Որոնք են քթային արյունահոսության առաջացման պատճառները երեխաների մոտ և ինչպես կարելի է դադարեցնել այն
Քթային արյունահոսությունը կարող է լինել ցանկացած տարիքում, սակայն մինչև 10 տարեկան փոքրիկների մոտ այս խնդիրն առավել հաճախ է նկատվում: Սա որոշ չափով կարելի է բացատրել տարիքային առանձնահատկություններով, որոնց պատճառով արյունահոսությունը կարող է սկսվել նույնիսկ չնչին վնասվածքնի դեպքում: Սակայն քթային արյունահոսությունը երեխաների մոտ կարող է պայմանավորված լինել նաև շատ ավելի լուրջ խնդիրներով:
Որոնք են քթային արյունահոսության առաջացման պատճառները երեխաների մոտ
Բժիշկները նշում են, որ նորածինների ու նախադպրոցական տարիքի երեխաների մոտ քթային արյունահոսությունները 5 անգամ ավելի հաճախ են լինում, քան մեծահասակների կամ դեռահասների մոտ: Ամենատարածված պատճառը միջնապատի ստորին հատվածում գտնվող մազանոթների վնասվածքն է, սակայն այս դեպքում արյունը հոսում է մեծ մասամբ միայն մի քթանցքից:
Քթային արյունահոսության առաջացման պատճառ կարող է դառնալ.
· Լարվածությունը. փռշտալիս կամ հազալիս քթի խոռոչում գտնվող նուրբ մազանոթները կարող են վնասվել՝ հանգեցնելով քթային արյունահոսության: Շատ փոքր երեխաների դեպքում անոթների վնասվածքի պատճառ կարող է դառնալ նույնիսկ լացը:
· Վիրուսային կամ բակտերիալ վարակը. նման դեպքերում քթի խոռոչի լորձաթաղանթը բորբոքվում է և սկսում քայքայվել, իսկ անպաշտպան մազանոթները կարող են հեշտությամբ վնասվել:
· Անոթները նեղացնող դեղամիջոցների հաճախակի կիրառությունը. նման դեղամիջոցները երկարատև գործածության դեպքում առաջացնում են լորձաթաղանթի էպիթելի հյուծում, ինչի պատճառով այն բարակում է և կարող է հեշտությամբ վնասվել:
· Քթային արյունահոսությունը դադարեցնելու կամ քթի խոռոչը մաքրելու համար տամպոնների հաճախակի կիրառությունը. այս դեպքում լորձաթաղանթը հյուծվում է և մազանոթները կրկին սկսում են արյունահոսել:
· Արտաքին ազդեցությունը քթի լորձաթաղանթի բջիջների վրա. վնասող գործոն կարող է լինել այրվածքը, օտար մարմնի առկայությունը, թունավոր նյութերով օդը շնչելը, քթի վնասվածքները և այլն:
· Ժառանգական հիվանդությունը. քթի արյունահոսության հանգեցնող հիվանդություն կարող է լինել հեմոֆիլիան, որի դեպքում խանգարվում է արյան մակարդելիությունը, և նույնիսկ չնչին վնասվածքի հետևանքով սկսված արյունահոսությունը կարող է բավական երկարատև լինել:
· Միջնապատի դեֆորմացիան. անատոմիական նման առանձնահատկությունը նույնպես կարող է դառնալ արյունահոսության պատճառ:
· Չոր ու տաք օդ շնչելը. չորանալու դեպքում լորձաթաղանթը բարակում է և դառնում ավելի զգայուն:
· Նորագոյացությունները քթի խոռոչում. դրանք կարող են լինել ինչպես բարորակ, այնպես էլ չարորակ: Այդ նորագոյացությունները վնասվածքների դեպքում հաճախ սկսում են արյունահոսել:
· Խնդիրները՝ կապված արյան մակարդելիության հետ. նման խնդիրներ կարող են առաջանալ հեպատիտի, անեմիայի, վիտամին C-ի պակասի, լեկոզի և այլ ախտաբանությունների դեպքում:
· Արյան բարձր ճնշումը. այս ախտաբանությունը վնասում է անոթները:
· Ներգանգային բարձ ճնշումը. այս դեպքում նույնպես վնասվում են մանր մազանոթները:
· Որևէ այլ հատվածի արյունահոսությունը. քթային արունահոսությունը կարող է կապ չունենալ քթի վնասվածքի հետ: Օրինակ՝ կարող է արյունահոսել կերակրափողը.
· Հորմոնալ փոփոխությունները. դեռահաս աղջինկերի մոտ քթի խոռոչի լորձաթաղանթը հորմոնալ ֆոնի փոփոխությունների ժամանակ արյան ուժեղ հոսքի պատճառով հաճախ այտուցվում է, ինչն էլ հանգեցնում է քթային արյունահոսության:
Արյունահոսություն քթաըմպանի ետին հատվածից
Սովորաբար (80%) արյունահոսության պատճառ են դառնում քթի խոռոչի առջևի հատվածի մազանոթները, ինչը վախեցնում է և՛ երեխային, և՛ ծնողներին: Սակայն շատ ավելի վտանգավոր է քթաըմպանի ետին հատվածի անոթների վնասվածքի հետևանքով առաջացած արյունահոսությունը: Ընդ որում՝ նման արյունահոսությունը նկատելն ավելի դժվար է, ուստի արյան զգալի կորստի հավանականությունն ավելի մեծ է: Այս դեպքում ֆարինգոսկոպիայի ժամանակ կոկորդի պատերին կարելի է հայտնաբերել արյան կաթիլներ կամ շիթեր:
Նման արյունահոսության մյուս ախտանշաններն են.
· ընդհանուր թուլությունը,
· քթի խոռոչում քորի և խուտուտի զգացողությունը,
· ականջներում լսվող աղմուկը,
· գլխապտույտն ու գլխացավերը,
· սրտխառնոցն ու փսխելու ցանկությունը:
Քթային արյունահոսույթունը, կախված ծանրության աստիճանից, լինում է.
· Թեթև. կորցրած արյան քանակությունը մեծ չէ, իսկ ախտանշանները բացակայում են կամ դրսևորվում գունատությամբ, թուլությամբ, գլխապտույտով, բերանի չորությամբ ու ականջներում լսվող աղմուկով:
· Միջին ծանրության. երեխան բավական շատ արյուն է կորցնում, ինչն անդրադառնում է նրա ինքնազգացողության վրա՝ դրսևորվելով զգալի թուլությամբ, ծարավի զգացումով, գլխապտույտով, հևոցով, սրտի զարկերի արագացմամբ, արյան ճնշման անկմամբ: Նման դեպքերում երբեմն մաշկը կապտում է:
· Ծանր. արյան զգալի կորուստը հանգեցնում է զարկերակային ճնշման կտրուկ անկման ու տախիկարդիայի առաջացման: Այս դեպքում երեխայի շարժումները դանդաղում են և ժամանակին բուժօգնություն չցուցաբերելու դեպքում կարող է առաջանալ շոկ:
Ինչ է հարկավոր անել
Եթե քթային արյունահոսությունը պարբերական բնույթ չի կրում, ապա հարկավոր է երեխային առաջին բուժօգնություն ցուցաբերել, հետևել նրա վիճակին և կանխել արյունահոսության կրկնությունը: Եթե արյունահոսությունը սկսվել է գիշերը, երեխան ընկել է և վնասել քիթը կամ առկա են հիվանդության ախտանշաններ (օրինակ՝ բարձր ջերմություն), ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:
Բացի այդ, հարկավոր է դիմել մանկաբույժի օգնությանը.
· երկարատև առատ արյունահոսության դեպքում,
· արյան մեջ փրփուրի հետքերի ի հայտ գալու դեպքում,
· գիտակցության կորստի դեպքում,
· արյան հետ թափանցիկ հեղուկի հոսքի դեպքում,
· երեխայի մոտ արյան հիվանդությունների, զարկերակային հիպերտենզիայի կամ շաքարային դիաբետի առկայության դեպքում:
Առաջին բուժօգնություն տնային պայմաններում
Եթե երեխայի մոտ կտրուկ քթային արյունահոսություն է սկսվել, ապա հարկավոր է.
1. Հանգստացնել փոքրիկին:
2. Ասել նրան շնչել բերանով և բացատրել, որ դեռ չի կարելի քիթը մաքրել կամ առավել ևս կուլ տալ արյունը:
3. Լվանալ երեխայի դեմքը և հեռացնել մակարդուկները, որպեսզի վնասված անոթներն ավելի արդյունավետ կերպով կծկվեն:
4. Նստեցնել երեխային կամ պառկեցնել՝ գլուխը փոքր ինչ բարձր դիրքով:
5. Հանել երեխայի հագուստը, որը խանգարում է նրան հանգիստ շնչել:
6. Երեխայի քթարմատին կամ ծոծրակին սառը ջրով թրջած սրբիչ կամ սրբիչով փաթաթած սառույց դնել:
7. Քթանցների մեջ ջրածնի պերօքսիդով թրջված տամպոններ դնել: Եթե ձեռքի տակ ջրածնի պերօքսիդ չկա, ապա հարկավոր է մատներով սեղմել քիթը:
8. Եթե 10-20 րոպե անց արյունահոսությունը չդադարի, ապա հարկավոր է շտապ օգնություն կանչել:
Ինչ չի կարելի անել
Եթե երեխայի մոտ քթային արյունահոսություն է սկսվել, ապա ոչ մի դեպքում չի կարելի.
· փոքրիկի գլուխը ետ տանել, քանի որ այդ դեպքում արյունը կարող է հայտնվել կերակրափողում ու շնչուղիներում՝ առաջացնելով սրտխառնոց ու հազ,
· թույլ տալ, որ երեխան ակտիվ շարժվի ու խոսի,
· թույլ տալ երեխային մաքրել քիթը:
Ինչ է պետք անել նորածնի մոտ քթային արյունահոսության դեպքում
Առավել հաճախ նորածնի մոտ քթային արյունահոսությունը պայմանավորված է լինում լորձաթաղանթի չուրությամբ կամ ուժեղ լացով ու ճիչով: Եթե մեկ տարեկանից փոքր երեխայի մոտ քթային արյունահոսություն է սկսվել, ապա հարկավոր է երեխային պահել այնպես, որ արյունը չհայտնվի կոկորդում: Այնուհետև հարկավոր է փոքրիկի քթարմատին սառը կոմպրես դնել: Եթե արյունահոսությունը շատ առատ է և սառը կոմպրեսից հետո 10 րոպեի ընթացքում այն չի դադարում, ապա անհրաժեշտ է շտապ օգնություն կանչել:
Ինչպես կանխել քթային արյունահոսությունը
· Երեխայի սենյակում օդը պետք է բավականաչափ խոնավեցված լինի, ինչի համար գոյություն ունեն հատուկ սարքեր:
· Ծնողները պետք է հետևեն, որպեսզի երեխան քթանցքների մեջ մատները կամ օտար առարկաներ չմտցնի:
· Հարկավոր է ուշադիր լինել և թույլ չտալ, որ երեխան լարվի՝ հատկապես, եթե նրա մոտ քթային արյունահոսություն արդեն եղել է: Բացի այդ, հարկավոր է խուսափել կտրուկ շարժումներից, ծանրություն բարձրացնելուց, ակտիվ խաղերից, հեռուստացույցի կամ համակարգչի առջև երկար ժամանակ անցկացնելուց:
· Անհրաժեշտ է ամրապնդել փոքրիկի իմունային համակարգը, պարբերաբար զբոսնել, խրախուսել չափավոր ֆիզիկական ակտիվությունը, ինչպես նաև հարստացնել երեխայի սննդակարգը անոթների ամրապնդման համար անհրաժեշտ վիտամիններով, հատկապես՝ ասկորբինաթթվով ու վիտամին P-ով:
· Նաև պետք է պարբերաբար այցելել մանկաբույժին՝ հիվանդությունները ժամանակին հայտնաբերելու և բուժելու համար:
· Եթե արյունահոսության պատճառը հարբուխն է, ալերգիան, զարկերակային հիպերտենզիան կամ որևէ այլ հիվանդություն, ապա արյունահոսությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել հիմնական հիվանդության բուժման վրա:
Նյութի աղբյուրը՝ o-krohe.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը