Ինչ է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, որոնք են դրա առաջացման ռիսկային գործոններն ու ախտանշանները
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը հիվանդություն է, որի ժամանակ ենթաստամոքսային գեղձի առողջ բջիջները դադարում են ճիշտ գործել ու աճում են անկառավարելի: Այս քաղցկեղային բջիջները կարող են ձեւավորել մի զանգված, որը կոչվում է ուռուցք: Չարորակ ուռուցքը կարող է աճել, եւ տարածվել մարմնի այլ մասերում: Ենթաստամոքսային գեղձի ուռուցքը աճելով կարող է ազդել ենթաստամոքսային գեղձի գործառույթի վրա, անցնել մոտակա արյունատար անոթների եւ օրգանների մեջ, եւ, ի վերջո, մետաստազի միջոցով տարածվել դեպի մարմնի այլ մասեր. գրում է cancer.am-ը:
Ենթաստամոքսային գեղձի մասին
Ենթաստամոքսային գեղձը տանձաձեւ օրգան է, որը գտնվում է որովայնում` ստամոքսի եւ ողնաշարի միջև: Այն կազմված է երկու հիմնական բաղադրիչներից`
Արտազատիչ բաղադրիչը կազմված է ծորաններից եւ ծորանների վերջում գտնվող ացինուս կոչվող փոքր պարկիկներից: Ենթաստամոքսային գեղձի այս հատվածը արտադրում է ֆերմենտներ կոչվող մասնագիտացված սպիտակուցներ, որոնք արտանետվում են դեպի բարակ աղիներ` օգնելու օրգանիզմին մարսել սննդամթերքը, հատկապես ճարպերը:
• Ենթաստամոքսային գեղձի էնդոկրին բաղադրիչը կազմված է բջիջներից, որոնք գտնվում են ենթաստամոքսային գեղձի` Լանգերհանսի կղզյակներ կոչվող հատվածի տարբեր վայրերում: Այս բջիջները ստեղծում են հատուկ հորմոններ, որոնցից ամենակարևորն է ինսուլինը: Ինսուլինն այն նյութն է, որն օգնում է կարգավորել շաքարի քանակը արյան մեջ: Ենթաստամոքսային գեղձի այս հատվածը նույնպես ստեղծում է այլ հորմոններ, ինչպիսիք են գլյուկագոնը, սոմատոստատինը, ենթաստամոքսային գեղձի պոլիպեպտիդը (ՊՊ), եւ վազոակտիվ ինտեստինալ պեպտիդը (ՎԻՊ): Այս հորմոններից յուրաքանչյուրը կարևոր դեր է խաղում օրգանիզմի նյութափոխանակության տարբեր ասպեկտների կարգավորման հարցում:
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի տեսակները
Կան ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մի քանի տեսակներ` կախված նրանից, թե քաղցկեղը զարգացել է էկզոկրին կամ էնդոկրին բաղադրիչում
• Արտազատիչ (էկզոկրին) ուռուցքներ. Սրանք ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ամենատարածված տեսակներն են: Արտազատիչ ուռուցքի ամենատարածված տեսակն է համարվում ադենոկարցինոման: Այս ուռուցքները սովորաբար սկսվում են ենթաստամոքսային գեղձի ծորաններում, և կոչվում են ծորանային ադենոկարցինոմաներ: Ավելի հազվադեպ, եթե ուռուցքը սկսվում է ացինուսում, այն կոչվում է ացինար ադենոկարցինոմա:
Առավել տարածված ախտորոշումը կոչվում է ներծորանային պտկաձև մուցինոզ նորագոյացություններ (ՆՊՄՆ): ՆՊՄՆ–ն ուռուցք է, որն աճում է ենթաստամոքսային գեղձի ծորաններում և կազմում է մուցին կոչվող խիտ հեղուկ: Երբեմն, ՆՊՄՆ –ն չարորականում է և դառնում քաղցկեղ նախքան նրա ախտորոշվելը:
Ենթաստամոքսային գեղձի արտազատիչ ուռուցքների առավել հազվադեպ տեսակները ներառում են ացինար բջջային կարցինոմա, ադենոսքվամոզ կարցինոմա, կոլոիդ կարցինոմա, հսկա բջջային ուռուցք, հեպատոիդ կարցինոմա, մուցինային կիստոզ նորագոյացություններ, ենթաստամոքսային գեղձի բլաստոմա, շիճուկային ցիստադենոմա, մատանիաձև բջջային կարցինոմա, սոլիդ եւ կեղծ պտկաձև ուռուցքներ, տափակ բջջային կարցինոմա և չտարբերակված կարցինոմա:
• Էնդոկրին ուռուցքներ. Սրանք նաև կոչվում են կղզյակ բջիջների ուռուցքներ կամ ենթաստամոքսային գեղձի նյարդաէնդոկրին ուռուցքներ (ԵԳՆԷՈՒ): Նրանք շատ ավելի քիչ են տարածված, քան արտազատիչ ուռուցքները` կազմելով ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մոտ 1%-ը: Ենթաստամոքսային գեղձի նյարդաէնդոկրին ուռուցքը կարող է լինել ֆունկցիոնալ, ինչը նշանակում է, որ այն ստեղծում է հորմոններ, կամ ոչ ֆունկցիոնալ, ինչը նշանակում է, որ այն չի ստեղծում հորմոններ: Ֆունկցիոնալ նյարդաէնդոկրինային ուռուցքը այդպես է անվանվել` հիմնվելով բջիջների կողմից սինթեզվող հորմոնների անվանումների վրա: Դրանք ներառում են`
• Ինսուլինոմա
• Գլյուկագոնոմա
• Գաստրինոմա
• Սոմատոստատինոմա
• ՎԻՊոմա
• ՊՊոմա
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը
Ենթաստամոքսային գեղձը կազմված է գլխիկից, մարմնից, եւ պոչից: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղները առավել հաճախ ի հայտ են գալիս ենթաստամոքսային գեղձի գլխիկից:
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը - Ռիսկի Գործոններ
Ռիսկի գործոնը մեծացնում է անձի մոտ քաղցկեղի զարգացման հավանականությունը: Չնայած նրան, որ ռիսկի գործոնները հաճախ ազդում են քաղցկեղի զարգացման վրա, այնուամենայնիվ մեծ մասը ուղղակիորեն չեն առաջացնում քաղցկեղ: Որոշ ռիսկային գործոններով մարդկանց մոտ երբեք չի զարգանում քաղցկեղը, մինչ մյուսները, ովքեր ունեն անհայտ ռիսկի գործոններ, նրանց մոտ զարգանում է: Այնուամենայնիվ, իմանալով Ձեր ռիսկի գործոնները եւ խոսելով նրանց մասին ձեր բժշկի հետ, կարող է օգնել Ձեզ վարել ավելի տեղեկացված ապրելակերպ եւ կատարել առողջապահական ընտրություններ:
Այն անձը, որն ունի ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի միջին ռիսկայնություն, ունի հիվանդության զարգացման մոտ 1% հնարավորություն: Ընդհանուր առմամբ, շատ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղներ (մոտ 90%) համարվում են հազվադեպ: Նաև անվանում են սոմատիկ մուտացիաներ. դա նշանակում է, որ գենետիկական փոփոխությունները ձևավորվում են պատահաբար մարդու ծնվելուց հետո, այնպես որ չկա վտանգ, որ այդ գենետիկ փոփոխությունները կանցնեն երեխաներին: Ժառանգած ենթաստամոքսային գեղձի քաղցկեղները ավելի քիչ են տարածված (մոտ 10%) եւ առաջանում են այն ժամանակ, երբ գենային մուտացիաները կամ փոփոխությունները անցնում են ընտանիքի ներսում սերնդից սերունդ: Դրանք նաև կոչվում են սաղմնային մուտացիաներ: Հաճախ, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի պատճառը հայտնի չի լինում: Այնուամենայնիվ, հետևյալ գործոնները կարող են բարձրացնել անձի մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը:
• Տարիք: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման վտանգը աճում է տարիքի հետ: Շատ մարդիկ, ում մոտ զարգանում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը 45 տարեկանից բարձր են: Փաստորեն, 90% -ը 55 տարեկանից մեծ է, եւ 70% -ը ` 65 տարեկանից: Այնուամենայնիվ, չափահաս մարդկանց մոտ ցանկացած տարիքում կարող է ախտորոշվել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ:
• Սեռը: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ախտորոշվում է ավելի շատ տղամարդկանց, քան կանանց մոտ:
• Ռասա / ազգություն: Սևամորթ մարդկանց մոտ ավելի մեծ է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, քան ասիացիների, իսպանախոսների կամ սպիտակամորթ մարդկանց մոտ: Աշքենազի հրեական ժառանգության մարդիկ նույնպես մեծ հավանականություն ունեն ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդանալու համար:
• Ծխելը: Ծխողների մոտ 2 - 3 անգամ ավելի մեծ է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, քան չծխողների մոտ:
• Գիրություն եւ սննդակարգ: Պարբերաբար բարձր յուղայնությամբ սնունդ ընդունելը ռիսկի գործոն է հանդիսանում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման համար: Հետազոտությունները ցույց են տվել, որ գեր և նույնիսկ ավելորդ քաշ ունեցող տղամարդիկ և կանայք ունեն ավելի բարձր հավանականություն ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից մահանալու համար: Ալկոհոլի քրոնիկ օգտագործումը նույնպես կարող է բարձրացնել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վտանգը:
• Շաքարախտ: Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ շաքարախտը մեծացնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը, հատկապես, երբ անձն ունեցել է այն երկար տարիներ: Բացի այդ, ավելի հասուն տարիքում անսպասելիորեն զարգացող շաքարախտը կարող է լինել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վաղ ախտանիշ: Այնուամենայնիվ, կարևոր է հիշել, որ շաքարախտով հիվանդ կամ զարգացող շաքարախտով հիվանդ ոչ բոլոր մարդկանց մոտ է զարգանում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը:
• Ընտանեկան պատմություն: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը կարող է առաջանալ ընտանիքում, որը կոչվում է ընտանեկան ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ, եթե ընտանիքի առնվազն 2 անդամները, որոնք առաջին կարգի հարազատներ են, օրինակ, ծնող, զավակ, կամ եղբայրներ ու քույրեր, կամ ընտանիքի առնվազն 3 անդամները ունեն ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ:
• Հազվագյուտ ժառանգած պայմաններ: Որոշակի հազվադեպ ժառանգական պայմաններ ունեցող ընտանիքների անդամների մոտ նույնպես առկա է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի, ինչպես նաև այլ տեսակի քաղցկեղի զգալիորեն աճող ռիսկ: Դրանք ներառում են հետևյալը.
• Ժառանգական պանկրեատիտ (ԺՊ) - մի պայման, որը կապված է ընթացիկ պանկրեատիտի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի աճող ռիսկի հետ:
• Պեյտց – Յեգերսի համախտանիշ
• Ընտանեկան չարորակ մելանոմա և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ
• Ժառանգական կրծքագեղձի եւ ձվարանների քաղցկեղի համախտանիշ
• Լինչի համախտանիշ
Հետեւյալ ժառանգած պայմաններով մարդիկ նունպես կարող են ունենալ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ավելի բարձր ռիսկայնություն:
• Լի – Ֆրաումենի համախտանիշ
• Ընտանեկան ադենոմատոզ բազմապոլիպ
• Քրոնիկ պանկրեատիտ: Պանկրեատիտը ենթաստամոքսային գեղձի բորբոքումն է: Որոշ հետազոտություններ ցույց է տալիս, որ քրոնիկ պանկրեատիտը կարող է բարձրացնել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման վտանգը:
• Քիմիկատներ: Որոշ քիմիական նյութերի ազդեցությունը, ինչպիսիք են պեստիցիդները, բենզոլին, որոշ ներկերը եւ պետրոքիմիկատները, կարող են բարձրացնել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման վտանգը:
• Բակտերիաներ: Տարածված մանրէ է Հելիկոբակտեր պիլորին (Հ. Պիլորի): Այն բորբոքում եւ խոցեր է առաջացնում ստամոքսում և մեծացնում է ստամոքսի քաղցկեղի վտանգը: Հ. Պիլորի նաև մեծացնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վտանգը, թեև նրա ռիսկը այնքան բարձր չէ, որքան զարգացող ստամոքսի քաղցկեղի ռիսկը:
• Հեպատիտ B վարակ: Հեպատիտի վիրուսները վարակում են լյարդը: Մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ հեպատիտ Բ վարակը կրկնակի անգամ տարածված է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ, քան այն մարդկանց մոտ, ովքեր չունեն քաղցկեղ: Լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ այս հղման մասին ավելին իմանալու համար:
• Ցիռոզ: Ցիռոզը զարգանում է, երբ լյարդի բջիջները վնասվում են և փոխարինվում շարակցական հյուսվածքով: Միացյալ Նահանգներում ցիռոզը մեծ մասամբ պայմանավորված է ալկոհոլի չարաշահմամբ: Այլ պատճառներն են վիրուսային հեպատիտները, հեմոքրոմատոզ կոչվող հիվանդության պատճառով լյարդի մեջ չափից շատ երկաթի պարունակությունը, և քրոնիկական լյարդի հիվանդության մի քանի այլ հազվագյուտ տեսակներ:
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը - Ախտանշաններ և Նշաններ
Բժիշկները հաճախ ասում են, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը լուռ հիվանդություն է, քանի որ վաղ շրջանում չկան նկատելի ախտանիշներ: Եվ չկան թեստեր, որոնք կարող են հուսալիորեն ախտորոշել քաղցկեղը այն մարդկանց մոտ, ովքեր չունեն ախտանիշներ: Ախտանշաները կարող են նմանվել այնպիսի հիվանդությունների ախտանիշներին, ինչպիսիք են խոցերը կամ պանկրեատիտը: Քաղցկեղի զարգացման դեպքում ախտանշանները կարող են ներառել.
• Դեղին մաշկ եւ աչքեր, մեզի գույնի մգեցում, քոր և կավագույն կղանք, որոնք դեղնուկի նշաններ են, որն էլ իր հերթին առաջանում է լեղածորանի փակման հետևանքով:
• Ցավ վերորովայնային շրջանում
• Ձեռքի կամ ոտքի ցավոտ այտուցվածություն արյան մակարդման պատճառով
• Ստամոքսում այրող զգացում կամ աղեստամոքսային այլ անհարմարություններ
• Ստամոքսի փքվածություն
• Մասնավորապես վատ հոտով ու անսովոր գույնով կղանք, քանի որ ճարպերը լավ չեն մարսվում
• Թուլություն
• Ախորժակի կորուստ
• Սրտխառնոց եւ փսխում
• Տենդ՝ ամբացատրելի
• Քաշի անհասկանալի կորուստ
Եթե դուք մտահոգված եք այս ցուցակում առկա մեկ կամ ավելի ախտանշաններով կամ նշաններով, խնդրում ենք խոսե՛ք Ձեր բժշկի հետ:
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուրում:
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Նորություններ
-
13:17 • 10.10.24 Այսօր տեսողության համաշխարհային օրն է
Հետազոտություն
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը