Որոնք են լեղապարկի 5 ամենատարածված հիվանդությունները
Օրվա ընթացքում մարդու լյարդն արտադրում է 1-2 լիտր լեղի, որն անչափ կարևոր է օրգանիզմի համար: Այս նյութն օգնում է յուրացնել ճարպերը, կլանել վիտամինները և այլն: Նույնքան կարևոր է նաև լեղապարկը, որում էլ կուտակվում է լեղին, ուստի այս օրգանի հետ կապված խնդիրների դեպքում հարկավոր է շտապ միջոցներ ձեռնարկել:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լեղապարկի 5 ամենատարածված հիվանդությունները.
1. Լեղածորանների դիսկինեզիա
Լողապարկի ու լեղածորանների մկանների աշխատանքը պետք է լինի հստակ ու համաձայնեցված: Այդ աշխատանքի խանգարման դեպքում առաջանում է դիսկինեզիա, որը կարող է պայմանավորված լինել նյարդային խնդիրներով, վարակներով, որովայնի խոռոչի օրգանների հիվանդություններով, գինեկոլոգիական հիվանդություններով, հորմոնալ խանգարումներով կամ ալերգիաներով: Բացի այդ, նման խնդիր կարող է առաջանալ նաև նստակյաց կենսակերպի և սխալ սննդակարգի դեպքում:
Լեղածորանների դիսկինեզիայի հիմնական ախտանշաններն են աջ կողատակում առաջացող մշտական սուր ցավերը: Երբեմն ցավերը լինում են բութ ու երկարատև: Ցավի նոպաները սովորաբար ի հայտ են գալիս անհանգստությունից հետո, իսկ ավելի հազվադեպ առանց որևէ պատճառի, ինչպես նաև ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ սննդակարգում արված փոփոխություների դեպքում:
Ցավերից բացի կարող է նկատվել նաև փորկապություն, փորլուծություն, ինչպես նաև սրտխառնոցի և անգամ փսխման նոպաներ:
2. Լեղաքարային հիվանդություն
Սա դիսկինեզիայի ամենատարածված բարդություններից մեկն է, որի դեպքում մկանների կծկումների խանգարման ու խոլեստերինի մեծ քանակության ազդեցության հետևանքով լեղին քարանում է՝ առաջացնելով քարեր: Եթե այդ քարերն անշարժ են, դրանք ոչ մի խնդիր չեն առաջացնում, սակայն լուրջ խնդիրներ են առաջանում, երբ դրանք սկսում են շարժվել կամ խցանում են լեղածորանը:
Այս հիվանդությունը դրսևորվում է աջ կողատակի կամ որովայնի վերին հատվածի սուր ցավերով, բերանում դառը համի առկայությամբ, սրտխառնոցով ու փսխումով, իսկ լեղածորանների խցանման դեպքում՝ դեղնախտով:
Հիվանդության զարգացմանն է նպաստում սխալ սննդակարգը, ճարպերով ու խոլեստերինով հարուստ սննդամթերքի, ինչպես նաև հացահատիկների ու հացաբուլկեղենի գործածությունը: Բացի այդ, լեղաքարային հիվանդության առաջացման հավանականությունը բարձրանում է ճարպակալման, շաքարային դիաբետի, հոդատապի, միզաքարային հիվանդության, նյութափոխանակության խանգարման, արթրիտի, աթերոսկլերոզի և վիտամին A-ի պակասի դեպքում:
3. Խոլեցիստիտ (լեղապարկի բորբոքում)
Այս հիվանդությունն առաջանում է լեղաքարային հիվանդության հետրանքով: Եթե քարը կարողացել է անցնել լեղածորանով և հայտնվել տասներկումատնյա աղիքում, ապա նոպաներն անցնում են առանց որևէ միջամտության: Սակայն եթե այն խցանում է լեղածորանը, ապա բորբոքման հավանականությունը բարձր է լինում:
Այս հիվանդության դեպքում հաճախ առաջանում են կտրուկ ուժգին ցավեր ու փսխում, ինչպես նաև բարձրանում է հիվանդի մարմնի ջերմաստիճնը: Նման դեպքերում չի կարելի հիվանդի որովայնին ջերմակ դնել կամ փորձել մաքրել նրա ստամոքսը: Փոխարենը հարկավոր է անմիջապես «շտապօգնություն» զանգահարել:
Հարկավոր է հաշվի առնել, որ խոլեցիստիտի առաջացման պատճառները կարող են լինել ոչ միայն քարերը: Նման խնդրի պատճառ կարող է դառնալ նաև չափից շատ սննդի ընդունումն ու ալկոհոլի գործածությունը:
Քրոնիկական խոլեցիստիտի դեպքում կարող է առաջանալ բութ, մղկտուն ցավ, որն ի հայտ է գալիս սննդի ընդունումից կամ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից 1-3 ժամ անց: Բացի այդ, ցավը կարող է տարածվել նաև պարանոցի, ծոծրակի, աջ ուսի և թիակի հատվածում: Հաճախ նկատվում է նաև բերանում դառը կամ մետաղական համի զգացողություն, սրտխառնոց, գխտոց, փորափքանք, փորլուծություն ու փորկապություն, ինչպես նաև դյուրագրգիռություն ու անքնություն:
4. Լեղապարկի մակաբուծային հիվանդություն
Այս հիվանդությունն առավել հաճախ ի հայտ է գալիս մանուկ հասակում: Հիմնական ախտանշաններն են լեղապարկի ցավը, մարսելախանգարումը, աղիների աշխատանքի խանգարումները, իսկ երբեմն էլ տենդը, դողը, քաշի կորուստն ու մաշկային քորը:
Հիվանդությունը կարելի է ախտորոշել միայն հատուկ անալիզի միջոցով: Լեղապարկի մակաբուծային հիվանդությունը հաճախ հանգեցնում է նաև օրգանում բորբոքային գործընթացների առաջացման, ուստի այս հիվանդությունը հարկավոր է շտապ բուժել:
5. Ուռուցքներ
Լեղապարկի քաղցկեղը քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկն է: Բարորակ ուռուցքների դեպքում ախտանշանները կարող են նման լինել քրոնիկական խոլեցիստիտի ախտանշաններին կամ կարող են ախտանշաններ առհասարակ չնկատվել:
Հաճախ քաղցկեղն առաջանում է լեղաքարային հիվանդության ֆոնին, ուստի սկզբնական փուլերում կարող է դրսևորվել միայն այդ հիվանդությանը բնորոշ ախտանշաններով: Երբ ի հայտ են գալիս քաղցկեղին բնորոշ ախտանշանները (մշտական ինտենսիվ ցավեր, շոշափվող ուռուցք, դեղնախտ, քաշի նվազում, անեմիա և այլն), լեղապարկի ախտահարումն արդեն բավականին խորացված է լինում:
Օգտակար խորհուրդներ
Լեղապարկի մկանների աշխատանքը կարգավորելու համար բժիշկները խորհուրդ են տալիս.
· Սնվել օրական 4-5 անգամ, փոքր չափաբաժիններով և ամեն օր նույն ժամերին:
· Չկրել որովայնը ձգող հագուստ:
· Չպառկել քնելու սննդի ընդունումից հետո 2 ժամվա ընթացքում:
· Չկռանալ ֆիզիկական աշխատանք կատարելիս, այլ փոխարենը կքանստել:
· Անկողնու վերին հատվածը 3-4 սմ-ով վեր բարձրացնել ստորին հատվածից:
· Հրաժարվել գազավորված ըմպելիքներից, կծու, աղի, քաղցր, մարինացված, տապակած ու ապխտած սննդամթերքից,
· Կատարել ֆիզիկական վարժություններ, որոնք կապված չեն ծանրություն բարձրացնելու և որովայնի մկանները լարելու հետ:
Բացի այդ, այս հիվանդության բուժման ժամանակ շատ արդյունավետ կարող են լինել նաև հանքային ջրի գործածությունն ու առողջարանային բուժումը: Սակայն հարկ է հիշել, որ առողջարանային բուժումը հակացուցված է լեղապարկում քարերի առկայության դեպքում, իսկ հանքային ջուրը հարկավոր է խմել փոքր ինչ տաքացրած վիճակում (40-45°C): Հանքային ջրով բուժման կուրսը տևում է մեկ ամիս: Այն հարկավոր է խմել ուտելուց կես ժամ առաջ մեկ բաժակ:
Նյութի աղբյուրը՝ econet.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Նորություններ
-
13:17 • 10.10.24 Այսօր տեսողության համաշխարհային օրն է
Հետազոտություն
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը