Ինչ է խոզուկը և որոնք են դրա բուժման ու կանխարգելման միջոցները
Ինչպես գրում է Doctors.am-ը՝ խոզուկը (Էպիդեմիկ պարօտիտը - Parotitis epidemica) վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է հարականջային, հազվադեպ` ենթածնոտային ու ենթալեզվային թքագեղձերի ախտահարումով: Առավել հաճախ հիվանդանում են 3-15 տարեկան երեխաները, հազվադեպ` մինչև 1 տարեկանները և մեծահասակները:
Համաճարակաբանություն
Վարակի աղբյուր է հանդիսանում մանիֆեստային և սուբկլինիկական ձևերով հիվանդ մարդը, նաև պարօտիտի ջնջված և անախտանիշ ձևերով հիվանդը: Վարակման ուղին օդա – կաթիլային է, վարակվելու համար անհրաժեշտ է սերտ շփում: Հիվանդը վարակիչ է գաղտնի շրջանի վերջին օրերից, պրոդրոմալ և ծաղկման շրջանի առաջին 5 օրվա ընթացքում: Առավել վարակելիության շրջան է համարվում հիվանդության առաջին հինգ օրը: Ռեկոնվալեսցենտները վարակի աղբյուր չեն հանդիսանում:
Վիրուսն արտազատվում է թքի կաթիլներով խոսելիս, հազալիս և փռշտալիս: Չնայած վիրուսի անկայուն լինելուն, հնարավոր է վարակի տարածումը կենցաղային առարկաների և խաղալիքների միջոցով: Առավել վտանգավոր է հարականջային թքագեղձերի պրոցեսի մեջ ընդգրկվելուց անմիջապես առաջ և հետո ընկած ժամանակահատվածը: Նկարագրված է նաև ներարգանդային վարակումը` փոխանցման վերտիկալ ուղի:
Պարօտիտն անթրոպոնոզ ինֆեկցիա է, որի նկատմամբ ընկալունակությունը համընդհանուր է, հիմնականում հիվանդանում են մանկական հաստատություն հաճախող երեխաները, արական սեռի ներկայացուցիչները հիվանդանում են 1,5 անգամ ավելի հաճախ, քան իգական: Հիվանդացությունն առավել հաճախ գրանցվում է փակ կոլեկտիվներում էպիդեմիկ բռնկումների տեսքով (զինվորական, դպրոցական):
Պարօտիտային վարակն ամենաշատ տարածված վիրուսային հիվանդություններից է, որը հանդիպում է աշխարհի բոլոր երկրներում: Հիվանդությունը գրանցվում է սպորադիկ դեպքերի և համաճարակային բռնկումների ձևով: Բնորոշ է հիվանդացության արտահայտված սեզոնայնություն` աճ ձմռանը և գարնանը` առավելագույն հիվանդացությունն ընկնում է հունվար - մայիս ամիսներին: Վիրուսակրություն չի դիտվում: Կոնտագիոզության ինդեքսը` 80%:
Մինչև մեկ տարեկան երեխաները հազվադեպ են հիվանդանում պարօտիտով` շնորհիվ պասիվ իմունիտետի (տրանսպլացենտար ստացած մայրական հակամարմինների): 20 տարեկանից մեծ անձանց 90% ունի իմունիտետ պարօտիտի նկատմամբ, չնայած նրանց մոտ 30% անամնեզում հիվանդություն չի նշում:
Չհիվանդացած անձանց ընկալունակությունը պահպանվում է ամբողջ կյանքում, ինչի հետևանքով հիվանդությունը կարող է զարգանալ տարբեր տարիքային խմբերում: Նույնիսկ սուբկլինիկական ձևով հիվանդացածների իմունիտետը կայուն է և երկարատև: Հիվանդությունից հետո ձևավորվում է կայուն հետինֆեկցիոն իմունիտետ (կրկնակի վարակման դեպքերը կազմում են 3%):
Պատճառներ
Վարակվում են հիվանդի հետ անմիջականորեն շփվելիս: Հիվանդությունից հետո առաջանում է կայուն իմունիտետ: Խոզուկի հարուցիչը վիրուսն է, որը պարունակվում է հիվանդի լորձի, խորխի, թքի մանր կաթիլներում և հազալիս, փռշտալիս կամ խոսելիս ընկնում է օդի մեջ, ապա թափանցում առողջ մարդու շնչառական ուղիները (վարակի փոխանցման օդակաթիլային ուղի): Ավելի հազվադեպ վարակվում են հիվանդի օգտագործած տարբեր առարկաների (ամանեղեն, խաղալիքներ և այլն) միջոցով: Քթի, բերանի խոռոչի, ըմպանի լորձաթաղանթների միջոցով վիրուսը թափանցում է արյան մեջ, տարածվում ամբողջ օրգանիզմով, ապա անցնում թքագեղձերի, սեռական գեղձերի և ենթաստամոքսային գեղձի մեջ, որտեղ բազմանում է, կուտակվում և մեծ քանակությամբ կրկին հայտնվում արյան մեջ:
Պաթոգենեզ
11-23 (միջինը 18-20) օր վիրուսը կարող է գտնվել երեխայի օրգանիզմում, բայց չառաջացնել արտաահայտված դրսևորումներ (գաղտնի շրջան): Հիվանդությունն սկսվում է ջերմաստիճանի բարձրացմամբ, նկատվում են ախորժակի անկում, ընդհանուր թուլություն, դող, գլխացավ, երբեմն` քթային արյունահոսություն, ծանր դեպքերում` փսխում, ջղաձգություններ: 1-2 օր անց ականջի շրջանում ծամելիս առաջանում են ցավեր, նկատվում է հարականջային թքագեղձի բորբոքային մեծացում, առավել հաճախ` 1 կողմում, 1-2 օր անց ախտահարվում է նաև մյուս թքագեղձը: Հիվանդի դեմքը ստանում է բնորոշ տեսք, որտեղից էլ` խոզուկ անվանումը: Նրանք դժվարությամբ են բերանը բացում, իսկ ծամելը կամ կուլ տալը բավականին ցավոտ են: Կարող են ախտահարվել նաև ենթածնոտային ու ենթալեզվային թքագեղձերը, որոնք 3-5 օր լինում են մեծացած, ապա փոքրանում են, իսկ հիվանդության 6-9-րդ օրը դառնում են բնականոն չափի: 6-8-րդ օրը նկատվում է ամորձիների (հաճախ պատանիների ու երիտասարդ տղամարդկանց) և երիտասարդ կանանց, աղջիկների (սեռական հասունացման շրջանում) ձվարանների ու կաթնագեղձերի բորբոքում: Ամենավտանգավոր բարդություններից են ուղեղապատյանաբորբը և գլխուղեղի բորբոքումը: Կարող են առաջանալ նաև երիկամների, լսողության և տեսողության օրգանների ախտահարումներ:
Բուժում
Էթիոտրոպ բուժում չկա: Հիվանդության բարդությունները կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում պահպանել անկողնային ռեժիմ 7 - 10 օրվա ընթացքում, խնայող դիետա, բերանի խառաչի հիգիենայի խիստ հետևում: Լայն կիրառում են սիմպտոմատիկ միջոցներ` հակաբորբոքային, դեսենսիբիլիզացնող, ջերմիջեցնող, ցավազրկող: Ցուցված է տաքացնող չոր փաթաթան ախտահարված գեղձի շրջանում, ուլտրամանուշակագույն ճառագայթում: Արտահայտված ինտոքսիկացիայի ժամանակ անցկացնում են դեզինտոքսիկացիոն ինֆուզիոն թերապիա, մենինգիտների և օրխիտների ժամանակ նշանակում են գլյուկոկորտիկոստերոիդ պրեպարատներ: Օրխիտը պահանջում է անկողնային ռեժիմ և սուսպենզորիումի կիրառում: Պանկրեատիտների ժամանակ կիրառվում է ընդունված բուժման տակտիկան, վիրաբուժական միջամտության կարիք չի լինում: Մենինգիտների դեպքում ցուցված է դեզինտոքսիկացիոն և դեհիդրատացիոն բուժում, որը կրկին ներառում է գլյուկոկորտիկոիդներ:
Կանխարգելում
Խոզուկի կանխարգելումը իրենից ենթադրում է հիվանդի վաղ մեկուսացում (մինչև հիվանդության 9-10-րդ օրը): 10-րդ օրից հիվանդները վարակիչ չեն: Հիվանդի հետ շփված երեխաներին 11-12 օր արգելվում է մանկական հիմնարկներ (մանկամսուր, մանկապարտեզ, դպրոց) հաճախելը: Ուղեղապատյանաբորբի դեպքում 2-3 ամիս պետք է գտնվեն բժշկի հսկողության տակ: Կատարվում են կանխարգելիչ պատվաստումներ` 15-18 ամսականում (կարմրուկի դեմ պատվաստման հետ):
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Նորություններ
-
13:17 • 10.10.24 Այսօր տեսողության համաշխարհային օրն է
Հետազոտություն
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը