Վեներական հիվանդությունների փոխանցման ճանապարհները, ախտանշաններն ու դրանց առաջացրած բարդությունները
Վեներական հիվանդություններն այն հիվանդություններն են, որոնք հիմնականում փոխանցվում են սեռական ճանապարհով՝ լորձաթաղանթների շփման հետևանքով: Այս բոլոր հիվանդությունները փոխանցվում են չպաշտպանված սեռական ակտի ժամանակ, սակայն շատ հազվադեպ կարող են փոխանցվել նաև կենցաղային ճանապարհով: Օրինակ՝ պապիլոմավիրուսը կարող է փոխանցվել կենցաղային սերտ շփման դեպքում, իսկ տրիխոմոնասները կարող են բավականին երկար ժամանակ պահպանել իրենց վարակիչ հատկությունները խոնավ միջավայրում (խոնավ սրբիչի կամ հարթ խոնավ մակերևույթի վրա):
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վարակներն ավելի հեշտ են փոխանցվում տղամարդուց կնոջը, քան կնոջից տղամարդուն: Բացի այդ, գրեթե բոլոր վեներական հիվանդությունները փոխանցվում են նաև հիվանդ մորից նորածնին: Վիրուսային հիվանդությունները (օրինակ՝ ՄԻԱՎ, հեպատիտ, հերպես և այլն) կարող են փոխանցվել նաև արյան փոխներարկման ժամանակ կամ ախտահարված ներարկիչի միջոցով:
Առհասարակ՝ կանանց համար սեռավարակները ոչ միայն տհաճ խնդիր են, այլև շատ վտանգավոր, քանի որ կարող են երկար ժամանակ աննկատ մնալ և դրսևորվել միայն ուշ փուլերում, երբ հիվանդությունն արդեն խորացած է լինում: Սակայն որքան շուտ է հայտնաբերվում հիվանդությունը, այնքան քիչ բարդություններ հետագայում կառաջանան:
Վեներական հիվանդությունների հնարավոր ախտանշաններ են.
· սեռական օրգանների հատվածում առաջացող քորն ու այրոցը,
· սեռական օրգանների և հետանցքի հատվածի կարմրածությունը, իսկ երբեմն էլ մանր խոցերը, բշտիկներն ու կորյակները,
· արտասովոր արտադրությունն ու հոտը,
· հաճախակի և ցավոտ միզարձակությունը,
· ավշային հանգույցների մեծացումը՝ հատկապես աճուկային հատվածում,
· որովայնի ստորին հատվածի և հեշտոցի ցավը,
· տհաճ զգացողությունները սեռական ակտի ժամանակ:
Հարկ է հիշել, որ որոշ դեպքերում վեներական հիվանդությամբ վարակվելու հավանականությունն էլ ավելի է բարձրանում: Վարակվելու հավանականությունը սովորականից բարձր է լինում.
· սեռական զուգընկերոջ փոփոխության դեպքում,
· չպաշտպանված սեքսի դեպքում,
· թմրանյութերի ներերակային ներարկման դեպքում,
· արյան փոխներարկման դեպքում:
Վարակման դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին, քանի որ որքան շուտ հիվանդը սկսի բուժումը, այնքան ավելի քիչ հետևանքներ ի հայտ կգան:
Հարկ է հիշել, որ շատ դեպքերում հիվանդությունը չի դրսևորվում որևէ ախտանշանով, ուստի հիվանդը կարող է անգամ չիմանալ դրա առկայության մասին: Սա է պատճառը, որ հարկավոր է խուսափել չպաշտպանված սեքսից և պարբերաբար բուժզննում անցնել:
Բացի այդ, բուժումից հետո նույնպես պետք է շատ ուշադիր լինել, քանի որ վեներական հիվանդությունները կարող են կրկնվել (բացի հեպատիտ B-ից):
Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները խիստ վտանգավոր են առողջության համար, սակայն մեծ մասամբ շատ ավելի վտանգավոր են լինում դրանց հետևանքով առաջացած բարդությունները: Օրինակ՝ խլամիդիոզի, ուրեապլազմոզի և միկոպլազմոզի դեպքում տղամարդկանց մոտ կարող է առաջանալ շագանակագեղձի բորբոքում, իսկ կանանց մոտ արգանդի և արգանդի հավելումների բորբոքային հիվանդություններ:
Մարդու պապիլոմավիրուսը կապված է արգանդի պարանոցի, հեշտոցի, ամոթույքի (վուլվա) և առնանդամի քաղցկեղի առաջացման հետ, իսկ հեպատիտ B-ի վիրուսը՝ լյարդի քաղցկեղի: Բացի այդ, հասարակ հերպեսի վիրուսով ներարգանդային վարակումը կարող է դառնալ պտղի մոտ լուրջ ախտաբանությունների առաջացման պատճառ:
Այս հիվանդությունները ոչ մի դեպքում չի կարելի ինքնուրույն բուժել հակաբիոտիկների միջոցով, քանի որ նման ինքնաբուժությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Ախտորոշման հաստատման դեպքում հարկավոր է անպայման տեղեկացնել այդ մասին նաև զուգընկերոջը և անհապաղ սկսել բուժումը:
Հարկ է հիշել, որ բուժումն ու անհրաժեշտ դեղորայքը պետք է նշանակի միայն որակավորված մասնագետը: Բացի այդ, բուժման ընթացքում անհրաժեշտ է բացառել սեռական հարաբերությունները, իսկ հետագայում էլ նման տհաճ խնդիրներից խուսափելու համար պարբերաբար բուժզննում անցնել, ժամանակին ազատվել ի հայտ եկած խնդիրներից և խուսափել չպաշտպանված սեռական հարաբերություններից:
Նյութի աղբյուրը՝ women-medcenter.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Նորություններ
-
13:17 • 10.10.24 Այսօր տեսողության համաշխարհային օրն է
Հետազոտություն
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը