ինչ անել երեխաների մոտ սննդային թունավորման դեպքում
Սննդային թունավորումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ թույնը սննդամթերքի հետ ներթափանցում է օրգանիզմ: Սննդային թունավորումների առաջացման պատճառները տարբեր են լինում, սակայն դրանք կարելի է բաժանել երեք խմբի.
· վարակներ. նախակենդանիներ, բակտերիաներ, վիրուսներ,
· կենդանիների մսի մեջ կամ բույսերում պարունակվող տոքսիններ. թունավոր սնկեր, ուտելու համար չնախատեսված կամ սխալ պատրաստված միս և այլն,
· թույներ, որոնցով մշակվում է սննդամթերքը կամ որոնք պարունակվում են մթերքում. պեստիցիդները և այլն:
Սննդային թունավորման առաջին ախտանշանները մեծ մասամբ ի հայտ են գալիս ուտելու համար ոչ պիտանի սննդամթերքն օգտագործելուց հետո 48 ժամվա ընթացքում: Որպես կանոն այդ դեպքում ախտահարվում է աղեստամոքսային համակարգը և ի հայտ է գալիս սրտխառնոց, փսխում, փորլուծություն ու որովայնային ցավեր:
Սննդային թունավորման դեպքում հարկավոր է անպայման դիմել բժշկի օգնությանը, եթե.
· Ախտանշաններին ի հայտ են եկել 3 տարեկանից փոքր երեխայի մոտ,
· Ախտանշաններն ուղեկցվում են մարմնի բարձր ջերմաստիճանով,
· Ախտանշանները պահպանվում են 2 օրից ավել,
· Ախտանշաններն ի հայտ են եկել ընտանիքի մի քանի անդամների մոտ:
Սննդային թունավորման դեպքում բուժօգնությունը պետք է շտապ լինի, եթե.
· թունավորման աղբյուրը կամ ենթադրյալ աղբյուրը սնկերն են,
· երեխան չի կարողանում հեղուկ խմել, քանի որ փսխում է,
· աջքերի առջև պատկերը երկակի է դառնում,
· մարդու խոսքն անհասկանալի է դառնում,
· հիվանդը չի կարողանում կուլ տալ սնունդը,
· ի հայտ է եկել մկանային թուլություն,
· մաշկը կամ լորձաթաղանթները ձեռք են բերել դեղնավուն երանգ
· նկատվում է հոդերի ուռածություն,
· առաջացել է մաշկային ցան,
· մարդը 6 ժամից ավել չի միզել կամ մեզն ունի չափազանց մուգ գույն,
· կղանքի կամ փսխած զանգվածի մեջ արյուն է նկատվում:
Ի՞նչ օգնություն է հարկավոր ցուցաբերել հիվանդին սննդային թունավորումների դեպքում
· Եթե ախտանշաններն ի հայտ են եկել սննդի ընդունումից 30 րոպե անց, սակայն հիվանդը չի փսխում, ապա հարկավոր է արհեստական եղանակով փսխում առաջացնել:
· Փսխում առաջացնելու համար հարկավոր է երեխային 1-2 բաժակ ջուր կամ կաթ տալ, որից հետո անհրաժեշտ է մի ձեռքով ամուր բռնել երեխային, իսկ մյուս ձեռքի երկու մատը հնրավորինս խորը մտցնել նրա բերանը և մի փոքր շարժել: Մատների փոխարեն կարելի է նաև գդալ օգտագործել և դրանով սեղմել լեզվի արմատին:
· Սննդային թունավորումների դեպքում երեխային չի կարելի սնունդ տալ:
· Սննդային թունավորումների դեպքում երեխան պետք է հնարավորինս շատ ու հաճախ հեղուկ ընդունի: Հեղուկը պետք է լինի մարմնի ջերմաստիճանին մոտ ջերմաստիճանի: Հարկ է հիշել, որ ստամոքսի ձգվածությունը նույնպես կարող է փսխում առաջացնել, ուստի երեխան պետք է քիչ-քիչ (մի քանի կում), սակայն հաճախ հեղուկ խմի:
· Նման դեպքերում կարելի է օգտագործել ռեհիդրացիայի համար նախատեսված լուծույթներ, հանքային ջուր, թեյ կամ կոմպոտ:
· Խմելու համար օգտագործվող լուծույթներին չի կարելի շաքարավազ ավելացնել:
· Եթե երեխան հրաժարվում է խմել առաջարկված հեղուկը, ապա հարկավոր է տալ այն, որին նա դեմ չի լինի: Սակայն հարկավոր է հնարավորինս թափանցիկ հեղուկներ տալ, իսկ հյութերին ջուր ավելացնել:
· Սննդային թունավորումների դեպքում հարկավոր է երեխային ակտիվացրած ածուխ տալ (1 գրամ ածուխ մարմնի զանգվածի 1 կգ-ի դիմաց):
· Մարմնի ջերմաստիճանի բարձրացման դեպքում հարկավոր է օգտագործել ջերմիջեցնող միջոցներ:
Ինչպես կանխարգելել սննդային թունավորումը
· Երեխային հարկավոր է սովորեցնել հետևել անձնական հիգիենայի տարրական կանոններին (լվանալ ձեռքերն ուտելուց առաջ, զուգարան այցելելուց հետո, զբոսանքից վերադառնալիս և այլն):
· Հարկավոր է հետևել սննդի պատրաստման ժամանակ օգտագործվող սպասքի և այլ պարագաների մաքրությանը: Մաքրության պահպանման ամենաճիշտ ու անվտանգ միջոց օգտագործվող պարագաներն ու տարածքը տաք օճառաջրով լվանալն է:
· Սնունդը պատրաստելուց առաջ, այդ ընթացքում և դրանից հետո հարկավոր է լվանալ ձեռքերը:
· Եթե ձեռքերի վրա կան վերքեր (ճանկռվածքներ, քերծվածքներ և այլն), ապա մինչ սնունդը պատրաստելը հարկավոր է վիրակապել վնասվածքը: Որպես այլընտրանքային տարբերակ կարելի է օգտագործել ռետինե ձեռնոցներ:
· Սպասքը լվանալու համար օգտագործվող սպունգը հարկավոր է հնարավորինս հաճախ փոխել, քանի որ այն կարող են դառնալ բակտերիաների աղբյուր ու դրանց կուտակման վայր:
· Խոհանոցում անհրաժեշտ է օգտագործել մեկանգամյա օգտագործման համար նախատեսված սրբիչներ:
· Սննդամթերքը հարկավոր է ճիշտ ջերմային մշակման ենթարկել: Հատկապես մանրակրկտորեն պետք է եփել կամ տապակել ենթամթերքը, միսը և թռչնամիսը:
· Շատ կարևոր է նաև պարբերաբար սառնարանի ու սառցարանի ջերմաստիճանները ստուգելը:
· Հարկ է հիշել, որ միսն ու ձուկը ոչ մի դեպքում չի կարելի երկու անգամ սառեցնել (մեկ անգամ հալեցնելուց հետո այն հարկավոր է կա՛մ օգտագործել, կա՛մ դեն նետել):
· Սննդամթերքն անհրաժեշտ է պահել միայն դրա համար նախատեսված և հատուկ նշումներն ունեցող տարրաներում:
· Մինչ սննդամթերքը գնելը, պատրաստելն ու օգտագործելը հարկավոր է անպայման ստուգել դրա պիտանելիության ժամկետը:
· Ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել սննդամթերք, որի արտաքին տեսքը կամ հոտը անգամ չնչին կասկած են առաջացնում: Հատկապես ուշադիր պետք է լինել մսի, ձկան ու հավկիթի հարցում:
· Նաև հարկավոր է համոզվել, որ պահածոները հերմետիկ են փակված:
· Շատ կարևոր է նաև աղբը երեխաներից հեռու վայրում և փակ տարրաներում պահելը:
Նյութի աղբյուրը՝ econet.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը