընթացքի ցուցանիշն է, որը սովորաբար ավելանում է հիվանդության 2-4-րդ օրերին: Տղամարդկանց համար նորման 2-10 մմ/ժ է, կանանց համար՝ 2-15 մմ/ժ:
Այս ցուցանիշը բարձրանում է վարակների, բորբոքումների, անեմիայի, երիկամների հիվանդությունների, հորմոնալ խանգարումների, հետվիրահատական կամ հետտրավմատիկ շոկի, հղիության ու դաշտանի դեպքում, ինչպես նաև ծննդաբերությունից հետո:
Այս ցուցանիշը ցածր է լինում արյան վատ շրջանառության և անաֆիլակտիկ շոկի դեպքում:
Արյան կենսաքիմիական անալիզի ցուցանիշները.
6. Գլյուկոզա. արյան մեջ գլյուկոզայի մակարդակը պետք է լինի 3.5-6.5 մմոլ/լ: Այս ցուցանիշը նորմայից ցածր է լինում սխալ սննդակարգի, թերսնման կամ հորմոնալ հիվանդությունների դեպքում, իսկ բարձր է լինում շաքարային դիաբետի ժամանակ:
7. Ընդհանուր սպիտակուց. ընդհանուր սպիտակուցի նորման 60-80 գր/լ է, իսկ նորմայից ցածր է լինում լյարդի ու երիկամների աշխատանքի վատացման, ինչպես նաև թերասնման դեպքում:
8. Ընդհանուր բիլիռուբին. այս նյութը ցույց է տալիս, թե ինչպես է աշխատում լյարդը: Օրգանիզմում դրա նորման առավելագույնը 20.5 մմոլ/լ է: Ընդհանուր բիլիռուբինի մակարդակը նորմայից բարձր է լինում հեպատիտների, լեղաքարային հիվանդության, էրիթրոցիտների քայքայման դեպքում:
9. Կրեատինին. երիկամների աշխատանքի համար պատասխանբատու այս նյութի մակարդակը պետք է լինի առավելագույնը 0.18 մմոլ/լ: Կրեատինինի բարձր մակարդակը վկայում է երիկամային անբավարարության մասին, իսկ նորմայից ցածր լինելու դեպքում հարկավոր է ամրապնդել իմունային համակարգը:
Նյութի աղբյուրը՝ fithacker.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը