Տղամարդկանց մոտ քաղցկեղի 15 ախտանշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել
Տղամարդիկ ոչ միշտ են ժամանակ հատկացնում բուզննում անցնելուն և առողջության մասին հոգ տանելուն, մինչդեռ կան բազմաթիվ վտանգավոր հիվանդություններ, որոնք ժամանակին հայտնաբերելը կօգնի ոչ միայն խուսափել բարդություններից, այլև փրկել հիվանդի կյանքը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տղամարդկանց մոտ քաղցկեղի 15 ախտանշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:
1. Ամորձու ախտահարում
Տղամարդիկ պետք է պարբերաբար ուշադրություն դարձնեն ամորձու և ամորձապարկի մաշկի վիճակին, քանի որ այս հատվածում քաղցկեղի ուռուցքները շատ արագ են զարգանում: Նման խնդիրների դեպքում ի հայտ են գալիս հետևյալ ախտանշանները.
· ամորձապարկի այտուցվածություն,
· պնդացումներ ամորձու հյուսվածքներում,
· սեռական օրգանների հատվածում ծանրության կամ արյան առատ հոսքի զգացողություն,
· ամորձապարկի անհամաչափություն:
2. Մաշկային հյուսվածքների փոփոխություն
Մարդիկ ոչ միշտ են ուշադրություն դարձնում մաշկի պիգմենտացիային ու խալերի հյուսվածքների փոփոխություններին, մինչդեռ կան բազմաթիվ գործոններ, որոնք նպաստում են դրանց վնասմանն ու մաշկի քաղցկեղի՝ մելանոմայի առաջացմանը: Այս հիվանդության դեպքում նկատվում են հետևյալ ախտանշանները.
· խալերի արագ մեծացում (7 մմ-ից ավելի)
· պիգմենտային հետքերի ու խալերի ձևի փոփոխություն,
· խալի գույնի փոփոխություն կամ անհամաչափ գույն:
3. Միզարձակության խանգարում
Միզուղիների տարբեր հիվանդությունների դեպքում միզասեռական համակարգի օրգանների հյուսվածքներում կարող են տեղի ունենալ բազմաթիվ փոփոխություններ, որոնք էլ կարող են նպաստել չարորակ նորագոյացությունների առաջացմանը:
Նման խնդիրների դեպքում հիվանդի մոտ կարող է նկատվել հաճախամիզություն, մեզի քանակի նվազում և տհաճ զգացողություններ միզարձակության ժամանակ:
4. Արյուն մեզի կամ կղանքի մեջ
Մեզի կամ կղանքի մեջ արյան կաթիլների առկայությունը կարող է վկայել միզապարկի քաղցկեղի մասին: Նման ախտանշանը պայմանավորված է օրգանի անոթների պատերի քայքայմամբ: Այս հիվանդությունը շատ տարածված է տղամարդկանց շրջանում և դրա առաջացումը պայմանավորված է լինում ժառանգականությամբ, էկոլոգիական անբարենպաստ պայմաններով, վատ սովորություններով և մի շարք այլ գործոններով:
5. Բերանի խոռոչի լորձաթաղանթի փոփոխություններ
Ծխախոտի չարաշահումը, վտանգավոր քիմիական միացությունները, ատամների հետ կապված խնդիրները, ինչպես նաև որոշ դեղամիջոցների ընդունումը կարող են դառնալ բերանի խոռոչի լորձաթաղանթի բջիջներում մուտացիաների առաջացման պատճառ, ինչն էլ հետագայում նպաստում է բերանի խոռոչում չարորակ նորագոյացությունների առաջացմանը:
Բերանի խոռոչի նորագոյացությունները սովորաբար ունենում են սպիտակավուն կամ կարմիր երանգ և առաջացնում են տհաճ, իսկ երբեմն էլ ցավոտ զգացողություններ ծամելու ժամանակ: Բացի այդ, նման խնդիրների դեպքում կարող է նկատվել նաև ատամների կորուստ և ձայնի փոփոխություն:
6. Ցավեր մակորովայնային հատվածում
Նման ցավը բավականին հազվադեպ հանդիպող ախտանշան է և եթե այն պայմանավորված չէ սուր կամ քրոնիկական պանկրեատիտով, ապա կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին: Բացի այդ, հիվանդի մոտ կարող է նկատվել նաև ընդհանուր թուլություն, սրտառնոց և մարսողական խանգարումներ:
7. Ցավային համախտանիշ
Մարմնի տարբեր հատվածների ցավերը ոչ միշտ են վկայում քաղցկեղի մասին, սակայն դրանք այնուամենայնիվ չի կարելի անտեսել՝ հատկապես, եթե ցավը պահպանվում է բավականին երկար ժամանակ և ոչ մի կերպ չի մեղմվում:
8. Քրոնիկական հոգնածություն
Որոշ դեպքերում քրոնիկական հոգնածությունը, որը չի անցնում անգամ երկարատև հանգստից հետո և էլ ավելի ակնհայտ է դառնում երեկոյան կամ աշխատանքային շաբաթվա վերջում, կարող է լինել քաղցկեղի ախտանշան, ուստի այն նույնպես չի կարելի անուշադրության մատնել:
9. Տենդ
Տենդով ուղեկցվող հիվանդությունները շատ են, ուստի այն ոչ միշտ է պայմանավորված լինում քաղցկեղով: Այս դեպքում խնդրի պատճառը պարզելու համար հարկավոր է անպայման դիմել մասնագետին:
Մարմնի բարձր ջերմաստիճանը կարող է վկայել սուր կամ քրոնիկական լեյկոզի, ինչպես նաև հեմատոսարկոմայի մասին: Այս հիվանդությունները սովորաբար դրսևորվում են հետևյալ ախտանշաններով.
· գլխապտույտ,
· մարմնի ջերմաստիճանի պարբերաբար բարձրացում (մինչև 37.5°),
· քնկոտություն,
· դյուրագրգիռություն,
· գունատություն և այլն:
10. Կրծքագեղձերի վիճակի փոփոխություն
Շատ տղամարդիկ անգամ չգիտեն, որ կրծքագեղձի քաղցկեղը կարող է առաջանալ ոչ միայն կանանց մոտ, ուստի հաճախ ուշադրություն չեն դարձնում պնդացումներին և մաշկային հյուսվածքների այլ փոփոխություններին, մինչդեռ ժամանակին բուժզննում անցնելը և ավելի ուշադիր լինելը կօգնի խուսափել քաղցկեղի այս տեսակից:
11. Հազ
Քրոնիկական հազը որոշ դեպքերում կարող է վկայել թոքերի քաղցկեղի մասին: Այս ախտանշանը հաճախ նկատվում է նաև ծխող և երկար ժամանակ որևէ քրոնիկական հիվանդությունից տառապող մարդկանց մոտ: Թոքերի քաղցկեղի դեպքում հիվանդի մոտ հաճախ նկատվում է նաև հևոց, հոգնածություն, ախորժակի վատացում ու խորխի առկայություն:
12. Քաշի կորուստ
Քաշի անբացատրելի կորուստը կարող է վկայել տարբեր օրգաններում կամ հյուսվածքներում ուռուցքների առաջացման մասին: Ուռուցի զարգացումը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, որոնց շարքին են դասվում.
· նյութափոխանակության խանգարումը,
· ախորժակի կորուստը,
· հորմոնալ ֆոնի փոփոխությունները,
· օրգանիզմի ջրազրկումը,
· մարսողական համակարգի աշխատանքի խանգարումները,
· էներգիայի կորուստը,
· կերակրափողի հիվանդությունները և այլն:
13. Այրոց
Մասնագետները նշում են, որ գիշերն առաջացող այրոցը, որն ի հայտ է գալիս շաբաթական մեկ անգամից հաճախ, կարող է լինել ստամոքսի կամ կերակրափողի նախաքաղցկեղային փոփոխությունների առաջին ախտանշաններից մեկը: Այս ախտանշանը 10 անգամ բարձրացնում է չարորակ ուռուցքի առաջացման հավանականությունը:
Հաճախ նման խնդիրներից տառապում են Հեռավոր Արևելքի և Միջին Ասիայի երկրների բնակիչները, ինչը պայմանավորված է նրանց ազգային խոհանոցով: Բացի այդ, ռիսկային գործոնների շարքին են դասվում նաև գաստրոէզոֆագիալ հիվանդությունը, բավարար քնակությամբ հակաօքսիդանտներ չօգտագործելը, ալկոհոլային թունդ ըմպելիքները, չափազանց տաք սնունդ օգտագործելը, որոշ դեղամիջոցների ընդունումը և այլն:
14. Տհաճ զգացողություններ սնունդը կուլ տալիս
Այս ախտանշանը կարող է պայմանավորված լինել կոկորդի կամ ստամոքսի հյուսվածքներում չարորակ նորագոյացությունների առաջացմամբ: Ընդ որում՝ հիվանդությանը նպաստող գործոնները կարող են շատ տարբեր լինել:
15. Ավշային հանգույցների մեծացում
Ավշային հանգույցնեը գտնվում են մարմնի տարբեր հատվածներում և քաղցկեղի առաջացման դեպքում դրանք կարող են մեծանալ, ուստի այս ախտանշանը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:
Ավշային հանգույցների մեծացումը կարող է վկայել ինչպես ավշային համակարգի ուռուցքների առաջացման, այնպես էլ այլ օրգաններում ու հյուսվածքներում առաջացած ուռուցքների մետաստազների տարածման մասին: Այս երկու դեպքում էլ հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել և անհրաժեշտության դեպքում սկսել բուժումը՝ հիվանդության հետագա զարգացումը կանխելու համար:
Նյութի աղբյուրը՝ myfamilydoctor.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Նորություններ
-
13:17 • 10.10.24 Այսօր տեսողության համաշխարհային օրն է
Հետազոտություն
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը