Որոնք են կանանց մոտ գլխուղեղի կաթվածի (ինսուլտ) ախտանշանները
Գլխուղեղի կաթվածը (ինսուլտ) լուրջ հիվանդություն է, որին մարդը կարող է բախվել ցանկացած տարիքում: Սակայն վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ 18-40 տարեկան կանայք շատ ավելի հաճախ են բախվում գլխուղեղի կաթվածին, քան նույն տարիքի տղամարդիկ:
Գոյություն ունի գլխուղեղի կաթվածի երկու տեսակ.
· Իշեմիկ (սակավարյունային) կաթված, որի դեպքում գլխուղեղի հյուսվածները վնասվում են անոթի խցանման կամ նեղացման պատճառով առաջացած արյան շրջանառության խանգարման հետևանքով:
· Հեմոռագիկ (արյունազեղային) կաթված, որը պայմանավորված է լինում գլխուղեղի արյունազեղումով: Այս դեպքում գլխուղեղի հյուսվածքների ախտահարման պատճառ է դառնում արյունատար անոթի վնասվածքը կամ անոթի պատերի միջով արյան տարրերի ատահոսքը:
Գլխուղեղի կաթվածի առաջացմանը նպաստող ռիսկային գործոնների շարքին են դասվում.
· զարկերակային բարձր ճնշումը,
· շաքարային դիաբետը,
· սրտի տարբեր հիվանդությունները,
· ծխախոտի չարաշահումը,
· ճարպակալումը,
· արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը,
· ալկոհոլի չարաշահումը,
· սթրեսները,
· ֆիզիկական ակտիվության պակասը:
Կանանց մոտ գլխուղեղի կաթվածի ախտանշանները
Կաթվածի ամենատարածված հետևանքներից մեկը դիմային նյարդի լուծանքն է, ինչի հետևանքով թուլանում է դեմքի մի կողմը: Հաճախ այս դեպքում տուժում են նաև մարմնի նույն կողմի վերջույթները: Վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ այս ախտանշանն ի հայտ է գալիս գլխուղեղի կաթված ունեցած հիվանդների 80%-ի մոտ:
Բացի այդ, փորձը ցույց է տվել, որ կաթվածի հետևանքով մահացության մակարդակն ավելի բարձր է կանանց շրջանում, ինչը պայմանավորված է նրանով, որ կանանց մոտ այց հիվանդությունը դրսևորվում է բազմաթիվ ատիպիկ ախտանշաններով, որոնք առաջին հայացքից կապված չեն գլխուղեղի կաթվածի հետ:
Մասնագետները նաև նշում են, որ գլխուղեղի կաթվածի առաջացման հավանականությունը կանանց մոտ բարձրանում է հղիության ժամանակ, հակաբեղմնավորիչ դեղամիջոցների ընդունման դեպքում, ինչպես նաև դաշտանադադարի և հորմոնալ խանգարումների հետ կապված տարբեր հիվանդությունների ժամանակ ստացած հորմոնալ թերապիայի հետևանքով:
Կանանց մոտ գլխուղեղի կաթվածի մասին վկայող ախտանշանների շարքին են դասվում.
· Տեսողության վատացումը
Գլխուղեղի կաթվածով պայմանավորված տեսողության կտրուկ կորստի դեպքում կարող է ախտահարվել ինչպես մեկ աչքը, այնպես էլ երկուսը: Այս դեպքում կարող են ի հայտ գալ նաև արտասովոր բծեր, ինչը պայմանավորված է գլխուղեղի՝ տեսողության համար պատասխանատու հատվածի ախտահարմամբ:
· Կտրուկ գլխացավ
Կաթվածի դեպքում գլխացավն ի հայտ է գալիս կտրուկ և լինում է վառ արտահայտված: Հաճախ նման գլխացավն ուղեկցվում է նաև սրտխառնոցով ու փսխումով:
· Կտրուկ ու սուր ցավ կրծքավանդակում
Այս ախտանշանը կարող է պայմանավորված լինել նաև սրտի նոպայով, սակայն զկռտոցով ուղեկցվելու դեպքում այն հաճախ վկայում է գլխուղեղի կաթվածի մասին:
· Կոորդինացիայի խանգարում
Կոորդինացիայի խանգարումն և տարածության մեջ կողմնորոշվելու կարողության կտրուկ կորուստը վկայում է գլխուղեղի՝ շարժումների համար պատասխանատու հատվածների ախտահարման մասին:
· Հանկարծակի հոգնածություն
Ակտիվ ու շարժուն մարդու մոտ կաթվածի դեպքում կարող է կտրուկ փոխվել պահվածքը և ի հայտ գալ քնկոտություն ու հոգնածություն: Բացի այդ, այս դեպքում կանանց մոտ հաճախ նկատվում են նաև դեպրեսիային բնորոշ ախտանշաններ:
· Գիտակցության կորուստ
Գիտակցության կորուստը նույնպես կարող է պայմանավորված լինել գլխուղեղի կաթվածով: Այս ախտանշանը կարելի է հեշտությամբ կանխատեսել, քանի որ դրան նախորդում են դեմքի կտրուկ կարմրելը, հևոցն ու սրտի զարկերի ռիթմի արագացումը:
· Ցավ դեմքի մի կողմում
Կանանց մոտ գլխուղեղի կաթվածի մասին վկայող ախտանշաններից մեկը դեմքի կամ մարմնի մի կողմում կտրուկ ցավի առաջացումն է: Ընդ որում՝ ցավը կարող է ի հայտ գալ նաև վերջույթներից որևէ մեկում:
Ինչպես ախտորոշել գլխուղեղի կաթվածը
Նշված ախտանշանները նկատելու դեպքում կարելի է փորձել ինքնուրույն ախտորոշել կաթվածը պարզ թեստի օգնությամբ, որը կօգնի ժամանակին միջոցներ ձեռնարկել:
· Ժպիտը
Հարկավոր է խնդրել հիվանդին ժպտալ և ուշադիր հետևել նրա դեմքի մկաններին: Կաթվածի դեպքում, հիվանդի ժպիտը կլինի ասիմետրիկ, քանի որ բերանի մի անկյունն անշարժ կմնա:
· Ձեռքերը
Նաև հարկավոր է խնդրել հիվանդին բարձրացնել ձեռքերը (90°) և պահել դրանք այդ դիրքով 5 վայրկան: Կաթվածի դեպքում հիվանդը չի կարողանա պահել ձեռքերից որևէ մեկը:
· Խոսքը
Գլխուղեղի կաթվածն անդրադառնում է նաև մարդու խոսքի վրա, ուստի հարկավոր է խնդրել հիվանդին արտասանել որևէ պարզ արտահայտություն կամ սեփական անունը: Դժվարացած կամ սովորականից դանդաղ խոսքը վկայում է գլխուղեղի կաթվածի մասին:
Այս ախտանշաններից անգամ որևէ մեկի առկայության դեպքում հարկավոր է անմիջապես դիմել բժշկին: Հարկ է հիշել, որ կաթվածի դեպքում մասնագետներն ունենում են առավելագույնը 4.5 ժամ ժամանակ հիվանդի կյանքը փրկելու համար, ուստի ոչ մի դեպքում չի կարելի հապաղել:
Նյութի աղբյուրը՝ adme.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Նորություններ
-
13:17 • 10.10.24 Այսօր տեսողության համաշխարհային օրն է
Հետազոտություն
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը