15 ախտանշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել
Հիվանդությունների և առողջական խնդիրների ի հայտ գալու դեպքում օրգանիզմը միշտ նախազգուշացնում է ախտանշանների միջոցով: Սակայն մարդիկ ոչ միշտ են դրանց պատշաճ ուշադրություն դարձնում, ինչն էլ հանգեցնում է լուրջ հետևանքների: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ախտանշաններ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:
1. Հոգնածություն
Հոգնածությունը բնական երևույթ է քնի պակասի և աշխատանքային ծանր գրաֆիկի դեպքում, սակայն եթե մարդը չի կարողանում ազատվել այս ախտանշանից անգամ լիարժեք հանգստից հետո, ապա խնդիրը շատ ավելի լուրջ է: Հարկ է հիշել, որ հոգնածությունը բավական տարածված ախտանշան է և կարող է վկայել տարբեր հիվանդությունների մասին: Սակայն բժիշկները նշում են, որ նման դեպքում հարկավոր է առաջին հերթին խորհրդակցել ներզատաբանի (էնդոկրինոլոգ) հետ և ստուգել վահանաձև գեղձը:
2. Առատ քրտնարտադրություն
Մարզումներով կամ շոգ եղանակով պայմանավորված առատ քրտնարտադրությունը վտանգավոր չէ, սակայն մարզումների բացակայության ու օդի ոչ բարձր ջերմաստիճանի դեպքում քրտնարտադրության կտրուկ առատացումն ու շոգի զգացողությունը կարող է վկայել կորոնար (պսակաձև) զարկերակի խցանման մասին: Այս ախտանշանն անտեսելը կարող է հանգեցնել սրտամկանի կաթվածի, ուստի հարկավոր է հնարավորինս շուտ խորհրդակցել սրտաբանի հետ:
3. Ստամոքսի այրոց
Ստամոքսի այրոցը սովորաբար պայմանավորված է լինում ընդունած սննդամթերքով, սակայն լինում են նաև դեպքեր, երբ կրծքավանդակում տարօրինակ այրոցը վայում է սրտի հետ կապված խնդիրների մասին, ուստի հարկավոր է ավելի ուշադիր լինել և խորհրդակցել սրտաբանի հետ:
4. Քաշի կորուստ
Առանց դիետաների ու վարժությունների ավելորդ քաշից ազատվելու մասին շատերն են երազում, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ հաճախ պատշաճ ուշադրություն չեն դարձնում այս ախտանշանին: Սակայն հարկ է հիշել, որ քաշի կտրուկ ու անբացատրելի կորուստն օնկոլոգիական հիվանդությունների տարածված ախտանշաններից մեկն է, ուստի կարող է շատ վտանգավոր լինել:
5. Կլման ակտի խանգարումներ
Եթե մարդը դժվարանում է կուլ տալ սնունդը, ապա մասնագետները խորհուրդ են տալիս դիմել գաստրոէնտերոլոգին, քանի որ այս ախտանշանը հաճախ է ի հայտ գալիս կերակրափողի քաղցկեղի դեպքում:
6. Ցավոտ դաշտան
Ցավոտ դաշտանը բավական տարածված խնդիր է, որից կանայք սովորաբար ազատվում են ցավազրկողների միջոցով: Սա կարող է պայմանավորված լինել օրգանիզմի առանձնահատություններով, սակայն կարող է վկայել նաև այնպիսի լուրջ հիվանդությունների մասին, ինչպիսին են էնդոմետրիոզը, ձվարանների պոլիկիստոզային համախտանիշը և այլն:
7. Փորկապություն
Սովորաբար փորկապությունը պայմանավորված է լինում սխալ սննդակարգով ու ջրի պակասով, սակայն, այնուամենայնիվ, հարկավոր է ավելի ուշադիր լինել, քանի որ այս ախտանշանը կարող է վկայել նաև շաքարային դիաբետի մասին:
8. Քնի պակաս
Եթե մարդը քնում է օրական ընդամենը 4-5 ժամ, ապա գլխացավերն ու հոգնածությունը բնական երևույթ են: Սակայն եթե այդ ախտանշաններն ի հայտ են գալիս անգամ լիարժեք հանգստից հետո, ապա հնարավոր է, որ խնդիրը պայմանավորված է քնի օբստրուկտիվ ապնոէով: Այս խնդիրը շատ հաճախ ուղեկցվում է խռմփոցով և կարող է լուրջ հետևանքներ ունենալ, ուստի հարկավոր է անպայման դիմել մասնագետին և միջոցներ ձեռնարկել:
9. Մաշկի չորություն
Մաշկի ձգվածությունը, թեփոտվածությունն ու քորը կարող են պայմանավորված լինել ինչպես եղանակային անբարենպաստ պայմաններով ու ալերգիկ ռեակցիայով, այնպես էլ վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումներով և անգամ աուտոիմունային հիվանդություններով, ուստի երբեք չի կարելի անուշադրության մատնել նման լուրջ ախտանշանը:
10. Ոտքերի ու ձեռքերի սառնություն
Սա կարող է պայմանավորված լինել ինչպես օդի ցածր ջերմաստիճանով, այնպես էլ Ռեյնոյի համախտանիշով, որի դեպքում տուժում են մատների անոթները:
11. Եղունգների ձևի ու գույնի փոփոխություն
Առողջական լուրջ խնդիրների մասին կարող են վկայել նաև եղունգների գույնի ու ձևի փոփոխությունները: Օրինակ՝ հարկ է հիշել, որ կորացած եղունգները վկայում են անեմիայի (սակավարյունություն) մասին, մինչդեռ եղունգների գույնի փոփոխությունը խոսում է երիկամների հետ կապված խնդիրների մասին, իսկ հաստացումը պայմանավորված է լինում սրտի և թոքերի հետ կապված խնդիրներով, ինչի հետևանքով հյուսվածքները չեն ստանում բավարար քանակությամբ թթվածին:
12. Գունատություն
Նման ախտանշանի դեպքում խորհուրդ է տրվում անպայման արյան անալիզ հանձնել և ստուգել հեմոգլոբինի մակարդակը: Բանն այն է, որ գունատությունը երկաթդեֆիցիտային անեմիայի հիմնական ախտանշաններից մեկն է: Սակայն, բարեբախտաբար, այս հիվանդությունից կարելի է հեշտությամբ ազատվել ճիշտ սննդակարգի և երկաթի հավելումների միջոցով:
13. Ձեռագրի փոփոխություն
Ձեռագրի փոփոխությունը կարող է պայմանավորված լինել ձեռքերի դողով, որն էլ կարող է վկայել առողջական տարբեր խնդիրների (այդ թվում նաև Պարկինսոնի հիվանդության) մասին:
14. Գլխապտույտներ
Երկար ժամանակ նույն դիրքով նստած լինելուց հետո կտրուկ կանգնելու կամ պարզապես ուղղվելու դեպքում հաճախ է գլխապտույտ առաջանում, ինչը վտանգավոր չէ: Սակայն եթե այս խնդիրն ի հայտ է գալիս չափազանց հաճախ, ապա հարկավոր է ավելի զգույշ լինել, քանի որ սա նույնպաս կարող է պայմանավորված լինել անեմիայով:
15. Ոտքերի ջղաձգումներ
Ջղաձգումները սովորաբար պայմանավորված են լինում չափազանց մեծ ծանրաբեռնվածությամբ և դադարում են անհանգստացնել ծանրաբեռնվածությունը փոքր-ինչ նվազեցնելու դեպքում: Սակայն եթե դրանք առաջանում են անգամ պարզապես աստիճաններով բարձրանալիս, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ այս ախտանշանը կարող է վկայել ստորին վերջույթների զարկերակներում թրոմբների առաջացման մասին:
Նյութի աղբյուրը՝ lifehacker.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը