10 ախտանշան, որոնք վկայում են օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակի մասին
Խոլեստերինը լիպիդների մի տեսակ է, որը կա մարդու օրգանիզմի բոլոր բջիջներում և անհրաժեշտ է բոլոր համակարգերի անխափան աշխատանքի ապահովման համար: Խոլեստերինի արտադրության համար հիմնականում պատասխանատու է լյարդը, սակայն մարդն այն ստանում է նաև սննդամթերքից:
Այս նյութը նաև հարկավոր է լեղաթթուների արտադրության համար, որոնք օգնում են մարսել ճարպերը: Այն նույնիսկ մասնակցում է որոշ հորմոնների արտադրման գործընթացին և շատ կարևոր նշանակություն ունի սրտանոթային համակարգի առողջության համար:
Չնայած, որ խոլեստերինն օրգանիզմի համար խիստ անհրաժեշտ նյութ է, դրա ավելորդ կուտակումը կարող է լուրջ խանգարումների պատճառ դառնալ և վտանգել մարդու առողջությունն ու կյանքը: Ընդ որում՝ շատերն անգամ գլխի չեն ընկնում, որ խոլեստերինի մակարդակն իրենց օրգանիզմում նորմայից բարձր է լինում, քանի որ դրա մասին վկայող ոչ մի ակնհայտ ախտանշան չի լինում:
Սակայն օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակը կարող է հանգեցնել այնպիսի լուրջ խնդիրների առաջացման, ինչպիսին են աթերոսկլերոզը, արյան գերճնշումը կամ երիկամային անբավարարությունը: Սա է պատճառը, որ հարկավոր է շատ ուշադիր լինել և կարողանալ տարբերել այս խնդրի մասին վկայող ախտանշանները, քանի որ օրգանիզմը միշտ ազդանշաններ է տալիս և դրանց կարելի է ժամանակին ախտորոշել հիվանդությունն ու հեշտությամբ ազատվել դրանից:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 ախտանշան, որոնք վկայում են օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակի մասին.
1. Այտուցվածություն և վերջույթների թմրածություն
Օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակի վաղ ախտանշաններից են վերջույթների այտուցվածությունն ու թմրածությունը: Նման ռեակցիան պայմանավորված է լինում կուտակված լիպիդների պատճառով արյան շրջանառության խանգարմամբ, ինչի հետևանքով էլ մկանները չեն ստանում անհրաժեշտ քանակությամբ թթվածինն ու սննդարար նյութերը:
2. Հալիտոզ
Բերանի խոռոչի տհաճ հոտը (հալիտոզ) ևս շատ տարածված ախտանշան է, որը վկայում է խոլեստերինի մակարդակի բարձրացման մասին: Այս նյութն արտադրվում է լյարդի կողմից, ուստի դրա կուտակումը հանգեցնում է մարսողական համակարգի աշխատանքի խանգարման, ինչի հետևանքով էլ առաջանում է բերանի խոռոչի չորություն և հալիտոզ:
3. Ստամոքսի խանգարում և ծանրության զգացողություն
Օրգանիզմում «վատ» խոլեստերինի մակարդակի բարձրացման դեպքում հաճախ խանգարվում է նաև ստամոքսի աշխատանքը և առաջանում է ծանրության զգացողություն: Բանն այն է, որ արյան մեջ ու լյարդում լիպիդների ավելցուկը բացասաբար է ազդում նյութափոխանակության ու մարսողական գործընթացների վրա՝ հատկապես ճարպերով հարուստ սննդամթերք օգտագործելու դեպքում:
4. Գլխապտույտներ ու գլխացավեր
Խոլեստերինը կուտակվում է զարկերակներում, ինչի հետևանքով վատանում է արյան շրջանառությունը և մարմնի բջիջները չեն ստանում անհրաժեշտ քանակությամբ թթվածին: Այս ամենի հետևանքով հիվանդը հաճախ տառապում է գլխապտույտներից ու ուժգին գլխացավերից և կորցնում է հավասարակշռությունը:
5. Խնդիրներ՝ կապված տեսողության հետ
Օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակի հետևանքով կարող են առաջանալ նաև տեսողական խնդիրներ և ժամանակին միջոցներ չձեռնարկելու դեպքում այդ խնդիրներն անդառնալի կլինեն: Հաճախ հիվանդները գանգատվում են աղոտ տեսողությունից, նրանց անհանգստացնում է գրգռվածությունն ու աչքերի և կոպերի հատվածում դեղնավուն ուռուցիկ գոյացությունները (խոլեստերինային գնդիկներ):
6. Փորկապություն
Զարկերակներում լիպիդների կուտակման հետևանքով խանգարվում են մարսողական գործառույթները, վատանում է աղիների աշխատանքը և կարող է առաջանալ փորկապություն: Փորկապությունն, իհարկե, կարող է պայմանավորված լինել նաև մի շարք այլ խնդիրներով, սակայն այս ախտանշանն ամեն դեպքում պետք չէ անուշադրության մատնել:
7. Ցավ կրծքավանդակի հատվածում
Կրծքավանդակի ցավը գրեթե միշտ հուշում է հնարավորինս շուտ բժշկին դիմելու անհրաժեշտության մասին: Այս ախտանշանը կարող է պայմանավորված լինել նաև այլ խնդիրներով, սակայն շատ հաճախ նման տհաճ զգացողությունների պատճառ է դառնում խոլեստերինի բարձր մակարդակը: Բանն այն է, որ զարկերակներում ճարպերի կուտակումը վատացնում է սրտամկանի աշխատանքը և այն դժվարությամբ իրականացնում արյան շրջանառությունը: Այս ամենի հետևանքով էլ առաջանում է արյան գերճնշում:
8. Հոգնածությու ու թուլություն
Հոգնածության ու թուլության զգացումը, ինչպես նաև քնկոտությունը վկայում են օրգանիզմում սննդարար նյութերի դեֆիցիտի, չափազանց շատ ֆիզիկական ակտիվության, որևէ հիվանդության առկայության մասին: Բացի այդ, սա կարող է վկայել նաև օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակի մասին, քանի որ այս նյութն ազդում է արյան շրջանառության և բջիջները թթվածնով հագեցնելու գործընթացի վրա՝ առաջացնելով հոգնածության զգացում ու թուլություն:
9. Մաշկային հիվանդություններ
Օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակի մասին են վկայում նաև ցանն ու մաշկային այլ հիվանդությունները: Այս դեպքում հիվանդը կարող է նկատել կարմրություն, մաշկային հյուսվածքների բորբոքումներ կամ այլ տհաճ զգացողություններ (քոր, այրոց և այլն), որոնցից ազատվելը բավական բարդ է լինում:
10. Սննդի հանդեպ անհանդուրժողականություն
Սննդամթերքի որևէ տեսակի հանդեպ անհանդուրժողականության ի հայտ գալը նույնպես խոսում է խոլեստերինի մակարդակի հետ կապված խնդիրների մասին: Սա կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով, որոնցից մեկն էլ լյարդում ու զարկերակներում ճարպերի կուտակումներն են: Սննդի հանդեպ անհանդուրժողականությունն առավել հաճախ արտահայտվում է մսի կամ այլ ճարպոտ մթերքի նկատմամբ զզվանքով: Նման ախտանշանի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետի օգնությանն ու հանձնել անհրաժեշտ անալիզները:
Օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակն առաջին հայացքից կարող է լուրջ խնդիր չթվալ, սակայն ժամանակի ընթացքում այն կարող է դառնալ շատ վտանգավոր խնդիր և վտանգել հիվանդի ոչ միայն առողջությունը, այլև նույնիսկ կյանքը:
Նյութի աղբյուրը՝ med2.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Նորություններ
-
13:17 • 10.10.24 Այսօր տեսողության համաշխարհային օրն է
Հետազոտություն
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը