Վտանգավոր ախտանշաններ, որոնք կանայք ոչ մի դեպքում չպետք է անտեսեն
Ժամանակակից կանայք ոչ միայն հոգ են տանում ընտանիքի մասին, այլև աշխատում են և կատարում են մի շարք այլ պարտականություններ: Սակայն կյանքի նման ռիթմի դեպքում նրանք հաճախ մոռանում են սեփական առողջության մասին և չեն նկատում օրգանիզմի տված ազդանշանները:
Այնուամենայնիվ՝ կան առաջին հայացքից անկարևոր թվացող ախտանշաններ, որոնք վկայում են առողջական լուրջ խնդիրների մասին, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 8 ախտանշան, որոնք կանայք ոչ մի դեպքում չպետք է անտեսեն:
1. Ոտքերի այտուցվածություն
Ոտքերի այտուցվածությունն օրգանիզմում հեղուկի կուտակման գլխավոր ախտանշանն է: Այս խանգարումը կարող է առաջանալ ինչպես աղի չարաշահման, այնպես էլ մի շարք այլ առողջական խնդիրների հետևանքով: Ոտքերի այտուցվածությունը կարող է վկայել հետևյալ խնդիրների մասին.
· ծայրամասային այտուցներ,
· ծնկային հոդի բարձիկաբորբ,
· արթրիտ և օստեոարթրիտ,
· երիկամների քրոնիկական հիվանդություն,
· խորը երակների թրոմբոզ,
· աքիլեսյան գարշապարի պատռվածք,
· սրունքաթաթային հոդի ջիլերի գերձգում,
· քաղցկեղ:
2. Որովայնային ցավեր
Այս ախտանշանը կարող է ի հայտ գալ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ, սակայն կանանց դեպքում այն կարող է պայմանավորված լինել ոչ միայն մարսողական համակարգի հետ կապված խնդիրներով: Ցավի պատճառ կարող է դառնալ.
· ձվարանների քաղցկեղը,
· էնդոմետրիոզը,
· փոքր կոնքի օրգանների բորբոքումը,
· նախադաշտանային համախտանիշը,
· ձվարանների պոլիկիստոզային համախտանիշը,
· արգանդի մկանուռուցքը (միոմա),
· ցելիակիան (գլյուտենի հանդեպ անհանդուրժողականություն),
· գրգռված աղու համախտանիշը,
· ստամոքսի խոցային հիվանդությունը:
3. Արտասովոր արյունահոսություն
Այս ախտանշանը հաճախ հանդիպում է այն կանանց մոտ, որոնց մոտ խանգարված է հորմոնալ ակտիվությունը և այն հնարավոր չէ պահել վերահսկողության տակ: Այս դեպքում արյունոտ արտադրությունը կարող է նկատվել դաշտանային ցիկլի մեջտեղում կամ անգամ դաշտանադադարից հետո: Սակայն այս ախտանշանի առկայության դեպքում հարկավոր է շատ ուշադիր լինել, քանի որ որոշ դեպքերում այն կարող է վկայել մի շարք վտանգավոր առողջական խնդիրների մասին, այդ թվում նաև.
· քաղցկեղի (էնդոմետրիումի, արգանդի վզիկի, հեշտոցի),
· քրոնիկական հեշտոցային վարակների,
· արգանդի պոլիպների և ֆիբրոմաների,
· արգանդի լորձաթաղանթի վարակների,
· փոքր կոնքի օրգանների վնասվածքների,
· էնդոմետրիումի հպերպլազիայի:
4. Կոշտացումներ կրծքի հատվածում
Կրծքի կառուցվածքի կամ ձևի փոփոխությունը նույնպես ոչ մի դեպքում չի կարելի անտեսել: Նման նորագոյացությունները ոչ միշտ են լինում չարորակ, սակայն պետք չէ մոռանալ, որ միևնույն ժամանակ դրանք կրծքագեղձի քաղցկեղի մասին վկայող հիմնական ախտանշանն են: Սա է պատճառը, որ հարկավոր է պարբերաբար բուժզննում անցնել, իսկ որևէ նորագոյացության հայտնաբերման դեպքում անհապաղ դիմել բժշկին՝ հատկապես, եթե դրա հետ մեկտեղ նկատվում է նաև մաշկի կարմրածություն ու գրգռվածություն:
5. Միգրեն
Ուժեղ գլխացավերն ու միգրենը կարող են պայմանավորված լինել սթրեսով կամ օրգանիզմում որոշ սննդարար նյութերի պակասով: Սակայն կանայք պետք է շատ ուշադիր լինեն այս ախտանշանի դեպքում՝ հատկապես, եթե այն հաճախ է կրկնվում: Բանն այն է, որ միգրենը կարող է լինել առողջական մի շարք վտանգավոր խնդիրների ախտանշան, որոնց շարքին են դասվում.
· գլխուղեղի կաթվածը,
· զարկերակային բարձր ճնշումը,
· սրտի նոպան,
· արյան մեջ մակարդուկների առկայությունը,
· մարսողական համակարգի հիվանդությունները,
· տեսողության հետ կապված խնդիրները:
6. Ցավոտ սեռական ակտ
Ցավոտ սեռական ակտը միշտ վկայում է առողջական խնդիրների մասին: Սա, իհարկե, կարող է լինել լիբիդոյի նվազման ախտանշան, սակայն գրեթե միշտ վկայում է օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ փոփոխությունների և որոշակի հիվանդությունների զարգացման մասին: Բացի այդ, դաշտանադադարի ժամանակ կանանց մոտ նման խնդիրը կարող է պայմանավորված լինել հեշտոցի քսուքի պակասով:
Սակայն սեքսը կարող է ցավոտ լինել նաև մի շարք հիվանդությունների դեպքում, ինչպիսին են.
· ձվարանների կիստաները,
· հեշտոցային վարակները,
· արգանդի կամ արգանդափողերի վարակները,
· միզապարկի բորբոքումը,
· էնդոմետրիոզը,
· արգանդի մկանուռուցքը:
7. Քրոնիկական հոգնածություն
Սա ամենատարածված ախտանշաններից մեկն է, որը կանայք հաճախ անտեսում են, մինչդեռ մշտական հոգնածության զգացումը կարող է վկայել տարբեր լուրջ հիվանդությունների զարգացման մասին: Այն կարող է լինել հետևյալ խնդիրների ախտանշան.
· երիկամային անբավարարության,
· սակավարյունության (անեմիա),
· քաղցկեղի,
· սրտանոթային անբավարարության.
· վահանաձև գեղձի հիվանդությունների,
· քնի օբստրուկտիվ ապնոէի,
· շաքարային դիաբետի:
8. Քաշի կտրուկ կորուստ
Քաշի անբացատրելի ու կտրուկ կորուստը նույնպես կարող է շատ վտանգավոր լինել: Եթե մարդը չի փոխում սննդակարգն ու կենսակերպը, սակայն նրա քաշը շարունակում է նվազել, ապա հարկավոր է շտապ բուժզննում անցնել, քանի որ քաշի նման կտրուկ կորուստը վկայում է մի շարք հիվանդությունների մասին: Եթե քաշի կորուստն ուղեկցվում է նաև ախորժակի կորստով, ապա նման ախտանշանը կարող է պայմանավորված լինել.
· ցելիակիայով.
· շաքարային դիաբետով,
· օրգանիզմում հեղուկի կուտակումով,
· դեպրեսիայով,
· մարսողական համակարգի հիվանդություններով,
· օնկոլոգիական հիվանդություններով,
· վահանաձև գեղձի հիվանդություններով,
· սրտանոթային հիվանդություններով,
· շնչառական հիվանդություններով:
Հարկ է հիշել, որ նշված ախտանշանները ոչ միշտ են վկայում լուրջ առողջական խնդիրների մասին, սակայն ամեն դեպքում ցանկալի է հնարավորինս շուտ բուժզննում անցնել՝ լուրջ հետևանքներից խուսափելու համար:
Նյութի աղբյուրը՝ steptohealth.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը