Փորկապության առաջացման պատճառները, ախտանշանները, բուժման ու կանխարգելման միջոցները
Ոմանց մոտ դեֆեկացիան կարող է լինել օրական 2 կամ 3 անգամ, մյուսների մոտ 3-5 օրը մեկ: Ընդ որում՝ երկու դեպքում էլ ամեն ինչ նորմայի սահմաններում է: Հարկ է հիշել, որ փորկապության մասին վկայում է ոչ թե դեֆեկացիայի հաճախականությունը, այլ արտաթորանքի թանձրությունն ու անհանգստացնող տհաճ զգացողությունները:
Փորկապության առաջացման պատճառները
Փորկապության առաջացման պատճառ կարող է հանդիսանալ.
· աղիները դատարկելու անհրաժեշտությունն անուշադրության մատնելը,
· թութքը կամ հետանցքի ճաքերը, որոնք կարող են առաջացնել ցավ արտաթորության ժամանակ,
· սխալ սննդակարգը, ֆիզիկական ակտիվության պակասը, ռեժիմի փոփոխությունը կամ ուժեղ սթրեսը,
· սննդակարգում հեղուկի և սննդային մանրաթելերի պակասը,
· որոշ դեղամիջոցների ընդունումը (օրինակ՝ հակադեպրեսանտները, միզամուղ դեղամիջոցները, արյան ճնշումը կարգավորող դեղամիջոցները, հակահիստամինային դեղամիջոցները, թմրանյութերը և այլն),
· արդեն իսկ հավելյալ սնունդ ստացող կրծքի երեխաների մոտ փորկապության պատճառ կարող են դառնալ չափազանց թանձր խառնուրդները,
· երեխաների մոտ փորկապությունը կարող է պայմանավորված լինել ինտենսիվ ծանրաբեռնվածությամբ ու սթրեսով,
· տարեց մարդկանց մոտ փորկապությունը կարող է պայմանավորված լինել տարիքի հետ որովանախոռոչային մկանների թուլացմամբ:
Որոշ դեպքերում փորկապությունը կարող է լինել ավելի լուրջ հիվանդության ախտանշան: Օրինակ՝ հերթով փորկապության ու փորլուծության առաջացումը կարող է վկայել գրգռված աղու համախտանիշի մասին:
Փորկապություն կարող է առաջացնել նաև դիվերտիկուլիտը, որի դեպքում փորկապությունն ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ, ինչպես նաև որովայնի ստորին ձախ հատվածի ցավով:
Փորկապության ախտանշաններն են.
· ուղիղ աղիքում ճնշման զգացողությունը,
· մեծ քանակությամբ գազերի կուտակումը,
· աղիների լցվածության տհաճ զգացողությունը:
Խորհուրդ է տրվում դիմել բժշկին, եթե փորկապության ժամանակ փոխվում է արտաթորանքի ձևը (գնդաձև, գլանաձև կամ ժապավենաձև), եթե հետանցքից միայն հեղուկ կամ լորձ է դուրս գալիս, ինչպես նաև՝ եթե փորկապությունն ուղեկցվում է սրտխառնոցով, բարձր ջերմությամբ, ախորժակի կորստով, գազերի կուտակմամբ ու ջղաձգումներով:
Հիվանդին հարկավոր է շտապ հոսպիտալացնել, եթե փորկապությունն ուղեկցվում է ուժգին փորափքանքով և հիվանդը ոչ մի կերպ չի կարողանում ազատվել կուտակված գազերից:
Ինչ կարող է անել հիվանդը
Եթե փորկապությունը չի ուղեկցվում որևէ այլ ախտանշանով, ապա հարկավոր է պարզապես սպասել, մինչև այն անցնի: Հարկ է հիշել, որ դեֆեկացիայի հաճախականությունն ու արտաթորանքի տեսքը կարող են ժամանակ առ ժամանակ փոխվել և դրանում ոչ մի տարօրինակ բան չկա:
Հարկավոր է ավելի ուշադիր լինել օրգանիզմի տված ազդանշանների հանդեպ, քանի որ այն միշտ զգուշացնում է դեֆեկացիայի անհրաժեշտության մասին: Եթե դեֆեկացիան ամեն օր կրկնվում է նույն ժամին, ապա հարկավոր է ամեն օր 10 րոպե հատկացնել դրան և փորձել հնարավորինս թուլանալ:
Բացի այդ, հարկավոր է փոխել սննդակարգը և ավելի շատ հեղուկ օգտագործել: Փորկապության դեպքում շատ օգտակար կարող է լինել սալորի հյութը: Նաև հարկավոր է սննդակարգը հարստացնել թարմ մրգերով, բանջարեղենով, ինչպես նաև ամբողջահատիկ հացով:
Շատ մեծ նշանակություն ունի նաև ֆիզիկական ակտիվությունը: Այն ոչ միայն օգտակար է աղիների համար, այլև օգնում է ազատվել սթրեսից, որը համարվում է փորկապության հիմնական պատճառներից մեկը:
Նաև հարկավոր է օգտագործել լուծողական միջոցներ, որոնք կօգնեն նրբորեն ազատվել խնդրից, սակայն երբ աղիների աշխատանքը կարգավորվի, անհրաժեշտ է փոխել սննդակարգն ու կենսակերպը և խուսափել սթրեսային իրավիճակներից:
Եթե փորկապությունը չի հաջողվում բուժել ավելի քան 7 օր, ապա հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը:
Ինչ կարող է անել բժիշկը
Փորկապության դեպքում բժիշկը սովորաբար զննում է հիվանդին, որից հետո.
· հաստատում կամ բացառում է թութքի, հետանցքի ճաքերի, ինչպես նաև փորկապության այլ լուրջ պատճառների առկայությունը (օրինակ՝ հսատ աղիքի կամ ուղիղ աղիքի քաղցկեղ),
· սահմանում է ճիշտ սննդակարգ և ֆիզիկական ակտիվության ռեժիմ, ինչպես նաև խորհուրդ է տալիս հարստացնել սննդակարգը մանրաթելերով հարուստ սննդամթերքով,
· նշանակում է անհրաժեշտ դեղամիջոցները, որոնք կօգնեն ազատվել փորկապությունից ու սպազմից,
· նշանակում է մոմիկներ կամ հոգնա:
Հարկ է հիշել, որ լուծողական դեղամիջոցները կարող են ժամանակավորապես ազատել փորկապությունից, սակայն աղինեի աշխատանքը կարգավորելու համար խորհուրդ չի տրվում դրանք մշտապես օգտագործել, քանի որ այդ դեղամիջոցները կարող են կախվածություն առաջացնել:
Փորկապության կանխարգելումը
Փորկապությունից խուսափելու համար հարկավոր է սննդակարգում ներառել ավելի շատ հեղուկ, մրգեր, բանջարեղեն և ամբողջական հացահատիկներ: Բացի այդ, հարկավոր է խուսափել սննդամթերքի այն տեսակներից, որոնք կարող են փորկապություն առաջացնել:
Նաև հարկավոր է հրաժարվել գազավորված ըմպելիքներից ու սուրճից, պարբերաբար մարզվել, հետևել սննդակարգին և ուտել օրական 3-4 անգամ (ամեն օր նույն ժամերին): Բացի այդ, հարկ է հիշել նաև, որ դեֆեկացիայի անհրաժեշտության դեպքում չի կարելի այն անուշադրության մատնել և հետաձգել:
Նյութի աղբյուրը՝ likar.info
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Նորություններ
-
13:17 • 10.10.24 Այսօր տեսողության համաշխարհային օրն է
Հետազոտություն
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը